Երևան
12 °C
ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունը շուրջ 75%-ով կրճատել է քաղաքացիների՝ տարածքային մարմիններ դիմելու անհրաժեշտության դեպքերը: Դիմումների ընդունումը հիմնականում կազմակերպվում է առցանց:
ՀՀ Կառավարության որոշմամբ՝ մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել «Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» որոշման հետ կապված, որոնք զգալիորեն կնվազեցնեն ԲՍՓ տարածքային մարմիններ դիմելու անհրաժեշտությունը:
Ըստ այդմ՝ սկսած 2020 թ.-ի մարտի 1-ից, անձի կամ նրա ներկայացուցչի դիմումի հիման վրա կրկնակի անգամ բժշկասոցիալական փորձաքննություններն (վերափորձաքննություններ) իրականացվում են հատուկ ընթացակարգով՝ պարզեցված եղանակով, առանց անձի զննության:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ բացառություն են կազմում հեռակա փորձաքննությունները, հաշմանդամության պատճառական կապը փոխելու, մահվան պատճառական կապը, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու, վերականգնողական անհատական ծրագիր մշակելու (լրացնելու) և փոփոխություններ կատարելու, առողջական վիճակը վատթարանալու, «հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու, 17 տարեկանից հետո հաշմանդամությունը «մինչև 18 տարին լրանալը» ժամկետով և օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուց հետո անժամկետ սահմանելու դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունների:
Այս փոփոխությունը ուժի մեջ կլինի 1 տարի:
Վերոնշյալ ժամկետում վերափորձաքննության համար դիմող անձանց փորձաքննությունն իրականացվում է հետևյալ ընթացակարգով`
Բացի այդ, նոր կորոնավիրուսային վարակի տարածման ռիսկից խուսափելու, ստեղծված իրավիճակում աշխատակիցների և քաղաքացիների անվտանգությունը ապահովելու անհրաժեշտությունից ելնելով, սահմանվել է անցումային դրույթ. հայտարարաված արտակարգ դրության ժամկետի ընթացքում դիմուների հիման վրա բժշկասոցիալական փորձաքննություններն (առաջին անգամ) իրականացվում են եռամսյա ժամկետում, բացառությամբ չարորակ նորագոյացություններ, վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության` օրգանիզմի ֆունկցիայի կայուն խիստ արտահայտված խանգարումներ ունեցող անձանց, անաշխատունակության թերթիկի ժամկետը երկարաձգելու, «հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու դեպքերում իրականացվող բժշկասոցիալական փորձաքննությունների։
Հստակեցվել է անձի՝ հեռակա վերափորձաքննության դիմելու ժամկետը. անձը կամ նրա ներկայացուցիչը հեռակա բժշկասոցիալական փորձաքննության կարող է դիմել հաշմանդամության սահմանված ժամկետի ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում։
Նոր դրույթ է ավելացվել մինչև 16 տարեկան երեխաների ծնողի կամ խնամակալի մահվան, ծնողների ամուսնալուծության և այլ դեպքերում բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի մեջ ներկայացուցիչի անձնական տվյալների փոփոխություն իրականացնելու վերաբերյալ։
Ըստ այդմ՝ ինչև 16 տարեկան երեխաների բժշկասոցիալական փորձաքննության նպատակով դիմում ներկայացրած ծնողի կամ խնամակալի մահվան, այլ անձի կողմից որդեգրման, ինչպես նաև ծնողների ամուսնալուծության, սահմանված կարգով ծնողական իրավունքներից զրկելու, ծնողական իրավունքների սահմանափակման, խնամակալին և հոգաբարձուին իրենց պարտականությունների կատարումից ազատելու և նոր խնամակալ նշանակելու, որդեգրման վերացման, խնամատար ընտանիքում երեխայի խնամքը և դաստիարակությունը կազմակերպելու մասին պայմանագրի կնքման դեպքերում բժշկասոցիալական փորձաքննական որոշման քաղվածքի մեջ ներկայացուցչի անձնական տվյալների փոփոխության համար, նոր ներկայացուցիչը գրավոր դիմում է բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին՝ ներկայացնելով վերոնշյալ փաստերը հավաստող փաստաթղթեր:
Կառավարության որոշմամբ՝ հստակեցվել է նաև առողջական վիճակի վատթարացման հիմքով բժշկասոցիալական վերափորձաքննության դիմելու ժամկետները և կարգը: Այսպես, առողջական վիճակի վատթարանալու հիմքով, անձը բժշկասոցիալական վերափորձաքննության համար կարող է դիմել անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական (այդ թվում՝ վիրահատական) և վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տևական բուժում պահանջող հիվանդությունների դեպքում` նաև բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո, բացառությամբ` վերականգնման հեռանկարի բացակայություն ունեցող հիվանդությունների հաստատված ցանկի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄերձավանի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատարը դեռ ազատված չէ աշխատանքից. հայտնի է պատճառը
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վանաձորի նախաձեռնող խմբի նիստը
Գևորգ Պապոյանը այցելել է կարկուտից տուժած բնակավայրեր
Մտցրել են զուգարան, փոշին լցրել բերանը. թմրանյութերի խնդիրը դպրոցներում ահագնանում է. ինչ է ծրագրվում
Անկարան ջանքեր կգործադրի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները շարունակելու համար. Էրդողան
Հայտնի է՝ ով կհայտարարի «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակչում Հայաստանի ժյուրիի միավորները. լուսանկար
Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները
«Հանգիստ գրեք, կինս գիտի». աքրոստիկոսներ ձոնող աղջիկն ու Կարոյի մեխակը՝ «ստարտ». գյումրեցի գծանկարիչը՝ KarVar
Պուտինը հրամանագիր է ստորագրել ՌԴ քաղաքացիություն տրամադրելու դյուրացման մասին. ովքեր կարող են օգտվել
Արթիկում 2022-2024 թթ. այնքան աշխատանք է կատարվել, որքան չէր արվել նախորդ 20-25 տարիներին. Հարությունյան
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ
Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Միրզոյանը` Եվրոպական քաղաքական համայնքի մասին
Հայաստանի սեփականության իրավունքը գրանցվեց հեռուստաաշտարակին հարող տարածքի 1,6 հա մակերեսով հողամասի նկատմամբ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով
Ժաննա Անդրեասյանն այցելել է սկանդալների կենտրոնում հայտնված՝ Մերձավանի և Մխչյանի դպրոցներ
Զելենսկու և Պուտինի հանդիպումը հնարավոր է. Պեսկովն ասել է՝ ինչ պայմանի դեպքում
Հայաստան կժամանի Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությունը
Ոտից գլուխ խնդալու ու խղճուկ «մատերիալ» եք. մի շաբաթ է ապացուցում եք, որ ալբանացի չեք. Սիմոնյան
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Անիտա Անանդին` Կանադայի ԱԳ նախարար նշանակվելու կապակցությամբ
Հարբած վարորդը «Զվարթնոցի» ճանապարհին վթարվել է․ գնում էր կանխելու ընկերուհու մեկնումը
«Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին քվեարկեք Հայաստանի օգտին. Արայիկ Հարությունյան
29-ամյա երիտասարդի սպանությունը բացահայտվել է. կան ձերբակալվածներ
Հրամանատարական առաջնորդությունն ընտրություն է, որը համարձակություն է պահանջում. Աննա Վարդապետյան
Պատգամավորներն այցելել են Վանաձոր՝ ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող աշխատանքներին
Զելենսկին հաղթաթուղթ չունի Ուկրաինայի շուրջ բանակցություններում․ Թրամփ
Միրզոյանը շնորհավորել է Ժոլիին` նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ
Ինչպե՞ս կարող են քվեարկել «Եվրատեսիլ» մրցույթին չմասնակցող երկրները
«BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ դրա միջից թափվել են կասկածելի փաթեթներ
Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլը․ Պարգը ելույթ կունենա 18 համարի ներքո
Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Առողջ, կրթված, կամքով ամուր այս սերունդը մեր ուժեղ պետության հիմքն է․ Ավանեսյանը՝ ռազմական վարժարանի սաներին
Բելգիայի վարչապետն ու Փաշինյանը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության ամրապնդման քայլերը
Պատրաստվում ենք Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը. Ումերով
Թիվ 23 համարի երթուղու վթարից տուժածները դուրս են գրվել. հոսպիտալացված է մնում անչափահասը
Փաշինյանն ու Չեխիայի վարչապետն անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերությանը վերաբերող հարցերի
Նիկոլ Փաշինյանն ու Էմանուել Մակրոնը քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին հարցեր
Հայաստան կժամանի ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի պատվիրակությունը
Շենգավիթի թաղապետարանի՝ կաշառք ստանալու մեջ մեղադրվող նախկին պաշտոնյաները կալանավորվել են
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT