Դատավոր Դավիթ Բալայանի որոշմամբ կարճվել է դատավոր Դավիթ Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործը

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրի դատավոր Դավիթ Գրիգորյանի եւ նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործը կարճվել է:

Նման որոշում է կայացրել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը, որին էլ նախաքննության ավարտից եւ դատարան ուղարկելուց հետո մակագրվել էր գործը:

Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեցին դատավորի աշխատակազմից`նշելով, որ որոշումը կայացվել է հունիսի 5-ին: Թե ինչ հիմքով է դատարանը նման որոշում կայացրել, դատավորի աշխատակազմից չմանրամասնեցին`առաջարկելով հետեւել դատական տեղեկատվական համակարգում թարմացվող տվյալներին:

Դատարանի այս որոշմանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Դավիթ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանը`գրելով, որ դրա մասին մամուլից է տեղեկացել եւ դատական ակտ դեռեւս չի ստացել:

Նրա գրառումը`ստորեւ.

«Այսօր երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ ապօրինի իրականացվող քրեական հետապնդումը և ի շնորհիվ դատավոր Դավիթ Բալայանի արդարացման ակտի վերջինս արդարցվեց։
Ցավակցում ենք ՀՔԾ և դատախազությանը»,- գրել է պաշտպանը:

Մեր զրույցում Գեորգի Մելիքյանը նշեց, որ գործով դատական նիստ տեղի չի ունեցել, եւ դատավորը նման որոշում է կայացրել գործի նախապատրաստական փուլում: Նշենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 292-րդ հոդվածի համաձայն՝ քրեական գործը վարույթ ընդունելու պահից 15 օրվա ընթացքում դատավորը կարող է կայացնել մի քանի, այդ թվում՝ քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում: Թե ինչ հիմքով է նման որոշում կայացվել, պաշտպանին հայտնի չէր, սակայն ըստ նրա՝ դատարանը հաշվի է առել իրենց միջնորդությունը. «Մենք միջնորդություն էինք ներկայացրել դատարան այն մասին, որ ապօրինի ճանաչված ապացույցները բացառում են անձի նկատմամբ քրեական հետապնդումը, եւ դատավոր Դավիթ Բալայանը հավանաբար հենց սա է հաշվի առել»: 

Հիշեցնենք՝ վերջերս Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում խուզարկություն թույլատրելու մասին որոշումը՝ նշելով, որ դրա կայացման պահին չէր հաղթահարվել դատավորի անձեռնմխելիությունը, եւ փաստացի, նրա նկատմամբ քրեական հետապնդում էր իրականացվել առանց ԲԴԽ-ի համաձայնության:

Դավիթ Գրիգորյանը այն դատավորն է, որը 2019 թվականի մայիսի 18-ին Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշում էր կայացրել: Դրանից հետո, սակայն, նրան մեղադրանք էր առաջադրվել մեկ այլ քրեական գործով պաշտոնեական կեղծիք կատարելու համար: Կեղծիքին օժանդակելու համար էլ մեղադրանք էր առաջադրվել դատական նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանին: Դավիթ Գրիգորյանի լիազորությունները հուլիս ամսից կասեցվել էին: Նրա պաշտպաններն այս ընթացքում բազմաթիվ բողոքներ էին ներկայացրել թե վարույթն իրականացնող մարմնին, թե դատարանին՝ մեղադրանքն անհիմն որակելով:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3926 դիտում

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ