Լեզվակռիվ ԱԺ-ում՝ «Տո դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես». Գևորգ Պետրոսյանը՝ Նիկոլայ Բաղդասարյանին

Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում պատգամավորներ Գևորգ Պետրոսյանի և Նիկոլայ Բաղդասարյանի միջև վիճաբանություն տեղի ունեցավ:

Պետրոսյանի՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ որոշ պատգամավորներ անհամաձայնություն հայտնեցին, ինչից հետո նա արձագանքեց, թե՝ էս ի՞նչ հեքիաթներ եք պատմում։

Խոսելով դատավորների խնդրի մասին՝ Պետրոսյանն ասաց. «Մարդու արժանապատվությունն անխախտելի է, դա առաջնային պաշտպանության օբյեկտ պետք է լինի, եւ այն, որ այսօր պետությունը հնարավորություն չունի այդքան դատավոր ունենալ, մի շեղեք դա, եկեք ուրիշ բան ասեք։ Դուք էլ շատ լավ հասկանում եք, որ խնդիրը կա»,- ասաց Պետրոսյանը, ինչից հետո պատգամավոր Նիկոլ Բաղդասարյանը արձագանքեց, որը, սակայն, լսելի չէր: «Բայց ձեզ ո՞վ ձայն տվեց»,- պատասխանեց Պետրոսյանը, ինչից հետո Բաղդասարյանը շարունակեց խոսել։

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը փորձեց հանդարտեցնել կողմերին: «Մի հատ դուք ձեր չափի մեջ մնացեք, հանձնաժողովի նախագահ կա։ Ի՜, տո, դու ո՞վ ես, որ ինձ ընդհատես»,- Բաղդասարյանին շարունակեց պատասխանել Պետրոսյանը: Կողմերին հանդարտեցնելու համար հանձնաժողովի նախագահը ընդմիջում հայտարարեց: 

Ընդմիջումից հետո հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը ներողություն խնդրեց քաղաքացիներից տեղի ունեցածի համար՝ ընդգծելով, որ նմանատիպ դեպքերն անթույլատրելի են։ «Եթե ուզում եք ձեր տեսակետը հիմնավորեք, լավագույն տարբերակը բերված փաստարկներին ներկայացնել հակափաստարկներ»,- ասաց Վարդանյանն ու հավելեց, որ հարգանքն անձի, նրա արժանապատվության նկատմամբ ամենաբարձր արժեքներից մեկն է։

Նախագիծը չընդունվեց հանձնաժողովում՝ 4 կողմ, 3 դեմ եւ 3 ձեռնպահ ձայներով։ Ըստ նախագծի՝ Պետրոսյանն առաջարկում էր պատվի, արժանապատվության կամ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման վարույթը ընդունել եռօրյա ժամկետում, սակայն պատգամավորներից շատերը հայտարարեցին, որ առանց այդ էլ դատարանները շատ ծանրաբեռնված են, եւ նման ժամկետն իրատեսական չէ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3372 դիտում

Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին

Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի

Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը