Արթուր Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի վերացվի. պաշտպանի վերաքննիչ բողոքը մերժվել է

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Գեւորգյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը չի վերացվի:

«Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացրեց, որ Վերաքննիչ դատարանը, դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, մերժել է Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի ապրիլի 9-ի որոշման դեմ պաշտպանների բողոքը.

«Բողոքի քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը հանգել է հետևության, որ առաջադրված բոլոր մեղադրանքներով առկա է նրա կողմից ենթադրյալ հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածը, և եզրակացրել, որ հատկապես քննությունից թաքնվելու, քրեական պատասխանատվությունից խուսափելուն ուղղված գործուն միջոցներ ձեռնարկելու հնարավորության հիմքերի առկայության պայմաններում կալանավորումից բացի որևէ այլ խափանման միջոց ողջամտորեն ի զորու չէ ապահովելու մեղադրյալի դատավարական պատշաճ վարքագիծը»,- ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ վերաքննիչ դատարանը, ըստ էության, հիմնազուրկ է համարել նաև Գեւորգյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու որոշումը ոչ իրավաչափ լինելու մասին պաշտպանների պնդումները:

Հիշեցնենք՝ Արթուր Գեւորգյանը որպես մեղադրյալ ներգրավվեց ապրիլի 9-ին ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ՀՀ ՔՕ-ի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրումը) և 310.1-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի հարստանալը): Դատարանի որոշմամբ նրա նկատմամբ ընտրվեց խափանման միջոց կալանավորումը, եւ հայտարարվեց հետախուզում:

Անդրադառնալով դրան՝ հաջորդ օրը Գեւորգյանն իր ֆեյսբուքյան էջով հայտարարեց, որ ծանուցում չի ստացել, մամուլից է տեղեկացել քրեական գործի մասին, եւ իր գտնվելու վայրը ամենեւին էլ անհայտ չէ: Նշենք, որ քրեական գործի մասին հայտնի դառնալուց հետո Գեւորգյանի պաշտպան Հրանտ Անանյանին ուղղված մեր բազում զանգեր մնացել են անպատասխան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2927 դիտում

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ