Երևան
12 °C
Երեւան քաղաքի բնակիչ Ռազմիկ Մելոյանն այսօր հացադուլ է սկսել ՀՀ դատախազության շենքի դիմաց: Քաղաքացին չի կարողանում ստանալ 2012 թվականին իր ընկերության միջոցով կատարած շինաշխատանքի դիմաց գումարը: Բազմիցս դիմել է իրավապահ մարմիններին, հաղորդում ներկայացրել ու բաց նամականեր գրել պաշոնատար անձանց, սակայն՝ անօգուտ:
Մելոյանը 2011 թվականի մայիսի 4-ին իրեն պատկանող «Տաշիրշին» համաշինական ՓԲԸ-ով պայմանագիր է կնքել պատվիրատու ընկերության՝ «Դաունթաուն Երեւան» ԲԲԸ-ի հետ: Պայմանագրի առարկան է եղել Երեւանի Կոնդ թաղամասում Սուրբ Հովհաննես եկեղեցու եւ «Դվին» հյուրանոցի միջեւ ընկած տարածքում իրականացվող ընդհանուր մակերեսով բազմաբնակարան շենքի հիմնակմախքի շինարարությունը (59985մ քառ.):
2011 թվականի նոյեմբերին շինարարությունը դադարեցվել է ծրագրի ֆինանսավորման բացակայության պատճառով, եւ Ռազմիկ Մելոյանին առաջարկվել է սպասել մինչեւ նոր ֆինանսավորող գտնելը: Պայմանագիր կազմելու օրվանից մինչեւ 2012 թվականի հուլիսի 20-ը «Տաշիրշին» ԲԲԸ-ն իրականացրել է 695 միլիոն 875 հազար դրամի աշխատանքներ, որի համար պատվիրատուն վճարել է 511 միլիոն 817 հազար 580 դրամ:
Ամբողջ շենքի ընդհանուր աշխատանքի արժեքը գնահատվել է 5 միլիարդ 708 միլիոն 199 հազար դրամ:
Սակայն 2012 թվականի սկզբին շինարարության պատվիրատու «Դաունթաուն Երեւան» ՓԲԸ-ը սնանկ է ճանաչվել, որի մասին Մելոյանը շատ ուշ է իմացել: Նույն թվականի հունիսի 18-ին պատվիրատուն ստեղծել է մեկ այլ՝ նմանաիպ անվանումով ընկերություն՝ «Դիվելոփմենթ Սուփորթ» ՓԲԸ, որն էլ նախկին «Դաունթաուն Երեւան» ՓԲԸ-ի իրավահաջորդն է: Նորաստեղծ ընկերության տնօրեն է դարձել Գնել Քոչարյանը, որը, ի դեպ, նախքան «Դիվելոփմենթ Սուփորթ» ՓԲԸ-ի ստեղծումը, «Դաունթաուն Երեւան» ՓԲԸ-ի փոխտնօրենն է եղել:
Նորաստեղծ պատվիրատու ընկերության ցուցումով «Տաշիրշինը» 2012 թվականի հունիսի սկզբից վերսկսել է շին-մոնտաժային աշխատանքները՝ հիմնվելով պատվիրատուի բանավոր խոստման վրա, թե մոտակա օրերին ֆինանսավորումը կվերսկսվի: «2012 թվականի հունիս-հուլիս ամիսներն ընկած ժամանակահատվածում մենք կատարեցինք 61 միլիոն 326 հազար դրամի շին-մոնտաժային աշխատանքներ, որի պատվիրատուն արդեն «Դիվելոփմենթ Սուփորթ» ՓԲԸ-ն էր, բայց ֆինանսավորումը չվերսկսվեց, որի պատճառով մենք աշխատանքները դադարեցրինք»,- պատմեց նա:
Ռազմիկ Մելոյանի վստահեցմամբ՝ այդ ժամանակահատվածում իրենց կատարած շին մոնտաժային աշխատանքների արժեքը, ըստ պայմանագրային գների, կազմել է 757 միլիոն 201 հազար դրամ, որի դիմաց պատվիրատուն՝ «Դաունթաուն Երեւան» ՓԲԸ-ն, վճարել է 511 միլիոն 817 հազար 580 ՀՀ դրամ, ապա ՓԲԸ-ի իրաավահաջորդ «Դիվելոփմենթ Սուփորթ»-ն էլ վճարել է ընդմենը 5.000.000 դրամ: Երկու պատվիրատուներից «Տաշիրշին» ԲԲԸ-ն կատարած շին-մոնտաժային աշխատանքների դիմաց ստացել է 516 միլիոն 817 հազար 580 ՀՀ դրամ:
2012 թվականի օգոստոսից Ռամիկ Մելոյանի՝ պատվիրատուին ուղղված հարցերին, թե՝ երբ է վերսկսելու շինարարությունը, պարբերաբար պատասխանել է, որ ընթանում են բանակցություններ նոր ներդրող նեգրավելու հարցով. «Մեզ անընդհատ կեղծ խոստումներ էր տալիս, որ շինարարությունը կվերսկսվի «Տաշիրշին» ԲԲԸ-ի միջոցով, ֆինանսավորումը վերսկսելով՝ կմարվեն մեր կատարած աշխատանքների դիմաց գոյացած բոլոր պարտքերը»:
Սակայն այդ ընացքում 2015 թվականի մարտից պատվիրատուն, իրենց տեղյակ չպահելով, շինարարությունը վերսկսել է մեկ այլ կապալառուի միջոցով՝ խախտելով «Տաշիրշին» ԲԲԸ-ի հետ կնքած պայմանագիրը: Առանց ոչ մի պատճառաբանության, առանց վերջնահաշվարկի, առանց պայմանագրի հիմնավորված խզման եւ հանձնման-ընդունման ակտի «Տաշիրշին» ԲԲԸ-ի հետ դադրեցվել է համագործակցությունը՝ ընկերությանը պարտք մնալով 245 միլիոն 201 հազար 420 ՀՀ դրամ:
«Տնօրեն Գնել Քոչարյանին հարցրի՝ էդ ինչպե՞ս կարելի է առանց հանձնման-ընդունման ակտի, առանց վերջնահաշվարկի օբյեկտը տալ ուրիշ կապալառուի, նա պատասխանեց, որ այդ որոշումն ընդունել է նախկին վարչապետի՝ Կարեն Կարապետյանի խորհրդական Հայկ Դավթյանը, որը կիսավարտ շինարարությունների կուրատորն է, եւ ես պարզաբանությունների համար պիտի դիմեմ իրեն»,- ասաց նա՝ նշելով, որ Հայկ Դավթյանի հետ կապ հաստատելու բոլոր փորձերն ավարտվել են ապարդյուն:
Ռազմիկ Մելոյանը բարեկամներից, ընկերներից եւ վարկեր վերցնելով փակել է բանվորների ու մանր շինանյութերի պարտքերը, մոտավորապես՝ 34 միլիոն 780 հազար դրամի չափ գումար: Այնուամենայնիվ, մինչեւ այսօր դեռ ունի 161 միլիոն դրամի չափ պարտք (չհաշված առաջացած տույժերի գումարները): «Ունեմ հարկային պարտքեր: Որոշ ընկերություններ, որոնցից ես ստացել եմ շինանյութ եւ այլ ծառայություններ, իմ ընկերությանը դատի են տվել, որի հետեւանքով «Տաշիրշին» ԲԲԸ-ը ճանաչվել է սնանկ, ու իմ անձնական ունեցվածքի վրա (տուն, մեքենա եւ այլն) ԴԱՀԿ-ն արգելանք է դրել»:

Նա նշեց, որ վերջնահաշվարկը՝ կատարված աշխատանքների արժեքի գնահատում եւ այլն, կատարել է «Տաշիրշին» ԲԲԸ-ն, քանի որ ամբողջ շինարարության ընթացքում պատվիրատուները սուբյեկտիվ պատճառներով խուսափել են երկկողմանի աշխատանքների ընդունման ակտ ստորագրելուց՝ ընդունված կարգի համաձայն:
«Դիվելոփմենթ Սուփորթ» ՓԲԸ-ի մասին azdarar.am-ում նշված է, որ այն լուծարվել է 2015 թվականի վերջին: Հավելյալ ինֆորմացիա ու կոնտակտներ մեզ չհաջողվեց գտնել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT