«Փորձում են Գեւորգ Լոռեցյանին այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել». պաշտպան

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, երեկ որոշել է եւս երկու ամսով երկարաձգել ԿԳՄՍ նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի կալանավորման ժամկետը՝ այդպիսով բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը:

Հիշեցնենք՝ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Նա կալանավորված է 2019 թվականի դեկտեմբերից եւ առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Լոռեցյանի պաշտպան Լեւոն Սահակյանը նշեց, որ դատարանի այդ որոշումը ուղղակիորեն հակասում է Վերաքննիչ դատարանի՝ նույն գործով ուժի մեջ մտած դատական ակտին: Բանն այն է, որ նախորդ անգամ կալանավորման ժամկետը երկարաձգելիս նույն դատարանն իր որոշման հիմքում դրել էր ոչ միայն քննությունից թաքնվելու, խոչընդոտելու ռիսկերը, որոնց պաշտպանական կողմը դարձյալ համաձայն չէր, այլ որոշակի քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտությունը, որոնք, ըստ պաշտպանի, չեն առնչվում Լոռեցյանին առաջադրված մեղադրանքին եւ կապ չունեն կաշառք հոդվածի հետ. «Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, թեեւ մերժեց այդ որոշման դեմ մեր բողոքը, այնուամենայնիվ, անդրադարձավ այն հարցին, որ պարոն Լոռեցյանի նկատմամբ փաստացի քրեական հետապնդում է իրականացվում մի բանի համար, որի վերաբերյալ իրեն մեղադրանք առաջադրված չէ, եւ այդ հիմքով կալանքի ժամկետը երկարացնելը դատարանը համարեց անընդունելի: Սակայն կալանավորման ժամկետը երկարաձգելու նոր որոշման հիմքում դատարանը դարձյալ դրել է չառաջադրված մեղադրանքի կապակցությամբ կատարվելիք քննչական գործողությունների անհրաժեշտությունը»,- նշեց Սահակյանը՝ պնդելով, որ նախաքննական մարմինը փորձում է ամեն կերպ այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել. «Մեղադրանք չեն առաջադրում, որովհետեւ գիտեն, որ դա ճակատագիր ունենալ չի կարող, բայց մեր գնահատմամբ՝ նախաքննական մարմինը շտապել էր կոռուպցիայի մեղադրանք առաջադրելու հարցում, եւ հետագայում հասկանալով, որ այդ մեղադրանքը անհիմն է, ամեն կերպ փորձում է այլ հոդվածով մեղադրանք առաջադրելու հիմքեր ստեղծել, որպեսզի, այսպես ասած, խայտառակ չլինի»: Հարցին՝ այդ նոր հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ Գեւորգ Լոռեցյանը ցուցմունք տվե՞լ է, Սահակյանը պատասխանեց, որ Լոռեցյանն առհասարակ որեւէ ցուցմունք չի տվել՝ առայժմ չցանկանալով բացահայտել, թե խոսքը ինչ հոդվածի մասին է. «Այս վեց ամսվա ընթացքում հիմնական գործողությունները, որ կատարվել են, վերաբերել են այդ մյուս հոդվածին, օրինակ՝ նշանակվել է փորձաքննություն, որը կաշառքի մեղադրանքի հետ որեւէ առնչություն չունի, այլ կապ ունի այն ենթադրյալ մեղադրանքի հետ, որը ցանկանում են առաջադրել, բայց չեն առաջադրում, այսինքն՝ ուղղակիորեն խախտվում է պարոն Լոռեցյանի արդար դատաքննության իրավունքը, որովհետեւ եթե անձին մի հոդվածով մեղադրանք առաջադրված չէ, ապա դրա շահարկմամբ նա չի կարող ազատությունից զրկվել, դրանից բացի, մեղադրանքը նրան չի պարզաբանվել, ուստի խախտվում է նաեւ պաշտպանության իրավունքը, որովհետեւ մինչ անձը չիմանա՝ ինչում է մեղադրվում, չի կարող արդյունավետ պաշտպանվել»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ վեց ամիս օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են իրականացրել, եւ չեն կարողանում հիմնավորել ինչ-որ մի մեղադրանք:

Պաշտպանի գնահատմամբ՝ դատարանի այս որոշումը խախտում է նաեւ Քրեական դատավարության օրենսգրքի 138-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված սահմանափակումը՝ կապված կալանավորման ժամկետների հետ. «Մինչդատական վարույթում կալանավորումը վեց ամսից ավելի կարող է տեւել բացառիկ դեպքերում, մինչդեռ ոչ քննիչն է հիմք ներկայացրել, որով կհաստատվեր, որ սա բացառիկ դեպք է, ոչ էլ դատարանն է իր որոշմամբ անդրադարձել այդ դիտարկմանը, որը մեր կարեւորագույն առարկություններից մեկն էր»: Նշենք, որ հիշյալ հոդվածի համաձայն՝ քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը, հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, դատարանի կողմից կարող է երկարացվել մինչև 6 ամիս, իսկ բացառիկ դեպքերում, երբ անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ՝ մինչև 12 ամիս։ Հարցին՝ արդյո՞ք որպես հիմք օրենքը ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը չի դիտարկում՝ բացառիկությունը ապացուցելու պահանջ չներկայացնելով, Լեւոն Սահակյանը պատասխանեց. «Ոչ, որովհետեւ բացառիկ դեպքեր ձեւակերպումից հետո բութ չէ դրված, այլ ստորակետ, ուստի հենվելով նորմատիվ իրավական ակտերի մեկնաբանման տրամաբանության վրա՝ կարող ենք ասել, որ թվարկվում է առանձին երկու պայման. լինի բացառիկ դեպք եւ լինի ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն»:

Լեւոն Սահակյանի խոսքով՝ նախորդ անգամ երկարաձգելիս դատարանն իր որոշման մեջ նշել էր նաեւ, որ հնարավոր է՝ Գեւորգ Լոռեցյանը կատարի նոր հանցանք, սակայն նրա այդ մտահոգությունը եւս Վերաքննիչ դատարանը համարել է անհիմն, եւ այս անգամ դատարանը նման հիմք չի տեսել. «Այս եւ այլ հանգամանքները հաշվի առնելով՝ պաշտպանական կողմը որոշումը որակում է անհիմն եւ մոտ օրերս այն կբողոքարկի Վերաքննիչ դատարան»,- եզրափակեց նա:

Ըստ ԱԱԾ հաղորդագրության, հիշեցնենք, 2019 թվականի դեկտեմբերի 4-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալը, վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, որը միաժամանակ հանդիսանում է նաեւ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը. «Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալը, նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի եւ մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով վերոնշյալ տնտեսվարողին, դրա դիմաց վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք գումար»,- հայտնել էր ԱԱԾ-ն՝ հավելելով, որ տնտեսվարողի կողմից գումարի մի մասը նախարարի տեղակալի վարորդին փոխանցելուց անմիջապես հետո վերջիններս բռնվել են:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4064 դիտում

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի