Եվրոպայում ֆուտբոլասերներին աստիճանաբար վերադարձնում են խաղադաշտ

Եվրոպայում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված ֆուտբոլային առաջնությունները նոր են վերսկսվում, սակայն որոշ տեղերում արդեն մտածում են երկրպագուներին խաղադաշտ վերադարձնելու մասին: Ինչպես գրում են միջազգային լրատվամիջոցները, մի շարք երկրներում արդեն նման որոշումներ կան: Այլ վայրերում էլ՝ այդ թվում թոփ առաջնություններում, ակտիվորեն աշխատում են այդ ուղղությամբ:

Ըստ մամուլի՝ Սերբիայում արդեն այսօրվանից՝ հունիսի 1-ից, երկրպագուները կարող են խաղադաշտ գնալ: Միակ սահմանափակումը, որը մնալու է, վերաբերում է սոցիալական հեռավորությանը՝ ամենաքիչը 1 մետր: Սա նշանակում է, որ արդեն հունիսի 6-ին «Ռադնիկի» դեմ սեփական հարկի տակ խաղում «Ցրվենա զվեզդան» կկարողանա իր հետեւորդների հետ տոնել չեմպիոնությունը: Թիմը մայիսի 29-ին՝ առաջնությունը վերսկսելուց հետո հենց առաջին խաղում 5:0 հաշվով հաղթեց «Ռադին» ու ժամանակից շուտ նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

Լեհաստանում այս հարցի վերաբերյալ եղած տեսակետը եւս հաճելի է երկրպագուների համար: Երկրի վարչապետը հայտարարել է, որ ֆուտբոլասերները կկարողանան մարզադաշտ այցելել հունիսի 19-ից: Թույլատրվելու է զբաղեցնել մարզադաշտերի 25%-ը, ու պարբերաբար ախտահանման աշխատանքներ են կատարվելու: Իսկ մինչեւ այդ մայիսի 29-ից վերսկսված առաջնության հանդիպումները կկայանան դատարկ տրիբունաների ներքո:

Ռուսաստանում հենց խաղերը վերսկսելիս էլ ցանկանում են մարզադաշտերում երկրպագուների տեսնել: Առաջնությունը, որը մեզ հետաքրքիր է նաեւ նրա համար, որ այնտեղ խաղում են Հայաստանի հավաքականի խաղացողներ, վերադառնում է հունիսի 21-ին: Ռուսական մամուլը գրում է, որ թույլ են տալու, որ տրիբունաները լցվեն 10% տոկոսով: Երկրում կարծում են, որ օգոստոսին, երբ սկսվի նոր մրցաշրջանը, այդ թիվը կարող է ավելի մեծ լինել:

Եվրոպայի թոփ 5 առաջնություններում վիճակը մի փոքր խառն է: Իսպանիայում, օրինակ, պլան են մշակել, ըստ որի, երկրպագուներն աստիճանաբար կվերսկսեն ֆուտբոլային խաղերի հաճախել: Ընթացիկ՝ 2019-20, մրցաշրջանը, որը վերսկսվելու է հունիսի 11-ին անդալուզյան դերբիով՝ «Սեւիլիա»-«Բետիս» խաղով, ավարտին է հասցվելու դատարկ տրիբունաների պայմաններում: Իսկ արդեն նոր մրցաշրջանի սկզբում՝ սեպտեմբերից, կթույլատրվի զբաղեցնել մարզադաշտերի նստարանների 30%-ը: Նոյեմբերին կդառնա 50%, իսկ 2021 թվականից նախատեսվում է ամբողջությամբ բացել մարզադաշտերը:

Նշվում է, որ այս սցենարը հնարավոր կլինի, եթե երկրում համաճարակային իրավիճակը թույլ տա, սակայն արդեն հիմա, ըստ լրատվամիջոցների, Իսպանիայում մարդիկ ակտիվորեն դժգոհում են սահմանափակումներից: Այդ կապակցությամբ Vox պահպանողական կուսակցությունն ավտոմոբիլային ցույցեր է կազմակերպել խոշոր քաղաքներում: Մարդիկ դժգոհում են, քանի որ սահմանափակումներն ազդել են տնտեսության վրա, որը մեծապես կախված է տուրիզմից եւ որում մեծ դեր ունի նաեւ ֆուտբոլը:

Անգլիայի Պրեմիեր լիգան, կարծես, ցանկանում է հետեւել Իսպանիայի օրինակին: Սա կարելի է մեծ առաջընթաց համարել, քանի որ դեռ վերջերս մառախլապատ ալբիոնում թերահավատորեն էին տրամադրված անգամ խաղեր անցկացնելու հարցում, իսկ հիմա արդեն քննարկում են երկրպագուների ներկայությունը: Այնտեղ արդեն պաշտոնապես որոշված է առաջնությունը վերսկսել հունիսի 17-ին: Առայժմ երկրպագուներ չեն լինելու: Նույնիսկ քննարկումներ կան, որ առանցքային հանդիպումները, ինչպիսին է օրինակ, «Էվերթոն»-«Լիվերպուլ» խաղը, կարող են կայանալ չեզոք մարզադաշտերում, քանի որ վտանգ կա, որ երկրպագուները կարող են հավաքվել՝ տոնելու իրենց թիմերի հաղթանակները, մասնավորապես «Լիվերպուլի» դեպքում՝ չեմպիոնական տիտղոսը, որը նրանք սպասել են 30 տարի:

Ամեն դեպքում ԱՊԼ գործադիր տնօրեն Ռիչարդ Մաստերսն այս առումով լավատես է: Նա նշել է, որ արդեն հաջորդ մրցաշրջանում երկրպագուները հնարավոր է՝ վերադառնան եւ չի բացառվում, որ դա տեղի կունենա աստիճանաբար, ինչպես Իսպանիայում:

Իտալիայի դեպքում իշխանություններն ավելի վաղ նշում էին, որ երկրպագուները կկարողանան մարզադաշտ գնալ միայն այն պարագայում, եթե կորոնավիրուսի պատվաստանյութ լինի, սակայն հիմա արդեն այլ քննարկումներ են ընթանում: Այս շրջանում Ա Սերիան պատրաստվում է վերսկսմանը, որը նախատեսված է հունիսի 20-ին: Վերսկսման հարցը լուծելուց հետո այնտեղ արդեն փորձում են վերադարձնել նաեւ երկրպագուներին: Մի քանի ակումբներ հանդես են եկել առաջարկությամբ, որ մարզադաշտերը մասնակիորեն բացվեն: Ըստ տեղեկությոնների՝ նախաձեռնության հեղինակը «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելին է, որը համարվում է եվրոպական ֆուտբոլի ամենազդեցիկ մարդկանցից մեկը: Հունիսի 8-ին այս առաջարկը քննարկվելու է:

Մյուս 2 թոփ առաջնություններում երկրպագուները դեռ պետք է սպասեն: Գերմանիայում, որտեղ կորոնավիրուսի պայմաններում առաջինն են վերսկսվել ֆուտբոլային հանդիպումները, երկրպագուների վերաբերյալ կարգավորումներ չկան: Ֆրանսիայում ոչ միայն երկրպագու, այլ ընդհանրապես ֆուտբոլ մինչեւ մյուս մրցաշրջանը չի լինելու: Ինչպես հայտնի է, առաջնությունը ժամանակից շուտ ավարտվել է, ու չեմպիոն է հռչակվել ՊՍԺ-ն: Ըստ հրապարակումների՝ այնտեղ ֆուտբոլի հետ կապված խճճված իրավիճակ է նաեւ այն պատճառով, որ երկրի ղեկավարությանը ապատեղեկատվություն են տվել: Մի քանի ակումբների ազդեցիկ սեփականատերեր, որոնց ձեռնտու են եղել դադարեցման պահին ակումբների զբաղեցրած հորիզոնականները, երկրի ղեկավարներին ասել են, թե ՈՒԵՖԱ-ն պարտադրել է մինչեւ օգոստոսի 3-ն ավարտել ազգային առաջնությունները, ինչը Ֆրանսիայում հնարավոր չէր լինի, մինչդեռ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պարզապանել է, որ դա ընդամենը խորհուրդ է եղել:

Մյուս կողմից Ֆրանսիայի իշխանությունները, կարծես, սկսում են փոխել վերաբերմունքն իրավիճակի վերաբերյալ: Սպորտի նախարարը շատ է ցանկանում ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու դեպքում երկրպագուների տեսնել մարզադաշտերում թեկուզ սահմանափակ քանակով: Նրա կարծիքով՝ հավանական է, որ դա լինի հուլիսի վերջից:

Իսկ քանի դեռ ղեկավարները մտորում են, երկրպագուներն իրենց «գլխի ճարը տեսնում են»: Մոտ 1 շաբաթ առաջ Ֆրանսիայում առանց թույլտվության ֆուտբոլային հանդիպում են անցկացրել արտակարգ դրության պայմաններում: Ներկա են եղել երկրպագուներ, ու 400 հոգի ներխուժել է խաղադաշտ:

Ֆրանսիայում երկրպագուները ներխուժել են խաղադաշտ

Մարտի սկզբին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով գրեթե ողջ Եվրոպայում, բացի Բելառուսից, ֆուտբոլային առաջնությունները դադարեցվել էին: Դրանք վերսկսվեցին մայիսի կեսերին: Առաջինը վերադարձավ Բունդեսլիգան: 1 շաբաթ անց վերսկսվեց Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2467 դիտում

ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը

Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ

Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ

Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին

ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ

ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ

Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը