Քաջարանում վարակի բռնկումը չի բացառվում, քանի որ երեկ ցուցարարներից շատերն առանց դիմակի էին, հեռավորություն չէին պահում

Ինչպե՞ս վարակը տարածվեց Սեւանում, եւ կարո՞ղ է հաջորդիվ մեծ բռնկում լինել Քաջարանում՝ հաշվի առնելով երեկվա բազմամարդ ցույցը. ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձավ այս հարցին՝ նշելով, որ Քաջարանում բռնկումը չի բացառվում, քանի որ շատերը բողոքի ակցիային մասնակցում էին առանց դիմակների եւ առանց սոցիալական հեռավորություն պահելու: Սեւան քաղաքում բռնկման մասին խոսելով՝ նա նշեց, որ այն հավանաբար տարածումն է մարզում ավելի վաղ առկա օջախից (ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր «Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ը, այստեղ վարակի տարածման օջախը Դդմաշենում տեղի ունեցած բազմամարդ հուղարկավորության արարողությունն է եղել):

Լիանա Թորոսյանն ընդգծեց, որ վարակի տարածման տեմպը բավական արագ է: Նա ասաց, որ կանխարգելման միջոցառումների առումով իրենք ընթանում են աշխարհում հիմնական ընդունված ուղեգծով: «Մենք բոլոր միջոցառումներում որպես հենք ընդունում ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությունները՝ տեղայնացնելով ու ադապտացնելով մեր իրավական-մշակութային դաշտին: Եվ դեպքերի ստանդարտ բնորոշումները, որ մենք այսօր անում ենք՝ նմուշառումների կամ կասկածելի դեպքերի հայտնաբերման, բավական ճկուն են եւ ավելի մեծ շրջանակ են ներառում՝ կասկածելի դեպքերի վաղ հայտնաբերման համար»,- ասաց նա՝ դրանցում կարեւորելով արագ արձագանքման կարողությունները, փորձը, ռիսկերի գնահատման համակարգը:

Հայաստանում այսօր առկա են լայն տարածվածության դեպքեր, օջախային՝ ընտանիքում, տարբեր կազմակերպություններում տարածման առումով, ինչպես նաեւ միջոցառումներից տարածման առումով. «Փոքր ձնագնդիից ավելի ու ավելի մեծանալով՝ ունենում ենք տվյալ համայնքում, տարածքում, քաղաքում, հետո էլ տեսնում ենք վարակի տարածումը այլ քաղաքներում, մարզերում: Սա ազդակ է բոլորիս, որ կարողանանք այն կարգապահությունը, որ տրվում է կառավարության կողմից, Առողջապահության կողմից, հավուր պատշաճի իրականացնենք»,- ասաց Թորոսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2549 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին