Երևան
12 °C
«Արսենալը» կարող է ստիպված լինել երկարաձգել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի պայմանագրի ժամկետը: Այս մասին գրում են բրիտանական լրատվամիջոցները: Պատճառն այն է, որ «Ռոման» չի ուզում գնել նրան:
Իտալական թիմը շատ է ցանկանում պահել 31-ամյա կիսապաշտպանին, որն ընթացիկ՝ 2019-20 մրցաշրջանի սկզբից վարձավճարով հանդես է գալիս այնտեղ, սակայն դա չի ուզում անել գնելով նրան: «Գայլերի» ղեկավարությունը մտադիր է եւս 1 տարով երկարաձգել վարձակալությունը: Դրա համար անհրաժեշտ կլինի, որ լոնդոնյան թիմը երկարաձգի շաբաթական 200 հազար եվրո ստացող ֆուտբոլիստի պայամանգրի ժամկետը, քանի որ վարձակալության նոր պայմանագրում պետք է լինի հատուկ կետ, ըստ որի, «Ռոման» պարտավորվում է գնել նրան 1 տարի անց՝ 2020-21 մրցաշրջանի ավարտից հետո, իսկ «Արսենալի» հետ Մխիթարյանի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչեւ 2021թ. ամռանը:
Եթե «զինագործները» չհամաձայնեն «Ռոմայի» առաջարկին, ապա կարող են ստիպված լինել այլ գնորդ գտնել: Դա անելն այնքան էլ հեշտ չի լինի, որովհետեւ Մխիթարյանն արդեն բացահայտ ասել է «Արսենալին», որ ուզում է մնալ Հռոմում: Ըստ մամուլի՝ մեկ այլ զարգացում կարող է լինել այն, որ լոնդոնցիները ստիպված լինեն ընդհանրապես չվաճառել բավական բարձր աշխատավարձ ունեցող Մխիթարյանին ու պահել նրան թիմում: Թեեւ լոնդոնցիները շատ են ուզում վաճառել ֆուտբոլիստին ու գումար ստանալ հետագա տրանսֆերների համար, ամեն դեպքում կարող են մխիթարվել նրանով, որ թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան առիթ ունեցել է հայտարարելու, որ Մխիթարյանի խաղն իրեն դուր է գալիս:
Տեւական ժամանակ է՝ «Ռոման» ու «Արսենալը» տարբերակներ են փնտրում այս տեղափոխությունը կյանքի կոչելու համար: Բացի ամբողջական տրանսֆերը գնելուց ու վարձակալության երկարաձգումից՝ խոսվում է, որ գործարքում կարող են ներառվել նաեւ այլ խաղացողներ, օրինակ՝ «Ռոման» կարող է զիջել նաեւ Չենգիզ Ունդերին կամ Ջաստին Կլյուվերտին:
Մխիթարյանն ընթացիկ մրցաշրջանում վնասվածքների պատճառով բաց է թողել «Ռոմայի» մի շարք հանդիպումներ: Ամեն դեպքում, մասնակցել է Ա Սերիայի եւ Եվրոպա լիգայի 17 հանդիպման: Խփել է 6 գոլ ու կատարել գոլային 4 փոխանցում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT