Կապանում ձերբակալվածներին տեղափոխում են Երեւան, գործով ԱԱԾ-ն է զբաղվելու. ցուցարարները ցրվում են (տեսանյութ)

Կապանում այսօր առավոտից սկսված բողոքի ցույցն արդեն ցրվում է: Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, դուրս գալով ոստիկանական բաժանմունքից, ցուցարարներին հայտնեց, որ երիտասարդները տեղափոխվում են Երեւան, նրանց գործի հետագա ընթացքով զբաղվելու է արդեն ԱԱԾ-ն:

Քաղաքապետը հորդորեց բաժանմունքի մոտ հավաքված քաղաքացիներին պահպանել հանգստություն տղաներին տեղափոխելու ժամանակ, բացել ոստիկանական մեքենաների ճանապարհն ու ՊՊԾ գնդի մեքենաներն ուղեկցել ծափահարություններով: Նա վստահեցրեց, որ գործի հետագա ընթացքը լինելու բացառապես օրենքի սահմաններում եւ ինքն ամուր երաշխիքներ է ստացել այն մասին, որ այլեւս ոչ մի տեսակ բռնություն չի լինելու երիտասարդների նկատմամբ:

«Ինձ երաշխիք են տվել, որ բռնություն գործադրողներն օրենքով նախատեսված պատասխանատվություն են կրելու։ Վստահաբար կարող եմ ասել, որ նրանց նկատմամբ լինելու է քրեական գնահատական։ Ինձ ասել են, որ միասին կարող ենք նաև նախաքննական գործընթացներին մասնակցել և դուք ինքներդ կհամոզվեք, որ ոչ մի բռնություն չի լինելու»,–ասաց Փարամազյանը՝ հայտնելով, որ այդ բոլոր երաշխիքներն ինքը ստացել է ՀՀ քրեական վարչության պետից եւ չի ուզում հավատալ, որ դրանք կարող են չպահպանվել:

Երիտասարդները տեղափոխվեցին դիմակավորված իրավապահների ուղեկցությամբ, ոստիկանական մեքենաներով: Յուրաքանչյուրի դուրս բերման ժամանակ նրան ճանապարհում էին ծափերով եւ անվան վանկարկումներով: Հիշեցնենք, 3 բերման ենթարկվածներն էլ քաղաքապետի մերձավոր շրջապատից են:

Մանվել Փարամազյանը կոչ արեց քաջարանցիներին վերադառնալ Քաջարան, իսկ կապանցիներին՝ վերադառնալ իրենց տներ:

Հիշեցնենք, ավելի վաղ քաղաքապետը ոստիկանական բաժանմունքում հանդիպել էր ձերբակալվածներին: Դուրս գալով ակցիայի մասնակիցների մոտ, նա  հայտարարել էր, որ հանդիպել է ձերբակալված երիտասարդներին եւ անձամբ տեսել, որ նրանց բոլորին բռնության են ենթարկել:

Հիշեցնենք, այսօր վաղ առավոտյան  դիմակավորված և զինված ոստիկանները ձերբակալել են Քաջարանի համայնքապետի մերձավոր շրջապատից 4 անձի: Ըստ լրատվամիջոցների հրապարակումների եւ քաղաքացիների ահազանգերի, նրանց նկատմամբ բռնություն է կիրառվել, նրանք ծեծի են ենթարկվել:

ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ:

Նշենք, որ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի պարզած նախնական տվյալով այս գործով առկա է ևս մեկ անձ, որ բերման ենթարկվել և ձերբակալվել է Երևանում: 

Այս ամենը դատապարտել է Քաջարանի համայնքապետը՝ տեղի ունեցածը որակելով որպես քաղաքական հետապնդում:

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը անձամբ էր ժամանել Կապանի ոստիկանության տարածք՝ ցուցարարների պահանջով: Ողջ օրվա ընթացքում այնտեղ էր նաեւ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7471 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ