Երևան
12 °C
Երեւանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում 5 հարց է, որից վերջինը «Երկրապահ կամավորականների միություն» հասարակական կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով, 5 տարի ժամկետով Երեւան համայնքի սեփականություն հանդիսացող գույքը (ոչ բնակելի տարածքները) տրամադրելն է: Խոսքը վերաբերում է թե՛ արդեն իսկ տրամադրված տարածքների օգտագործման ժամկետը երկարաձգելուն, թե՛ նոր տարածքներ տրամադրելուն:
Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Մեսրոպ Պապիկյանը նիստը սկսելուց առաջ առաջարկեց այդ հարցը հանել այսօրվա նիստի օրակարգից, հետագայում բերելու նպատակով: «Հաշվի առնելով, որ ավագանու անդամենրը այս նախագծի մասին տեղյակ են պահվել նիստից ընդամենը 2 շաբաթ առաջ, տվյալ հարցը ունի ավելի խորը ուսումնասիրության կարիք: ԵԿՄ-ին չի առաջարկվել այլ տարածքներ, իսկ առաջարկվողները մանկապարտեզների տարածքներ են: Նրանց չի առաջարկվել այդ տարածքներից տեղափոխվվել այլ հասցեներում տեղակայված վայրեր, որոնք ավելի նպատակահարմար են: Օրակարգի այս հարցում առաջարկվող տարածքները բավականին վիճահարույց են եւ կարիք ունեն ավելի խորը ուսումնասիրության»,-ասա նա, նշելով մանկապարտեզների հասցեները:
Պապիկյանի այդ առաջարկից հետո «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հանդես եկավ վրդովված ելույթով:
«Տարիներ շարունակ ես եւ իմ քաղաքական թիմը՝ «Հանրապետություն» կուսկացությունը, պայքարել ենք Երկրապահ կամավորականների միության շահերը պաշտպանելու համար, բայց, բարեբախտաբար, «Իմ քայլ»-ն այսօր իշխանություն է, իսկ Սասուն Միքայելյանն էլ հաստատ այդ իշխանության ամենավերջին անդամը չէ: Այն, ինչ քիչ առաջ այս դահլիճում ասվեց, դուք դա պետք է փակ դռների հետեւում Սասուն Միքայելյանի հետ քնարկած լինեիք եւ ոչ թե գայիք այստեղ հայտարարեիք»,- ասաց նա՝ հավելելով, որ իր համար պատիվ է այս նախագծին կողմ քվեարկելը:
«Ես գիտեմ, որ կողմ եմ քվեարկելու: Առաջ կռվ էիք տալիս, որովհետեւ նախագահը եսիմ ով էր, հիմա ձեր քաղաքական թիմի անդամն է, չեմ հասկանում՝ ինչի եք կռիվ անում»,- ասաց նա:
Անի Խաչատրյանը հիշեցրեց, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ փոքրիկ զիկոմիսարիատների դեր են տարել Երկրապահ կամավորականների միության գրասենյակները: «Այդ գրասենյակները մեր թանգարաններն են, այդ գրասենյակներում մեր զոհված ազատամարտիկերի ընտանիքներն են հավաքվում, դրանք մեր ազգի պատիվն են, ու դուք այսօր կարողանում եք քննարկել օրակարգից հանելու հա՞րցը: Ինձ համար դա ձեր քաղաքական թիմի ամոթն է»,- ասաց նա:
Վերջինս նշեց, որ եթե անգամ օրակարգից հարցը հանվի, ինքը կրկին այն առաջ կբերի, իսկ եթե մնա, ապա անպայման կողմ կքվեարկի: «Ես Սասուն Միքայելյանի թասիբը կապհեմ ձեր փոխարեն»,- եզրափակեց Անի Խաչատրյանը:
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, արձագանքելով Խաչատրյանի ելույթին, նշեց, որ այդ հարցը հենց այնպես չի հայտնվել օրակարգում, մոտ 8 ամիս քննարկումներ են տեղի ունեցել ավագանու անդամների եւ ԵԿՄ թիմի հետ: «Մեր պատվիրակությունը ես եմ ղեկավարել, ԵԿՄ-ինը՝ Սասուն Միքայելյանը: Մենք երկար քննարկումներ ենք ունեցել»,- ասաց նա:
Քաղաքապետը նշեց, որ այդ գործը հանձնարավել է փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանին: «Երկար քննարկվել է, տարածքի ամեն հատվածը՝ առանձն-առանձին դիտարկվել: Գրեթե բոլոր տարածքները օպտիմիզացիայի են ենթարկվել: Այս նախագիծը եկել հասել է այստեղ եւ տեղ ունի օրակարգում լինելու ու քվեարկվելու: Եթե մտնի օրակարգ, պարոն Վիրաբյանը շատ մանրամասն կներկայացնի ամեն ինչ»,- շեշտեց Հայկ Մարությանը:
Քաղքապետը նաեւ նշեց, որ Սասուն Միքայելյանի հետ քննարկումներ են ունեցել, ու քանի որ տարածքներից մի քանիսը մանկապարտեզի տարածքեր են, հնարավոր է՝ գա պահ, որ դրանք ազատելու կարիք առաջանա: «Եթե պետք լինի, որ երեխաներն այդետեղ իրենց անկյունը վերցնեն, առանց ոչ մի խնդրի ԵԿՄ-ն այդտեղից դուրս կգա եւ կգնա մի այլ տեղ: Սա իրենց սկզբունքների մեջ է մտնում, որովհետեւ այդ մարդիկ պատերազմ են գնացել, այդ մարդկանցից շատերը զոհվել են մեզ համար, նրա համար, որ մեր երեխաները հանգիստ գնան մանկապարտեզ»,- նկատեց Մարությանը:
Այնուհետեւ քաղաքապետը հարցը դրեց քվեարկության, նախ, թե ով է համաձայն, որ այն հանվի օրակարգից, ապա, թե ով է դեմ եւ ձեռնպահ: 17 կողմ, 28 դեմ, 8 ձեռնպահ քվեարկության արդյունքով հարցը մնաց օրակարգում:
Նշենք, որ ԵԿՄ-ին տարածք տրամադրելու նախագիծը առաջ է քաշել հենց քաղաքապետը: «Երկրապահ կամավորականների միություն ՀԿ-ն երկար տարիներ շարունակ գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում՝ աջակցելով Արցախյան ազատամարտերին մասնակցած ազատամարտիկներին եւ նրանց ընտանիքներին։ Կազմակերպությունն իր գործունեությամբ օժանդակում է ՀՀ զինված ուժերի հզորացմանը, ինչպես նաև դեռահասների ու երիտասարդների ռազմահայրենասիրական դաստիարակությանը»,- նշված է նախագծի մեջ:
Ավագանու այսօրվա նիստում, քիչ ավելու ուշ քվեարկության կդրվի ԵԿՄ-ին տարածք տրամադրելու հարցը:
Նախագծով առաջարկվում է երկարաձգել Երեւան համայնքի սեփականություն հանդիսացող Վիլնյուսի փողոց հ.43/2, Խաղաղ Դոնի փողոց հ.1, Անդրանիկի փողոց թիվ 125/5, Ավան Առինջ թաղամասի 1-ին միկրոշրջան, Ե. Թադեւոսյան 11/1, Դավթաշեն 1-ին թաղամասի 27/2 հասցեներում գտնվող ՀՀ «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ-ին տրամադրված տարածքների անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրերի ժամկետները եւ կնքել անհատույց օգտագործման իրավունքի պայմանագրեր Պարոնյան հ.20/4 և Ազատության հ.12 հասցեներում գտնվող տարածքների վերաբերյալ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Արայիկ Հարությունյանը պաշտոնից ազատման դիմում է գրել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան
Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT