Երևան
12 °C
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանի եւ վարչապետի տարաձայնությունը եղել է բացառապես աշխատանքային բնույթի` կապված կադրային խնդրի հետ: Այս մասին ՀԺ-ին հայտնեցին ՊԵԿ-ից՝ հավելելով, որ մասնագիտական պրոֆեսիոնալ դաշտում որեւէ խնդիր չի եղել:
«Անանյանը նախընտրել է ինքը հեռանա, քան թե հեռացնի ոլորտում երկարամյա փորձ ունեցող արդյունավետ կադրերից մեկին»,- նշեցին ՊԵԿ-ից։
Հիշեցնենք, որ Անանյանը հունիսի 4-ին իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել վարչապետին։ Նա այսօր Կառավարության որոշմամբ ազատվել է զբաղեցրած պաշտոնից, իր փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է մինչ այդ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Էդվարդ Հովհաննիսյանը։
Ըստ էության ՊԵԿ-ի պատասխանից հետեւում է, որ Անանյանի ազատման պատճառը՝ հունիսի 3-ին, ապա նաեւ 4-ին մի դեպքում Արարատյան, մյուս դեպքում Արեւմտյան մաքսատներում գոյացած հերթերն են եւ համակահամաճարակային կանոնների պատշաճ չպահպանումը։ Մամուլը գրել էր, որ Անանյանը նախընտրել է մաքսատան պետին ազատելու փոխարեն՝ ինքն ազատվել պաշտոնից։
ՀՀ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը ՀԺ-ի հետ զրույցում խոսելով մաքսատներում հերթերի մասին, ասաց. «Հերթերը մաքսատանը կից ծառայությունների տարածքում են եղել 2 դեպքում էլ։ Ամեն դեպքում մենք արդեն սկսել ենք նաեւ այդ տարածքների հանդեպ վերահսկողություն իրականացնել։ Երեկ ես պայմանավորվածություն եմ ձեռք բերել տեսչական մարմնի հետ, որ եթե մեր հորդորով կից ծառայությունները չպահպանեն հակահամաճարակային կանոնները՝ ես ուղղակի կահազանգեմ տեսչական մարմին եւ նրանք կզբաղվեն իրենցով»։
Մամուլը գրել էր նաեւ, թե իբր Անանյանի ազատման պատճառը Պետական վերահսկողական ծառայության ստուգումներն են ՊԵԿ-ում։
ՀԺ-ն թեմայի վերաբերյալ մի քանի հարց է ուղղել նաեւ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Ռաֆայել Զաքարյանին։
- Պարոն Զաքարյան, ե՞րբ է ՊՎԾ-ն սկսել ստուգումներ իրականացնել ՊԵԿ-ում եւ ի՞նչ ստուգումներ են դրանք։
- ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՊԵԿ-ում ուսումնասիրությունը սկսվել է մայիսի 13-ին: Ուսումնասիրությունը վերաբերում է 2018-2020 թվականներն ընկած ժամանակահատվածում ՊԵԿ-ի կողմից կատարված ծախսերին:
- Արդյո՞ք սրանք պլանավորված ստուգումներ են։ Եթե ոչ, ապա ի՞նչ հանգամանքից ելնելով է այդ ստուգումն իրականացվել՝ քաղաքացու դիմումի՞, թե վարչապետի հանձնարարականի։
- «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքով ուսումնասիրությունները իրականացվում են ՀՀ վարչապետի համաձայնությամբ եւ Ծառայության ղեկավարի հանձնարարագրի հիման վրա: ՊԵԿ-ում ուսումնասիրություն իրականացնելու համաձայնությունը ստացվել է ավելի վաղ, սակայն աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով՝ այն մեկնարկել է միայն վերջերս:
- Որքա՞ն ժամանակ է նախատեսված իրականացնել այդ ստուգումները։
- Ուսումնասիրությունը նախատեսված է մինչեւ հունիսի 30-ը, սակայն աշխատանքների ծավալից կախված ժամկետները կարող են փոփոխվել:
- Ձեր կարծիքով, արդյո՞ք ձեր հայտնաբերած կամ գուցե եւ առաջիկայում հայտնաբերվելիք տեղեկությունները այնպիսին են, որ կարող էր ստիպել կոմիտեի նախագահին ազատման դիմում գրել։
- Ուսումնասիրությունը դեռ ընթացքի մեջ է և հնարավոր խնդիրների մասին խոսելը դեռ վաղ է: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ ՊՎԾ ուսումնասիրությունը ՊԵԿ նախագահի հրաժարականի հետ կապելը իրատեսական չէ:
- Պարոն Զաքարյան, կարո՞ղ եք նշել, թե բացի ՊԵԿ-ից այս պահին էլ որ գերատեսչություններում է ՊՎԾ-ն ստուգումներ իրականացնում։
- ՊՎԾ-ն այս պահին ուսումնասիրություններ եւ մշտադիտարկումներ է իրականացնում մի շարք պետական կառավարման մարմիններում: Առաջիկայում նախատեսվում են այլ ուսումնասիրություններ եւ մշտադիտարկումներ եւս, որոնց վերաբերյալ տեղեկատվություն տրամադրել ներկա փուլում նպատակահարմար չէ: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը ուսումնասիրությունների արդյունքները հրապարակում է համապատասխան տեղեկանքների ամփոփումից հետո:
Նշենք նաեւ, որ այսօր ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ տեսակապի միջոցով վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Դավիթ Անանյանին՝ այս ընթացքում կատարած աշխատանքների համար։
Նա հայտարարեց, որ ՊԵԿ-ում եւ, ընդհանրապես, համակարգում առաջիկայում կլինեն փոփոխություններ եւ հույս հայտնեց, որ բովանդակային այդ փոփոխությունները, որոնք սկսվել են Անանյանի պաշտոնավարման ժամանակաշրջանում, ավելի կխորանան եւ ընդգրկուն կդառնան։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում՝ Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT