Երևան
12 °C
Նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ այս տարի չեղարկվել են բոլոր խոշոր միջազգային կինոփառատոնները, սակայն Կաննի, Բեռլինյան, Վենետիկի, Լոնդոնյան, «Տրիբեկա»-ն (Tribeca), «Սանդենս»-ը (Sundance) եւ այլ փառատոնների հարթակների համար նախատեսված տեսանյութերը ներկայացման նոր հնարավորություն են ստացել մի նոր մրցութային հարթակի միջոցով:
Միջազգային 20 փառատոնների կազմակերպիչների նախաձեռնությամբ մուլտիպլիկացիոն, գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի ներկայացման համար ստեղծվել է նոր ալիք, եւ հիմա տասն օր շարունակ Youtube-ի We are one («Մենք մեկ ենք») հղումով կարելի է առցանց հետեւել կինոգործիչների աշխատանքներին:
Մայիսի 29-ից հունիսի 7-ն այս ալիքով անընդմեջ ուղիղ հեռարձակում է ընթանում: Ծրագիրը բաղկացած է ավելի քան 100 ֆիլմից, որից 13-ը համաշխարհային պրեմիերա է, 31-ը՝ համացանցային պրեմիերա:

Բոլոր ֆիլմերը հասանելի են անվճար: Որոշները կարելի է դիտել միայն մեկ անգամ ուղիղ հեռարձակման պահին (այս տեղեկատվությունը նշված է կինոցանկում առկա նկարագրության մեջ), մյուսները հասանելի են նաեւ հեռարձակումից հետո: Որոշ ցուցադրումներից առաջ կինոռեժիսորները հանդես են գալիս բացման խոսքով, կան նաեւ հարցազրույցներ ու բանավեճեր կինոգետների ու ռեժիսորների հետ: Այսպես հարթակը ստեղծողները փորձել են օգտագործել ցանցային բոլոր միջոցները՝ կինոմթնոլորտի փոխանցման ու պահպանման համար:

Հիմնադիրները «Մենք մեկ ենք»-ի առավելություններից մեկն էլ համարում են այն հնարավորությունը, որ միեւնույն հարթակում տարբեր կինոփառատոնների համատեղմամբ տրվում է առավել փոքր՝ սովորաբար մամուլում արձագանք չստացող կինոընկերություններին: Հիմա փոքրերն ու նորերը հավասարապես կարող են մրցակցել կինոոլորտի հնաբնակների հետ:
Փորձագետներից շատերը, այնուամենայնիվ, վստահ են, որ ապագան այսպիսի հարթակներինը չէ: «Ի վերջո, երբ այս ամենն ավարտվի, մարդիկ կցանկանան վերագտնել շոշափելի կինոն, դիտել այն մեծ էկրանին, դառնալ դիտման մի մասը, ինչը շատ կարեւոր է, եւ ինչի վրա էլ սովորաբար հենվում են նոր ֆիլմ ընտրողները»,- ասել է The Guardian պարբերականի կինոքննադատ Փիթեր Բրեդշոուն:
Նա պնդել է, որ մարդիկ ցանկանալու են խոսել կինոյի մասին սուրճի, ճաշի շուրջ, կինոթատրոնին կից փողոցում: «Սա է կինոփառատոնի էությունը»,- ասել է քննադատը:
«Մենք մտածեցինք՝ ի՞նչ կարող ենք անել, որպեսզի ինչ-որ կերպ օգնենք [կինոարդյունաբերությանը]»,- BBC-ի հետ զրույցում ասել է նոր փառատոնի կազմակերպիչ, Տրիբեկայի տնօրեն Ջեյն Ռոզենթալը:
«Երաժիշտները, կատակերգուները, խոհարարները անընդհատ բարեգործական միջոցառումներ են անցկացնում միասին: Իսկ այն ժամանակ, երբ մենք կրում ենք այս մեկուսացումը, մենք տեսնելու բան ենք փնտրում: Եվ գլխումս գաղափար ծագեց՝ բոլոր կինոփառատոնները, բոլոր հայտնի կազմակերպիչներին բերել մի հարթակ»,- նշել է նա՝ ընդգծելով, որ կարեւորել են ցուցադրել թե՛ նոր եւ թե՛ հին՝ մեկ երկրի սահմաններից դուրս չցուցադրված ֆիլմեր:
Նշենք երեք ֆիլմ, որոնց ցուցադրությունը նախատեսվում է այսօր.
«Աննա». ֆիլմ միջին տարիքի մի ուկրաինուհու մասին, որը փորձում է երջանկություն գտնել արտերկրացիների հետ ծանոթություն առաջարկող ամուսանական գործակալությունների միջոցով:

«32-RBIT» ֆիլմն այսօր ներկայացնելու է համացանցով Վիկտոր Օրզասքո Ռամիրեսի կյանք ներխուժած զուգահեռ իրականություն՝ իր Error-ներով, հիշողության կորուստներով, ողջ մնալու համար պայքարով եւ անիրական իրականության այլ դրսեւորումներով:

«Կատուները» անիմացիոն ֆիլմում այսօր կարող եք տեսնել փողոցային մի կատու, ում ապաստան է տալիս մի ծեր մարդ. էապես փոխվում է փիսոյի կյանքը՝ կաթ, ջերմ անկյուն եւ այլն, բայց, պարզվում է՝ ծերուկն էլ գաղտնիքներ ունի:

Երեք ֆիլմ էլ նրանց համար, ովքեր այս պահին կուզեն դիտել արդեն հեռարձակված եւ ազատ դիտման դրված տեսամտքերը.
«Բիլբի». 8 րոպեում ներկայացվող կյանքը՝ գոյության պայքար սեփական կարիքների ու այլոց հանդեպ գթասրտության միջակայքում:

«Խենթ աշխարհ». մոտ մեկ ժամանոց ֆիլմով Ուգանդայի բնակիչը ներկայացնում է իր փոքրիկ աշխարհի կյանքը. «Ես խենթ չեմ,- ֆիլմում ասում է աղբանոցից գտած պլաստիկե շիշը՝ որպես հեռադիտակ օգտագործող թափառականը,- ես այդ խենթ աշխարհից հեռացա հենց նրա համար, որ չխենթանամ»:

«Ծտի ճակատագիրը». 5 րոպեանոց անիմացիոն ֆիլմ միմյանց հաջորդական երեւույթների՝ ակամա դրանց ենթակա լինելու մասին:

Երևանի բնակարաններից մեկի լոգարանում հայտնաբերվել է 32-ամյա տղամարդու մարմինը
Բախվել են 2 ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
Ռոստովում ուժեղ փոթորկի պատճառով մեկ մարդ մահացել է, 28-ը՝ վիրավորվել
Հայաստանի ու Իրանի միջև բեռնափոխադրումների ծավալները կավելանան
Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հարցում եղած դիրքորոշման մեջ Ռուսաստանը երկակիություն է տեսնում․ Պեսկով
Իրանը մեղադրել է Ուկրաինային Կասպից ծովում իր առևտրային նավի վրա հարձակվելու մեջ
Թրամփը Նեթանյահուին հրավիրել է Վաշինգտոն. վերջինս կուղևորվի հուլիսի 27-ին
Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է, ևս 9 չվերթ՝ հետաձգվել
Ավան և Դավթաշեն վարչական շրջանների վարչական տարածքում առգրավվել են տարբեր ապրանքատեսակներ. տեսանյութ
Հայաստանի մի մասում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Հրաձգության Հայաստանի հավաքականը հաղթել է շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնության մեդալային հաշվարկում
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության հաղթողներն ու մեդալակիրները
Խուդաթյանը և Իրանի էներգետիկայի նախարարը քննարկել են Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցության հարցեր
Փրկարարները դուրս են բերել ջրանցքն ընկած կովին
Վրաստանի շտապօգնության մեքենայով Երևան է տեղափոխվել վթարից տուժած աղջիկ երեխա
ՀՀ վարչապետը Գոշավանքում մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում սպասվում է վթարային ջրանջատում
2026թ. օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները. Լևոն Ազիզյան
Մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր
ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի օբյեկտներին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Ես վերահաստատել եմ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի կողմից ընտրված` ԵՄ-ի հետ մերձեցման գործընթացին. Մակրոն
ՀՀ ըմբշամարտի Մ-17 հավաքականը Բաքվում է՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը
26-ամյա երիտասարդը կրակոցներ է արձակել. նա ձերբակալվել է
Լրանում է ՀՀ բուհերի թափուր տեղերի համար հայտագրման վերջնաժամկետը
Խուդաթյանը և Իրանի ճանապարհների նախարարը քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցումը
2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայnղներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ․ ՊՆ
Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին
ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ
ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ
Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է
Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի
Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել
Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է
2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան
Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները
Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT