Գագիկ Խաչատրյանը չի զրկվել առողջության պահպանման իրավունքից. Արդարադատության նախարարություն

Մամուլում տարածվել է հաղորդագրություն այն մասին, որ «Գագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից»։

Արդարադատության նախարարությունը հարկ է համարում օբյեկտիվ իրականությունը չխեղաթյուրելու համար կրկին ներկայացնել պարզաբանում հաղորդագրությամբ ներկայացված տեղեկության վերաբերյալ.

Արդարադատության նախարարությունը երեկ տարածած հաղորդագրությամբ նշել է, որ կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը «Աստղիկ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել կենտրոնի որոշմամբ:  Դուրսգրման բնօրինակ փաստաթուղթի լուսապատճենը կցվել է հանցագործության մասին հաղորդմանը և ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն:  ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից այսօր հայտնում են.

Ի գիտություն փաստաբանական խմբին՝ 

1) Քաղաքացիական բժշկական հաստատությունում գտնվող հիվանդի դուրսգրումը չի կարող իրականացվել այլ հաստատության, այս դեպքում՝ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշմամբ: Դուրսգրումն իրականացնում է կոնկրետ այն բժշկական կենտրոնի որոշմամբ, որտեղ հիվանդը գտնվում է: Դուրսգրման էպիկրիզում «Աստղիկ» բժշկական կենտրոնը ևս նշել է, որ դուրսգրումն իրականացվել է՝ հաշվի առնելով ՊՈԱԿ-ի տնօրենի N Ե-863 նամակը համարժեք բուժման մասին և կոնսիլիումի արդյունքները: Այս պայմաններում առնվազն անհասկանալի է, թե փաստաբանական խումբը դուրսգրման գործընթացի իրավաչափության ինչն է վիճարկում:

ՊՈԱԿ-ը հայտնել է իր պատրաստակամությունը քրեակատարողական հիմնարկների պայմաններում երաշխավորել կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի՝ առողջության պահպանման սահմանադրական իրավունքը, ուստի, փաստաբանական խմբին առաջարկում ենք առավել մանրամասն ծանոթանալ դուրսգրման էպիկրիզին և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելու փոխարեն կենտրոնանալ իրենց պարտականությունների վրա և երաշխավորել կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի պաշտպանության իրավունքը

(Հիշեցնում ենք, որ ՊՈԱԿ-ի տնօրենը «Աստղիկ» բժշկական կենտրոնին ուղղված գրությամբ բժշկական կենտրոնի ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ պատրաստ է ապահովել կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնությունն ու սպասարկումը, այդ թվում՝ ապահովել նրան ցուցված բուժումը հրավիրված մասնագետի միջոցով՝ հաշվի առնելով այն, որ փաստացի «Աստղիկ» բժշկական կենտրոնում կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը որպես այդպիսին ստացիոնար բուժում չի ստանում:)

 2) Քաղաքացիական բժշկական հաստատությունում գտնվող հիվանդի դուրսգրման համար լավացման փաստը պարտադիր չէ:

Վերահաստատում ենք Արդարադատության նախարարության դիրքորոշումն առ այն, որ Նախարարությունը երաշխավորում է ազատությունից զրկված յուրաքանչյուր անձի, այդ թվում՝ կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման իրավունքը:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2066 դիտում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել

Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ

Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել

Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել

Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ

Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը

Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում

Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը

Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները

Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ

Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ

Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ

Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան

«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը

«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան

Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ

Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է

Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ

Մի´ հետաձգիր ամառը

Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի

Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից

ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին

Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին

Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ

Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը

Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ