Երևան
12 °C
2021 թվականի հունվարից հնարավոր է իրականացվի հեղափոխությունից հետո ձեւավորված իշխանություններից այդքան պահանջված անցումային արդարադատությունը, եթե Ազգային ժողովն ընդունի Կառավարության հեղինակած Փաստահավաք հանձնաժողով ձեւավորելու մասին օրենքի նախագիծը:
Մի քանի օր է, որ այն շրջանառության մեջ է, սակայն արդեն դարձել է տարբեր շրջանակների քննարկման թեմաներից եթե ոչ առաջինը, ապա առաջիններից մեկը:
Ովքե՞ր են լինելու 2, առավելագույնը՝ 3 տարի ժամկետով ձեւավորվող հանձնաժողովի անդամները՝ այն 9 անձինք, որոնք հավաքելու եւ քարտեզագրելու են Հայաստանի շուրջ 27 տարվա պատմության ընթացքում արձանագրված մարդու իրավունքների զանգվածային խախտումները: Ի՞նչ նոր բան կարող է բացահայտվել 1996-ի ընտրությունների, 1999 թ. հոկտեմբերի 27-ի դեպքերի, 2008-ի մարտի 1-ի, 2000-ականներին Հյուսիսային պողոտայի իրենց տներից մարդկանց վտարելու եւ այլ դեպքերի ուսումնասիրությամբ: Ինչո՞վ է կարեւոր այս ամենի քարտեզագրումն ու դրանց քաղաքական գնահատական տալը:
Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պետաիրավական հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանի հետ:
- Տիկին Ջուլհակյան, իշխանությունները Փաստահավաք հանձնաժողով ձեւավորելու գործընթաց են սկսել: Հանձնաժողովի նպատակների մեջ նշվում է քաղաքական գնահատական տալը այն իրադարձություններին, որ տեղի են ունեցել անցյալում: Ի՞նչ կտա դա այն հարյուրավոր, գուցե հազարավոր մարդկանց, որ տուժել են այդ տարիներին: Տուժողներից շատերը գուցե հեռացել են երկրից:
- Այս հանձնաժողովի ստեղծումը «Իմ քայլը» դաշինքի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից խոստացված անցումային արդարադատության առանցքային կոմպոնենտներից մեկն է, որը շատ երկար սպասված է: Ես անձամբ ստանում եմ նամակներ, զանգեր, որոնցով քաղաքացիները հետաքրքրվում են, թե երբ է գործընթացը վերջապես սկսվելու: Հիմա քանի որ արդեն շրջանառության մեջ է դրվել նախագիծը, հույս ունեմ սեպտեմբերին կամ հոկտեմբերին արդեն օրենքը կընդունվի Ազգային ժողովում եւ եկող տարվա հունվարին կմտնի ուժի մեջ, որից հետո կձեւավորվի հանձնաժողովը:
Այս հանձնաժողովի հիմնական գործառույթը լինելու է փաստեր հավաքելը 3 հիմնական ուղղություններով: Առաջին ուղղությունը 1991-2018 թթ. ընթացքում տեղի ունեցած բոլոր այն ընտրությունների հետ կապված փաստերի հավաքագրումն է, որոնց հետ կապված եղել են հայտարարություններ կեղծված լինելու մասին, եւ եղել են նաեւ հետընտրական զարգացումներ, բռնաճնշումներ:
Երկրորդ կոմպոնենտով հանձնաժողովը հավաքագրելու է փաստեր եւ կատարելու է համապատասխան ուսումնասիրություններ 2000-ականներից սկսված ունեզրկումների առնչությամբ: Հիշում ենք, որ քաղաքացիները, մասնավորապես Հյուսիսային պողոտայում, Երեւանի կենտրոնում հանրային գերակա շահի անվան տակ ենթարկվեցին սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքից ապօրինի զրկման եւ արդարացի փոխհատուցում այդպես էլ չստացան:
3-րդ կոմպոնենտը լինելու է ոչ մարտական պայմաններում զինծառայողների մահերը: Գիտենք, որ բազմաթիվ մահեր են արձանագրվել, որոնք փորձ է արվել ներկայացնել որպես ինքնասպանություններ եւ լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն այդպես էլ չի կատարվել: Հանձնաժողովը վեր է հանելու նման դեպքերը եւ տալու է գնահատական:
- Օրենքի նախագծում ասվում է, որ հանձնաժողովը արդարադատություն իրականացնող մարմին չէ եւ հայտնաբերված փաստերը տրամադրելու է իրավապահներին:
- Այո, եթե հանձնաժողովի գործունեության ընթացքում կհայտնաբերվեն փաստեր, որոնք իրենց մեջ կպարունակեն հանցագործության տարրեր, ապա հանձնաժողովը պետք է հընթացս այդ փաստերը ուղարկի համապատասխան իրավապահ մարմին, քանի որ այն բացառապես փաստահավաք մարմին է:
Բայց այս, հանձնաժողովը նաեւ հանդես է գալու միջանկյալ զեկույցներով եւ նաեւ եզրափակիչ զեկույցով՝ կատարված ուսումնասիրությունների հիման վրա առաջարկներ ներկայացնելով Ազգային ժողովին եւ Կառավարությանը:
Այդ առաջարկությունները կարող են ներառել թե՛ իրավունքների վերականգնման միջոցներ, ինչպես, օրինակ, կարող է առաջարկվել փոխհատուցում տրամադրել այն քաղաքացիներին, որոնք ենթարկվել են զանգվածային ունեզրկումների, թե կարող է ներառել օրենքների, իրավական ակտերի ընդունում, որոնք թույլ կտան բացառել նման արատավոր երեւույթների, խախտումների կրկնությունը:
Անցումային արդարադատության ամենակարեւոր գործառույթը նմանատիպ դեպքերի կանխարգելումը եւ ապագայում կրկնվելը բացառելն է: Շատ կարեւոր եմ համարում նաեւ, որ այդ հանձնաժողովի զեկույցում արձանագրված փաստերի հիման վրա նաեւ կարող է տրվել քաղաքական գնահատական անցյալին, որը կարեւոր է այն տեսանկյունից, որ գիծ կքաշվի անցյալի եւ ապագայի միջեւ՝ ասելով, որ ահա նախկինում մենք ունեցել ենք այս, այս, այս երեւույթները եւ մենք ասում ենք՝ այլեւս երբեք դրանք չպետք է կրկնվեն: Ես կարծում եմ, որ դա շատ կարեւոր է, երբ պետությունը առերեսվում է իր անցյալի հետ, որը, ցավոք, ունեցել է բռնատիրական բնույթ, եւ հանձնառություն է ստանձնում հետայսու բացառապես ժողովրդավարական գործառույթներ կատարել: Ես կարծում եմ, որ այդ արձանագրումը շատ կարեւոր է նաեւ հասարակության տարբեր շերտերի միջեւ հաշտության, ինչպես նաեւ հասարակության՝ իր անցյալի հետ հաշտեցման տեսանկյունից:
- Բայց կան քննադատություններ, թե ինչու եք շարունակ նայում անցյալին, ինչու չեք անցյալը թողնում հետեւում, գնում առաջ:
- Իրականում ես կարծում եմ, որ գոյության իրավունք ունի այդ դեբատը՝ անցյալի՞ն նայել, թե՞ ապագային: Իմ պատասխանը հետեւյալն է՝ միանշանակ նայել ապագային եւ մեր գործողություները պետք է միտված լինեն ավելի լավ ապագա ունենալուն, մեր գործողություններն արդեն իսկ միտված են ապագային, բայց նաեւ ունեմ վստահություն, որ առանց անցյալը վերաարժեվորելու եւ վերաիմաստավորելու՝ ապագայի ճիշտ կառուցումը հնարավոր չէ: Ապագայի ճիշտ կառուցման համար մենք պետք է ունենանք անցյալի ճիշտ գնահատական, որ անցյալում արձանագրված սխալները ապագայում այլեւս չկրկնվեն: Սա պետք է զուգահեռ արվի ապագային միտված քայլերի հետ:
- Հանձնաժողովի ուսումնասիրության առարկա դառնալու են մինչեւ 2018 թվականի մայիսը տեղի ունեցած իրավախախտումները: Ինչո՞ւ մինչեւ 2018-ի մայիսը:
- Մինչեւ 2018-ի մայիսը, քանի որ 2018-ի մայիսին է տեղի ունեցել հեղափոխություն, որի արդյունքում բռնապետական կարգերից ազատվել ենք: Ես կարծում եմ, որ դրանից հետո մենք ժողովրդավարական երկրում ենք ապրում եւ առ այսօր, բացառությամբ որոշ շահագրգիռ շրջանակների, որեւէ մեկը Հայաստանում ժողովրդավարությունը կասկածի տակ չի դրել:
- Հաջորդ իշխանությունները հավանաբար ուսումնասիրությունները կսկսեն 2018-ի մայիսից:
- 2018-ին մենք հեղափոխություն ենք ունեցել: Հաջորդ իշխանությունը վստահաբար իշխանության է գալու արդար եւ թափանցիկ ընտրությունների միջոցով, եւ ես չեմ կարծում, որ ազատ եւ թափանցիկ ընտրությունների միջոցով իշխանության եկած ուժը կասկածի տակ կարող է դնել մեր իշխանությունների քայլերը: Ես բացառում եմ, որ հեղափոխական այս իշխանությունները զանգվածային իրավախախտումներ թույլ տա: Սակայն եթե նույնիսկ ինչ-ինչ փաստեր ուսումնասիրելու անհրաժեշտություն ունենան հաջորդները, դա կարող են անել սովորական դատական համակարգի միջոցով. հասարակությունը հիմա հաշտ է իր ներկայի հետ, եւ վստահաբար հասարակությանն իր անցյալի հետ հաշտեցնելու եւ հանձնաժողով ստեղծելու խնդիր չի լինելու: Վստահ եմ՝ իմ այս կարծիքը շատերն են կիսում:
- Տիկին Ջուլհակյան, կարո՞ղ եք մի քանի քաղաքական իրադարձություն թվարկել, որոնք կդառնան հանձնաժողովի ուսումնասիրման առարկա:
- Ամենաճչացողը Մարտի 1-ն է, որը որպես քաղաքական երկարատեւ հետապնդման պրոցեսի մի ամբողջ շրջափուլ սկսվել է դեռ 2007-ի վերջին, եւ 2008-ից հետո էլ շարունակվեց, քանի որ հարյուրավոր քաղբանտարկյալներ լցվեցին բանտերը, մի քանի տարի անց միայն նրանք ազատության մեջ հայտնվեցին: Խոսքը վերաբերում է նաեւ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը բուն մարտիմեկյան իրադարձություններից 3 տարի անց միայն ազատվեց բանտից: Շատերը մինչ այժմ պայքարում են իրենց խախտված իրավունքների վերականգնման համար: Սա քաղաքական հետապնդումների ամենավառ օրինակն է: Մեկ այլ վառ օրինակ արդեն նշեցի, որ բացառապես քաղաքական որոշման հիման վրա քաղաքացիներին դուրս շպրտեցին իրենց տներից՝ ասելով, թե կարող եք գնալ, բողոքել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ շատ լավ իմանալով, որ ՄԻԵԴ-ը նրանց դիմումները կարողանալու է քննել մոտ 10 տարի անց, այդ ընթացքում մի բան կմտածեն:
- Տիկին Ջուլհակյան, ենթադրվում է, որ հանձնաժողովի ուսումնասիության առարկա կդառնան նաեւ 1996 թվականի ընտրությունները: Այս ընտրությունների ուսումնասիրությունը չի՞ դառնա շահարկման թեմա, թե Փաշինյանի իշխանությունը կասկածի տակ է դնում Տեր-Պետրոսյանի ընտրությունը:
- 1996-ի ընտրությունները երկար տարիներ դրվել են կասկածի տակ: Մի կողմը նշել է, որ չեն եղել կեղծիքներ, մյուս կողմը նշել է, որ եղել են կեղծիքներ: Հիմա ճիշտ պահն է վերջապես հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել 1996-ին:
- Բայց այդ ընտրությունների քվեաթերթիկները պահպանված չեն, արխիվն այդքան երկար չի պահպանվում: Ինչպե՞ս է հնարավոր լինելու պարզել:
- Շատ դեպքերում պահպանված չեն քվեաթերթիկները, եւ ես վստահ էլ չեմ, որ քվեաթերթիկների պահպանումը կարող էր օգնել ճշմարտության բացահայտմանը: Կան կենդանի մարդիկ, որոնք մասնակցել են այդ ամենին եւ կարող են տալ վկայություններ: Ես չգիտեմ որքանով հնարավոր կլինի ամբողջական պատկերը ստանալ Փաստահավաք հանձնաժողովի միջոցով, բայց առնվազն ջանքեր պետք է այդ ուղղությամբ գործադրվեն, որպեսզի մեկընդմիշտ վերջակետ դրվի 1996-ի վրա եւ հասկացվի՝ այդ ընտրությունների հետ կապված եղե՞լ է խնդիր, թե՞ չի եղել խնդիր: Այդ ընտրությունները պետք է դիտարկվեն նաեւ դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների համատեքստում, մասնավորապես, 1999 թվականի հոկտեմբերի 27-ի համատեքստում: Այս ամբողջը ես դիտարկում եմ որպես փոխկապակցված շղթա եւ հույս ունեմ՝ հանձնաժողովը ունենալու է բավարար կարողություններ՝ ստանալու մեկ ընդհանուր պատկեր այդ գործընթացների հետ կապված: Մենք պետք է հասկանանք՝ այդ իրադարձությունները եղել են մի ֆիլմի տարբեր կադրե՞ր, թե՞ դրանք իրար հետ կապ չունեցող իրադարձություններ են: Այդ առումով շատ կարեւոր է անցումային արդարադատությունը: Տեսեք, եղել են ընտրակեղծիքներ, հետո՝ բռնաճնշումներ, հետո՝ ունեզրկումներ, մահեր…հիմա պետք է հասկանալ՝ դրանք մեկ ընդհանուր գործընթացի մա՞ս են, այսինքն մեր պետությունը եղել է զավթված ամբողջությա՞մբ, թե՞ ոչ:
- Իսկ ի՞նչ երաշխիք, որ Փաստահավաք հանձնաժողովի 9 անդամները, որոնք կնշանակվեն, կլինեն այնպիսին, որ նրանց կարծիքը, նրանց կազմած եզրակացությունը լինի ծանրակշիռ: Հանձնաժողովի 3 անդամներին նշանակում են Կառավարությունը, ԲԴԽ-ն եւ ՄԻՊ-ը, մյուս 6-ին ԱԺ խմբակցությունները՝ ՀԿ-ների հետ համաձայնությամբ: Օրինակ, հնարավո՞ր է որեւէ խմբակցություն այնպիսի ներկայացուցիչ նշանակի այդ հանձնաժողովում, որ սկսվեն վեճեր եւ իրականում չհասնեն այն խնդրի լուծմանը, որը օրենքով վերապահվում է իրենց:
- Իհարկե, կարծում եմ, որ նման հավանականություն կա: Նախեւառաջ պետք է նշեմ, որ որքան էլ լավ օրենք մենք ունենանք, պետք է այն կիրառվի ճիշտ: Լավն է այն օրենքը, որ լավ է գործում, ոչ թե այն, որ լավ է գրված: Մենք պետք է անենք ամենը, որ ընդունված օրենքը թղթին չմնա, փաստահավաք հանձնաժողովը կատարի իր խիստ կարեւոր առաքելությունը: Ես հանձնաժողովի անդամներ նշանակելու՝ նախարարության առաջարկած մոդելին ծանոթացա, ունեմ ինչ-ինչ վերապահումներ այս մոդելի հետ կապված եւ կարծում եմ՝ դեռեւս քննարկման ենթակա է այն մոդելը, որ ներկայացրել է նախարարությունը: Մենք պետք է հասկանանք՝ այս մոդելը կարո՞ղ է աշխատել նորմալ: Պետք է մի կազմ ձեւավորենք, որ իսկապես կլինի անկողմնակալ եւ կներկայացնի հանրությանը ու ոչ թե կսպասարկի քաղաքական ուժերի շահերը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավարտվել է Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունների առաջին խաղափուլը
ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հաստատել են ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ համատեղ հայտարարությունը. տեսանյութ
ՔՊ վարչությունը որոշել է՝ ում թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում. տեսանյութ
Հրազդան գետից դուրս է բերվել մոտ մեկ ամիս որպես անհետ կորած որոնվող 18-ամյա տղայի դին
Հայաստանը կարող է մրցունակ լուծումներ առաջարկել կայուն զարգացման ապագայի համար. Մաթևոսյան
Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ, կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում
Թալին-Մաստարա-Լանջիկ-Գյումրի ավտոճանապարհը դժվարանցանելի է
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորմանը
Ուժեղ բանակցողը ո՞րն է՝ ֆռցնե՞լը. ուժեղ բանակցել ենք, որ օգոստոսի 8-ը եղել է. Արման Եղոյան. տեսանյութ
Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում կձևավորվեն նոր հնարավորություններ. Պապոյանը՝ գործարարներին և ներդրողներին
Ջրային կոմիտեի նախագահն ընդունել է EU4Sevan+ ծրագրի ղեկավարներին
Սոլովյովը բարձրախոս է, հնչեցրել է այն մտքերը, որոնք թույլ են տվել, այլապես ծպտուն չէր հանի. տեսանյութ
Էդվարդ Ասրյանի ընտանիքի բոլոր անդամները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են. ՊՆ
Կիբեռոստիկանությունը 15 միլիոն դրամի հափշտակության դեպք է կանխարգելել
Որոշ տարածաշրջաններում մերկասառույց և ձյուն է
Արդարադատության նախարարին է ներկայացվել միջազգային իրավական համագործակցության վարչության 2025-ի կատարողականը
Թրամփը չեղարկել է իրանցի պաշտոնյաների հետ բոլոր հանդիպումները
Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել Ուկրաինայի պաշտպանության նախարարին
Անդադար շահագործվում են 1936 և 1959 թվականներից. ՀԷՑ-ում արդիականացումից հարցեր տվեք հասցեատերերին. Պետրոսյան
Ձնագնդիով խփելու համար Գյումրիում պատանիների վեճն ավարտվել է դանակահարությամբ
ԵՊՀ-ում գործարկվել է նոր գերհամակարգչային կենտրոնը. վարչապետը ծանոթացել է գործունեությանը
Տեղի է ունենում սպարապետ Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստի արարողությունը
Եվրոպայի մի քանի օդանավակայան եղանակի պատճառով դադարեցրել է աշխատանքը
Իդրամն ամփոփում է 2025 թվականը
Արթիկի, Արագածի տարածաշրջաններում բուք է. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Հարկ վճարողների մոտ ՊԵԿ-ը խախտումներ է հայտնաբերել
ՀՀ փոստային առաքումների ծավալները (պաշտոնապես, փաստերով)
Սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահանջը. մանրամասներ
ՀՀ սահմանային անցակետում հետախուզվող է հայտնաբերվել
Չի կարող լինել այնպիսի գերատեսչություն, որտեղ թվայնացումն առաջնահերթությունների ցանկում չէ. վարչապետ
Նիկոլ Փաշինյանն այցելել է ԲՏԱՆ. քննարկվել է 2025 թվականի գործունեության հաշվետվությունը
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 13-ին
«Մասիս» ՋՕ ընկերության նախկին տնօրենից կբռնագանձվի 612 մլն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Բենզինի շուկայում ընդհանուր գնանկում է. վարչապետը ներկայացրել է ադրբեջանական վառելիքի ներմուծման արդյունքները
Կլիմայական մարտահրավերներին արդյունավետ պատասխան տալը հնարավոր է միայն համատեղ ջանքերով. ՇՄ նախարարը ԱՄԷ-ում է
Անչափահասը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մեկ այլ անչափահասի նկատմամբ. նախաքննության ավարտ
Կարծում եմ՝ Նարեկը կգնահատի Լևոնի ջանքերը, և միասին կկարողանան արժանանալ «դարի պոպուլիստ» տիտղոսին. Վարդանյան
Արդիականացվել է Աճառյան փողոցի վերջնամասից դեպի Աբովյանի ՊԾ հենակետ տանող ճանապարհի լուսավորությունը
Երեկոյան ժամերից կսկսվեն ձյան առատ տեղումներ, որոնք կշարունակվեն ՀՀ ողջ տարածքում. Սուրենյանը մանրամասնել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT