Երևան
12 °C
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է «Մեծ յոթնյակ»-ի (G7) գագաթնաժողով կազմակերպել մինչեւ աշուն եւ ցանկանում է գագաթնաժողովին հրավիրել նաեւ Ռուսաստանի Դաշնությանը: Թրամփն այս կապացությամբ ասել է, որ ներկայիս ֆորմատը հնացել է, փոփոխություններ են պետք:
«Ես հետաձգում են գագաթնաժողովը, քանի որ չեմ գտնում, որ G7-ն այժմ կարող է ճիշտ ներկայացնել այն, ինչ կատարվում է աշխարհում»,-ասել է նա՝ հավելելով, որ գագաթնաժողովը սեպտեմբերից շուտ չի կարող կազմակերպվել, փոխանցում է Reuters-ը: ԱՄՆ-ի նախագահը նաեւ նշել է, որ ցանկանում է չեղարկել գործող ձեւաչափը եւ ընդլայնել այն՝ կրկին կազմում ներառելով Ռուսաստանին: «Մեծ յոթնյակ»-ի այս անգամվա հանդիպումը պլանավորվում էր անցկացնել Վաշինգտոնում, հյուրընկալող երկիր դառնալու հերթն ԱՄՆ-ինն էր, սակայն աշխարհում առկա համաճարակային պայմաններում այն չեղարկվեց, Թրամփը նախատեսում է հանդիպում անցկացնել տեսակապի միջոցով:
Հիշեցնենք, Ռուսաստանի Դաշնությունը «Մեծ յոթնյակ»-ի կազմի մեջ էր մինչեւ 2014 թվականը, այն ժամանակ կազմակերպությունն անվանվում էր «Մեծ ութնյակ», սակայն Ղրիմի հակամարտության խնդիրների պատչառով ՌԴ-ին հանեցին խմբից եւ 2014-ից երկիրը չի մասնակցում գագաթնաժողովի ֆորմատով հանդիպումներին:
Եվրամիությունում կարծում են, որ Ռուսաստանի Դաշնության՝ «Մեծ յոթնյակ» վերադառնալու համար պաշտոնական Մոսկվան պետք է սկզբում որոշակի փոփոխությունների համաձայնի եւ որոշ հարցերում վերանայի իր մոտեցումները: Միեւնույն ժամանակ Մոսկվայից էլ առաջարկել են G7-ի գագաթնաժողովին հրավիրել նաեւ Չինաստանին:
Այսօր ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորրելը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկը ՝ Ռուսաստանին հաջորդ G7 գագաթնաժողովին հրավիրելու վերաբերյալ: Ռուսաստանի Դաշնությունը չի կարողանա վերադառնալ G7 խմբին, քանի դեռ այն չի փոխի իր աշխատելաոճը, ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը ՝ ելույթ ունենալով Բրյուսելում:
Լինելով այս տարվա G7 գագաթնաժողովի հյուրընկալող երկիր՝ Միացյալ Նահանգները կարող են միայն մեկանգամյա հրավերներ ուղարկել այս միջոցառման շրջանակներում անցկացվող հանդիպումներին մասնակցելու համար, բայց ոչ թե փոխել դրա ձեւաչափը, հիշեցրել է Բորելը:
Սկզբնապես պլանավորված էր, որ G7- ի 46-րդ գագաթնաժողովը կանցկացվի հունիսի 10-ից 12-ը ԱՄՆ նախագահի Քեմփ Դեյվիդ արվարձանի նստավայրում: Սակայն մարտին, կորոնավիրուսային համաճարակի ֆոնին, Վաշինգտոնը հայտարարեց, որ մտադրություն ունի համաշխարհային առաջնորդների դեմ առ դեմ հանդիպումը փոխարինել հեռավար ձեւաչափի տեսքով:
Ավելի ուշ Թրամփը, այնուամենայնիվ, առաջարկեց վերադառնալ գագաթնաժողովի դեմ առ դեմ ձեւաչափին ՝ ասելով, որ դա կարող է լինել Ամերիկայի ՝ սովորական կյանքի ուղուն վերադառնալու նշան: Այնուամենայնիվ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվեց ուղեւրվել Վաշինգտոն ՝ COVID-19 համաճարակի պատճառով:
Մայիսի 30-ին Թրամփը հայտարարեց գագաթնաժողովը մինչեւ աշուն հետաձգելու եւ ձեւաչափը մինչեւ G10 կամ G11 հասցնելու մասին, քանի որ առաջարկում է հրավիրել նաեւ ռուսաստանի դաշնությանը, հարավային Կորեային, Ավստրալիային ու Հնդկաստանին: Ավստրալիան արդեն իսկ արձագանքել է այս մտադրությանը՝ պաշտոնական աղբյուրներով հայտնելով. Որ ողջունում է գագաթնաժողովին իր մասնակցության հրավերը, իսկ հարավային Կորեայից հայտնել են, որ ամերիկյան կողմի հետ հրավերի կապակցությամբ բանակցություններ կվարեն, արդյունքում՝ պարզ կդառնա մասնակցելու կամ չմասնակցելու մասին իրենց որոշումը:
ԱՄՆ-ի նախագահը կարծում է, որ հանդիպումը պետք է կազմակերպվի ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նիստից առաջ կամ հետո, կամ էլ՝ ընտրություններից անմիջապես հետո: Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունները նախատեսված են նոյեմբերին եւ այս հայտարարությունը հաշվի առնելով, կարելի է ենթադրել, որԹրամփը գրեթե կասկած չունի, որ կրկին վերընտրվելու է:
Ռուսաստանին «Մեծ յոթնյակ» հրավիրելու մտադրության մասին Դոնալդ Թրամը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է պաշտոնապես հայտնել երեկ՝ հունիսի 1-ին ունեցած հեռախոսազրույցի ժամանակ, սակայն, Reuters-ի փոխանցմամբ, այդ գաղափարին Կրեմլից բավական զուսպ արձագանք են տվել:
Այսօր, ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ G7-ի առաջիկա գագաթնաժողովն ընդլայնված կազմով անցկացնելու մասին Թրամփի մտադրությունը «ճիշտ ճանապարհի վրա է»: Միաժամանակ, Ռուսաստանը կարծում է, որ առավել ընդգրկուն եւ ճիշտ կլինի հանդիպմանը նաեւ Չինաստանին հրավիրելը:
«Ակնհայտ է, որ համաշխարհային կարեւորություն ունեցող շատ հարցեր դժվար թե գտնեն լուծումներ ու իրականություն դառնան՝ առանց Չինաստանի աջակցության»,-ասել է Զախարովան:
Հիշեցնենք, որ «Մեծ յոթնյակ»-ի կազմում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Gերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան եւ Ճապոնիան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT