Երևան
12 °C
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանի խնդիրն իր՝ արդեն նախկին ակումբի՝ «Փյունիկի» միջեւ չի լուծվել: Նա այդ մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: Նշել է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Վեճերի լուծման պալատն ավելի վաղ որոշում է կայացրել իրեն փոխհատուցում տալու վեարբերյալ, սակայն ակումբը չի կատարում իր պարտավորությունները, եւ ինքը կրկին ՀՖՖ է դիմել:
«Հայտարարություն «Փյունիկի» հետ ունեցած մեր վեճի մասով։
ՀՖՖ Վեճերի լուծման պալատի սույն թվականի ապրիլի 6-ի որոշմամբ սահմանվել էր, որ «Փյունիկը» պետք է ինձ երեք մասով «քիչ-քիչ» վճարի եւ հունիսի 1-ին վերջնական կատարի իր ֆինանսական բոլոր պարտականություններն իմ նկատմամբ, բայց այդպես էլ չկատարեց՝ հավատարիմ մնալով իր գործելաոճին, որը հենց սկզբից որդեգրել էր ակումբը նրա նախագահ Սողոմոնյանի կարգադրությամբ. ամեն կերպ խախտել, չկատարել, ձգձգել, փորձել ինչ-որ բան պոկել, քցել, քչացնել, մարդ ուղարկել եւ այլն։ Պարզվում է, որ նման դեպքեր էլի են եղել ուրիշ ֆուտբոլիստների հետ, մի քիչ հետ գնացեք եւ կպարզեք։
Այսօր արդեն դիմել եմ ՀՖՖ-ին եւ Վեճերի լուծման պալատին, խնդրել եմ խիստ պատասխանատվութան ենթարկել նման գործելաոճի, ակնհայտ խախտումների համար։ Խնդրել եմ, որ ակումբը պատասխատվություն կրի նյութապես, եւ արգելվի տրանսֆերների հետագա կատարումը, տուգանքներով եւ արգելքներով փորձենք ուշքի բերել ակումբի ղեկավարությանը եւ պատասխանատուներին, որ հասկանան՝ պետք չէ մեծ-մեծ «փռթել, թե Մանուչարյանի գործը հավանական ա՝ հաղթենք, դրանից հետո թող պատժվի, որ մյուսներին դաս լինի»։ Սրանք Սողոմոնյանի մտքերից են վերջերս հրապարակված նամակագրությունից, որը եղել էր իր եւ ակումբի նոր գնորդի միջեւ, որը տենց էլ չհասկացանք՝ ինչ է եղել, երեւի այս դեպքում էլ մի մութ բան արել են, իրար քցել, կեսից հետ կանգնել, մեջտեղում տուժել է թիմը եւ ֆուտբոլը, ակումբից մեկը մյուսի հետեւից հեռանում են ֆուտբոլիստներ եւ այլն։
Հիմա եթե Սողոմոնյանը եւ «Փյունիկը» դիտավորյալ եւ ակնհայտ չեն կատարում Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի՝ ՎԼՊ-ի օրինական ուժի մեջ մտած որոշումը, արդյո՞ք թքած չունեն դրա կարեւորության վրա, արդյո՞ք չեն անտեսում ՎԼՊ ինստիտուի գոյությունը եւ հեղինակությունը, արդյո՞ք չեն արհամարհում կարգուկանոնը։ Դիմել եմ ՀՖՖ-ին ու ակնկալում եմ համապատասխան եւ կոշտ պատասխան «Փյունիկի» անգործության դեմ, ակնկալում եմ համապատասխան որոշում եւ պատասխանատվություն, որով մեծ խնդիրներ կլինեն «Փյունիկի» համար՝ հասկանալու համար, որ կարգուկանոն կա նախ եւ առաջ, հետո՝ սեփական «ամբիցիաներ»։ Մինչեւ այս ՎԼՊ նախորդ որոշումն ավելի ձեռնտու էր ակումբի համար, քան՝ ինձ, քանի որ, նախ, բավականին ժամկետ տվեցին ակումբին, ինչպես իրենք ուզում էին, որպեսզի անիմաստ ձգձգեն եւ ուշ վճարեն, բացի դա, պարգեւավճարներս հետ պահանջեցին, նման օրենսդրություն եւ պրակտիկա գոյություն չունի ֆուտբոլում, ի դեպ, փոխհատուցումս էլ մասնակի բավարարեցին՝ ինձ զրկելով նաեւ արձակուրդային վճարներից, բայց դրանից հետո էլի համաձայնեցի եւ չբողոքարկեցի։ Մի խոսքով, շատ բան կա ասելու, խոսելու, որոնք էլի են կրկնվելու, եթե ամին ինչ չփոխվի, եւ մեղավորները չպատժվեն։
Մի խոսքով, այսօր կրկին բողոք-դիմում ենք ներկայացրել ՀՖՖ, սպասում եմ ՀՖՖ եւ ՎԼՊ արդարացի որոշման, որի արդյունքում իմ իրավունքները կվերականգնվեն վերջապես, իսկ ակումբը ռեալ պատասխանատվության կենթարկվի»,- գրել է Մանուչարյանը:
Ավելի վաղ Էդգար Մանուչարյանը հայտնել էր, որ ակումբը խզել է իր պայմանագիրն ու չնչին փոխհատուցում առաջարկել: Նշել էր, որ ինքը չի համաձայնել ու դիմել է ՀՖՖ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT