Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը դատի է տվել Արման Բաբաջանյանին

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Հրաչիկ Սարգսյանը դատի է տվել ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։

Սարգսյանը պահանջում է պարտավորեցնել Բաբաջանյանին հերքել զրպարտության տեքստը։

Հայցը ներկայացվել է մայիսի 26-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանին։

ՀԺ-ին չհաջողվեց կապ հաստատել Սարգսյանի եւ նրա ներկայացուցչի հետ՝ պարզելու հայցի պատճառը, սակայն չի բացառվում, որ այն առնչվում է Բաբաջանյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերներից մեկի հետ։ 

Նշենք, որ Հրաչիկ Սարգսյանը մայիսի 14-ին արդարացրել եւ անպարտ էր ճանաչել «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանին, որը մեղադրվում էր իր սպանության պատվերն իրականացնող անձանց բացահայտելու եւ իր սպանությունը խափանելու նպատակով այդ անձանց առեւանգելու եւ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

Դրանից հետո՝ մայիսի 15-ին Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում՝ ուղիղ եթերով անդրարձել էր այդ գործին եւ դատավոր Հրաչիկ Սարգսյանին։

Մասնավորապես Բաբաջանյանը նշել էր. «Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Հրաչիկ Սարգսյանը՝ ով հայտնի է նախկին իշխանությունների օրոք դիզած հարստությամբ, արդարացրել է «Դոն Պիպո» մականունով հայտնի Արթուր Ասատրյանին։ Նրան մեղսագրվող հանցանքը վկայող բազմաթիվ ապացույցներ կան։ Այս վճռով՝ մի կողմից Հրաչիկ Սարգսյանը ամբողջ դատական անունից պատասխանում է իշխանության այն ուղերձին, որը տրվեց այս շաբաթվա սկզբին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ռուստամ Բադասյանի միջեւ քննարկման ժամանակ։ Հրաչիկ Սարգսյանն ըստ էության դատական համակարգի անունից պատասխանեց՝ ոչ միայն դատավորների ամենաթողությունը հանդուրժող իշխանությանը, այլեւ մեզ բոլորիս եւ բոլոր նրանց, ովքեր հավատում էին, որ 2018 թվականի թավշյա հեղափոխության արդյունքում երկրում իրականացվելու են արմատական բարեփոխումներ, որ այլեւս արդարադատություն չեն իրականացնելու ծախու դատավորները։ Ուրեմն մենք բոլորս միամիտ ենք եղել եւ ամեն ինչ շարունակելու է մնալ նախկինի պես։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ մեզ բոլորիս հայտարարված պատերազմի շարունակություն։ Պատերազմ, որում ցավոք նախկին իշխանություններն ու քրեաօլիգարխիան առայժմ շարունակում են հաղթանակներ արձանագրել՝ նաեւ նման վճիռների, նման խայտառակ դատական ակտերի տեսքով»:   Ենթադրվում է, որ հենց այս հայտարարությունն է դատարանի նախագահը համարել զրպարտություն եւ դատի տվել պատգամավորին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5154 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս