Դժբախտ դեպք Շիրակի մարզում. վիճաբանությունից հետո 20-ամյա երիտասարդ է մահացել

Երեկ երեկոյան դժբախտ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում. 2 համայնքի միջեւ ֆուտբոլային հանդիպումից հետո մահվան դեպք է գրանցվել:

Մարմաշեն համայնքի կազմի մեջ մտնող 2 համայնքի միջեւ ֆուտբոլային հանդիպում է եղել. հանդիպել են Մարմաշեն եւ Վահրամաբերդ համայնքների երիտասարդները՝ նոր կառուցված մինի ֆուտբոլի դաշտի արհեստական խոտածածկի վրա ֆուտբոլ խաղալու նպատակով: Պարզվում է՝ ֆուտբոլային հանդիպումից հետո մահվան դեպք է գրանցվել. մահացածը 20-ամյա երիտասարդ է, Վահրամաբերդ գյուղից:

Մարմաշեն խոշորացված համայնքի ղեկավար Կարեն Արշակյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ֆուտբոլային հանդիպումից հետո վիճաբանություն է եղել տղաների միջեւ, բայց թե ինչն է եղել երիտասարդ տղայի մահվան պատճառը, անհայտ է, քանի որ, ըստ Արշակյանի, մահացած երիտասարդի արտաքին զննությամբ անգամ բռնության հետքեր ու վնասվածքներ չեն հայտնաբերվել:

Դեպքը տեղի է ունեցել երեկոյան 18:00-19:00-ի սահմաններում: Ըստ համայնքի ղեկավարի՝ մահը գրանցվել է հիվանդանոցի ճանապարհին:

Տպել
12992 դիտում

Իջևան քաղաքում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն. ԶԼՄ-ների աշխատանքը կհամակարգի Արծրուն Հովհաննիսյանը

Շախմատի միջազգային օրը ՀՀ-ում շախմատի էտյուդների լուծման մրցույթ կկայանա

Ուկրաինայի ԱԳՆ-ն հակամարտության լուծումը տեսել էր՝ հօգուտ Ադրբեջանի. Ուկրաինայի դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ

Սեյրան Օհանյանի պաշտպանը միջնորդեց կասեցնել գործի վարույթը եւ դիմել Սահմանադրական դատարան

Ոստիկանությունը ԶԼՄ-ներին հորդորում է չմտնել մարտական տարածքներ, սահմանամերձ բնակավայրեր և ուղիղ եթերներ չանել

Կրեմլը խոր անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հրաձգությունների կապակցությամբ. Պեսկով

Գիշերային պատժիչ գործողություններ. ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել

Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ

Հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել ՀՀ 2 սպա՝ մայոր եւ կապիտան

Գեղարքունիքի մարզպետն այցելել է Աղբերք բնակավայրի ջրատարի շինարարական տեղամաս

Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչը բացարկի միջնորդություն է ներկայացրել դատախազներին

«70 տարեկան մարդ ենք, լսողությունից՝ վատ, ինչո՞ւ չենք կարող տեղավորվել այդտեղ». Մարտի 1-ի գործով տուժողները դժգոհեցին

Մայորներ, ենթասպաներ. Ադրբեջանը պաշտոնապես հայտնում է եւս 5 զոհի մասին

Զգուշանալու կոչ. հայերի էջերով կեղծ տեղեկություններ են տարածվում սահմանային իրավիճակի վերաբերյալ

Գեներալ-մայոր Փոլադ Հաշիմով, գնդապետ Իլգար Միրզաև․ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է նրանց սպանվելու լուրը

Մարությանը ավագանու հաստատմանը կներկայացնի նոր փոխքաղաքապետին. Սարգսյանը ֆինանսական խնդիրների պատճառո՞վ է լքում պաշտոնը

Հակառակորդի արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՔԿ

Սպանվել է ադրբեջանական ԶՈՒ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը

Գվատեմալայի պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի ռազմական գործողությունները Հայաստանի դեմ