Երևան
12 °C
Վրաստանում մայիսի 22-ին ավարտված արտակարգ դրությանն ընդառաջ ավարտին էր մոտենում նաեւ սահմանափակումներով պայմանավորված դադարը ներքաղաքական դաշտում: Քաղաքական նոր սկանդալը զարգանում էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության եւ միացյալ ընդդիմության՝ փոխադարձ մեղադրանքների եւ արտաքին ուժերի հայտարարությունների ֆոնին:
Պայմանականորեն սա կարելի է համարել Վրաստանի ներքաղաքական հակամարտության երրորդ փուլ: Առաջինը տեղի էր ունեցել նախորդ տարվա հունիսին, երբ Թբիլիսիում անցնում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ նստաշրջանը: Այն ժամանակ ռուսաստանցի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ խորհրդարանի խոսնակի աթոռը զբաղեցնելուց եւ ռուսերեն ելույթ ունենալուց հետո ընդդիմությունը վիճաբանություն սկսեց խորհրդարանի դահլիճում, ապա քաղաքացիներին հրավիրեց «արժանապատվության ցույցի»: Միասնական ընդդիմությունն արդեն իսկ հայտարարել է, որ հունիսի 20-ին՝ «Գավրիլովի գիշերվա» տարելիցին պատրաստվում է նորից բողոքի ցույց անցկացնել:
Նախորդ տարվա ամառային ցույցերի ընթացքում ցուցարարները պահանջում էին մի շարք պաշտոնյաների, այդ թվում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականներ: Շուրջ երկու ամիս տեւած բողոքի ցույցերի արդյունքում Բիձինա Իվանիշվիլին խոստացավ փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ եւ հրաժարվել խառը ընտրական համակարգից՝ 2020թ. անցում կատարելով ամբողջովին համամասնական համակարգի:
Նոյեմբերին ընտրական համակարգի փոփոխությունները տապալվեցին «Վրացական երազանքի» մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների բոյկոտի պատճառով, եւ բողոքի ակցիաները վերսկսեցին: Դա երկրորդ փուլն էր, որն ավարտվեց Վրաստանի իշխանությունների ու ընդդիմության միջեւ դեկտեմբերին սկսված բանակցություններով: Բանակցությունները, որոնք ընթանում էին արտասսահմանցի դիվանագետների ակտիվ միջնորդությամբ, ավարտվեցին 2020թ. մարտի 8-ին, երբ «Վրացական երազանքը» եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները համաձայնության եկան 2020թ. խորհրդարանական ընտրությունների անցկացման համար ընտրական համակարգում փոփոխություններ կատարելու պայմանների շուրջ:
Ըստ կողմերի ստորագրած հուշագրի՝ ընտրությունները պետք է անցկացվեն 120/30 մոդելով (120 համամասնական, 30 մեծամասնական) ներկայիս 77/73-ի փոխարեն, պետք է սահմանվի 1 տոկոս անցողիկ եւ մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 40 տոկոսի շեմ: Հուշագրում նշվում էր նաեւ, որ կողմերից ոչ մեկը չպետք է քաղաքական նպատակներով օգտագործի արդարադատության համակարգը:
Մայիսի 11-ին ընդդիմությունն ու իշխանությունները սկսեցին համաձայնագրի կետերի խեղաթյուրման փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել: Ընդդիմությունը հայտարարում էր, որ իշխանությունները չեն կատարում ստանձնած պարտավորությունները եւ քաղբանտարկյալներին ազատ չեն արձակում, իսկ իշխող կուսակցությունից պատասխանում էին, որ հուշագրում կալանավորների ազատման կետ չի եղել, եւ «Վրացական երազանքը» չի խոստացել ազատ արձակել ընդդիմության Գիգի Ուգուլավային, Իրակլի Օկրուաշվիլիին եւ Գեորգի Ռուրուային:
Ճգնաժամի ներկայիս փուլի զարգացման վրա զգալի ազդեցություն ունեցավ Արեւմուտքը: Վրաստանում ԱՄՆ դեսպանատունն ու Եվրամիության ներկայացուցչությունը հայտարարություն տարածեցին, որում ասվում էր, որ «հուշագիրը բաղկացած է երկու մասից, որոնցից մեկը նվիրված է ընտրական համակարգին, իսկ մյուսը՝ դատական համակարգում քաղաքական միջամտության խնդրի լուծմանը»: Այս հայտարարությունը, իհարկե, քողարկված աջակցություն էր ընդդիմությանը, սակայն այս փուլում որոշիչ ազդեցություն ունեցավ սենատորներ Թեդ Քրուզի եւ Ջոն Քորնինի ու կոնգրեսականներ Ջուդի Արինգթոնի եւ Մարկվեյն Մալինի հեղինակած նամակը, որը նրանք մայիսի 15-ին հղել էին պետքարտուղար Մայք Պոմպեոյին եւ գանձապետարանի ղեկավար Սթիվեն Մնուչինին՝ կոչ անելով վերջիններիս «պաշտպանել Վրաստանում ամերիկյան բիզնեսի շահերը եւ գնահատել Բիձինա Իվանիշվիլիի կապերը Ռուսաստանի եւ Իրանի հետ»:
Նույն երեկոյան Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ներում շնորհեց ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդներից Գիգի Ուգուլավային եւ Իրակլի Օկրուաշվիլիին՝ հատուկ ընդգծելով, որ ներում չի շնորհել քաբանտարկյալներին, քանի որ այդպիսիք Վրաստանում չկան: «Վրացական երազանքը» հայտնել է, որ թեեւ հավատում է, որ Զուրաբիշվիլին որոշումը կայացրել է բարի նպատակներով, սակայն չի կիսում այն կարծիքը, թե նրանց բանտում գտնվելը կարող էր երկրի համար որեւէ խնդիր ստեղծել:
Ստեղծված իրավիճակը եւս մեկ անգամ փաստում է, որ Վրաստանի ներքաղաքական կյանքը, եթե ոչ որոշիչ, ապա առնվազն զգալի կախում ունի արտաքին քաղաքականությունից, կամ, ավելի ստույգ, արտաքին խաղացողների բիզնես հետաքրքրություններից: Պոմպեոյին եւ Մնուչինին ուղղված նամակում սենատորներն ու կոնգրեսականներն առանձին անդրադարձ էին կատարել ամերիկյան Frontera նավթային ընկերությանը, որի հետ Վրաստանի կառավարությունը ապրիլի 30-ին սկսվել է պայմանագիրը խզելու գործընթացը, եւ Անակլիայի նավահանգստի կառուցման աշխատանքներից Conti International ընկերության դուրս գալուն: Հեղինակների խոսքով՝ ԱՄՆ-ի եւ Վրաստանի միջեւ հուսալի գործընկերությունը կարեւոր նշանակություն ունի ԱՄՆ-ի շահերի համար, ինչն իր հերթին պահանջում է, որ «Վրաստանը վերադառնա պատշաճ կառավարման»:
«Պատշաճ կառավարման» սեփական պատկերացումները հարմարեցնելով ամերիկյան գործընկերների բիզնես շահերին՝ վրացական միացյալ ընդդիմությունը եւ դրա կորիզը հանդիսացող «Միացյալ ժողովրդական շարժումն» ու «Եվրոպական Վրաստանը» գործնականում շարունակում են նախորդ տարվա աշնանից սկսած «քարոզարշավը»: Վերոնշյալ երկու կուսակցություններին գործնականում չի էլ հետաքրքրում մարտի 8-ի պայմանավորվածությունների կատարումը: Նրանք ցանկացած առիթ օգտագործելու են իշխող «Վրացական երազանքի» վրա ներքին եւ արտաքին ճնշումն ուժեղացնելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ
Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել
Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել
Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին
Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ
Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT