Ազգերը, ինչպես մարդիկ, հակված են փախչելու իրականությունից, եթե այն տխուր է. հոգեբանը՝ կանոններին չհետևելու մասին

09/06/2020 schedule17:02

Կովիդ 19-ի հիվանդացության ցուցանիշներով Հայաստանը հաճախ համեմատվում է Իտալիայի հետ, որտեղ հիվանդացության ու մահացության պատկերն ինչ-որ պահի իր վրա էր սևեռել աշխարհի ուշադրությունը: Գիտնականները նկատում էին, որ պատճառը իտալացիների ջերմ, հախուռն խառնվածքն էր: Ինչո՞ւ են հայաստանցիները խախտում համավարակի կանխարգելման կանոնները, արդյո՞ք այս պարագային ևս գործ ունենք ազգային հոգեկերտվածքի առանձնահատկությունների հետ:  Կորանավիրուսի հանդեպ հայերի հոգեբանական ռեակցիաների մասին  զրուցել ենք գործնական հոգեբան, ԵՊՀ հոգեբանության ամբիոնի դոցենտ, հ.գ.թ. Մարինա Սահակյանի հետ:

- Ինչ-որ բացատրություն կա՞, թե ինչու է մեր ազգաբնակչությունն  այսքան անկարգապահ:

- Անշուշտ: Առաջին հերթին դա հարյուրամյակներով պետականություն չունենալու հետևանք է: Հայերը հետ են վարժվել պետական ինստիտուտներին, պետական կառավարմանը: Դրանց նկատմամբ հարգանք ավելացնելու առումով, ցավոք, արդյունավետ չէին նաև նախկին տասնամյակները: Շատ պետական հիմնարկներ այդ տարիներին վարկաբեկվեցին՝ իրենց վատ կատարած աշխատանքների պատճառով:

- Բայց արտերկրում, օրինակ՝ ԱՄՆ-ում, մեր հայրենակիցները «փոլիս, փոլիս» ասելով են ապրում, լավ ենթարկվում են այնտեղի օրենքներին:

- Այնտեղ չենք կարող մտերմաբար հարցեր լուծել, այո, դրսերում զգաստ ենք: Որովհետև մեր «փոլիսը» (ոստիկանությունը) որտեղ որ պետք է խիստ լինի, ընդհակառակը՝ լոյալ է:

- Ո՞րն է պատճառը, որ նախկինում Նիկոլ Փաշինյանի խոսքով աներեւակայելի քայլերի դիմած մեր բնակչությունն այժմ դժվարանում է համակերպվել դիմակ կրելու եւ սոցիալական հեռավորություն պահպանելու հորդորների հետ՝ չնայած դրա մասին բարձրաձայնվում է անընդհատ, ամեն քայլափոխի:

- ՀՀ վարչապետը հրաշալի դերակատարում է ստանձնել: Նա իրեն դրսևորում է շատ հոգատար՝ իրազեկում է, բացատրում է, ի վերջո՝ զրուցում է մարդկանց հետ: Բայց Փաշինյանը մենակ է այդ բեռը տանում, այնինչ պետք էր գրագետ մարդկանց՝ մտավորականներից, բժիշկներից, գիտնականներից բաղկացած հարթակ ձևավորել, որտեղ նրանք կկազմեին կոնցեպտ, ինչով էլ կարելի էր առաջնորդվել դժվարին այս պայքարում:

Համավարակը հաղթահարելու վրա խիստ բացասական է անդրադառնում նաև հակաքարոզչությունը: Հասարակության մի շերտ կա, որը հակված է հավատալու նույնիսկ ոչ գրագետ մեկնաբանությունների, և կարծում եմ՝ միտումնավոր այդպիսի տեղեկություններ տարածողները հենց նրանց վրա են հաշվարկել:

Իսկ գլխավոր պատճառը, անշուշտ, հոգեբանական է: Խնդիրն այն է, որ երկու տարի առաջ դրական ինֆորմացիա էր այդ ամենի հիմքում: Այսինքն՝ նախկին իշխանություններից հոգնած մարդիկ փոփոխությունների հնարավորություն տեսան, հույս արթնացավ, և դա նրանց մոտիվացրեց արտակարգ քայլերի: Կորոնավիրուսի մասին ինֆորմացիան, դրա փաստը բացասական է, ուստի գեներացնում է ռեակցիա, որը հոգեբանության մեջ կոչում ենք «մերժում» կամ «փախուստ իրականությունից»: Ազգերը, ինչպես մարդիկ,  չեն ուզում հավատալ իրականությանը, եթե այն տխուր է: Այդ է պատճառը, որ Հայաստանում հաճախ լսում ենք՝ այդպիսի բան չկա, սուտ է, կամ, առնվազն՝ դա մեզ հետ չի պատահի: Ցեղասպանություն ապրած ազգի գենետիկ հիշողությունը նույնպես նպաստում է այդ փախուստին. այնքան ցավ ենք ապրել, որ էլ չենք ուզում լսել հիվանդությունների, մահերի մասին:

- Լավ, ո՞րն է ելքը:

- Ելքը իրազեկումն է, կրթումը: Օրինակ՝ կարելի է ավելի շատ խոսեցնել բժիշկների, վարակակիրների, առողջացածների. պետք է վիզուալացնել տեղի ունեցողը՝ բայց որևէ պարագայում պետք չէ վախեցնել մարդկանց, սարսափազդու հայտարարություններ անել: Իրականությունը չընդունող անձի համար կարևոր է ստանալ փաստեր, բայց այդ փաստերը պետք է մատնանշեն ելք՝ դրական ելք: Մյուս կողմից, ճիշտ է տուգանքների նշանակման պրակտիկան. մարդիկ զգայուն են ֆինանսական կորուստների հանդեպ, ուստի թեկուզև նյութական շարժառիթներով՝ կկրեն դիմակներ և այլ զրկանքներ:

Եվ այնուամենայնիվ, կարևորը մասնագետներին խոսեցնելն է: Տեղեկատվական այս սարսափելի մարտահրավերների պարագայում, երբ անգամ միտումնավոր հակաքարոզչություն է տարվում, բացատրական աշխատանքները, ամենատարբեր մասնագիտական խորհուրդները միակ գրագետ և արդյունավետ միջոցն են հանրային՝ նույնիսկ գենետիկ հոգեախտաբանական վիճակները հաղթահարելու համար:

Բայց անհրաժեշտ է մասնագետների ճիշտ ընտրություն կատարել, թող որ շատ հայտնի չլինեն, թող շատ լեզուներ չիմանան, սակայն լինեն հմուտ և ազնիվ: Սա է հաջողության հասնելու նախապայմանը:

Զրույցը վարեց Նանե Մակուչյանը

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4596 դիտում

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը՝ առաջիկա օրերին

Անընդունելի է. Անիտա Դիմիտրիուն՝ Բաքվում հայ գերիների շինծու դատավարությունների մասին

Հույս ունենք՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը հնարավորինս շուտ կստորագրվի. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Տարածաշրջանում խաղաղության հաստատումը կարևոր է ԵՄ-ին Հայաստանի անդամակցելու հեռանկարի տեսանկյունից․ Դիմիտրիու

Դա աբսուրդ է. ՀՀ-ն չի քննարկում ռուսական ռազմաբազան հանելու հարց. Ալեն Սիմոնյան

Կիպրոսը Հայաստանի կողքին է Եվրոպա տանող ճանապարհին. Դիմիտրիու

Կիպրոսը և Հայաստանը կիսում են նույն արժեքները և տարիներ շարունակ պայքարում նույն իրավունքի համար. Դիմիտրիու

Մենք փորձում ենք աջակցել. Աննիտա Դիմիտրիուն՝ ԼՂ-ից տեղահանված անձանց հետ հանդիպման մասին

Շահավետ տոկոսադրույքով բիզնես վարկեր Ամիօ բանկից

Rocket Line միավորում և հետաձգում. Idram&IDBank հավելվածի նոր թարմացումը

Ապօրինի արդյունահանում Դարբնիկ գյուղի տարածքում. ձերբակալվածների թվում է ընկերության տնօրենը. տեսանյութ

Ինտելեկտուալ ղզիկներ տեսե՞լ եք. ոչ գիտեն՝ պատերազմն ինչ է, թշնամին ինչ է, «պոստն» ինչ է. Հակոբյան

Վարչապետին կոռուպցիայի մեջ մեղադրող Քոչարյանը հիշեցնում է բարոյականության դասեր տվող կուրտիզանուհու. Չախոյան

Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ է ախտորոշվել

Պապիկյանն ու Արսենյուն քննարկել են Հայաստան-Հունաստան համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայաստանի ազգային պատկերասրահը վերանորոգված և վերաբացված է․ վարչապետ

«Երևանի ավտոբուս» ընկերությունը համալրվելու է հրահանգիչներով. դասընթացներ կլինեն վարորդների հետ

Խաչատուրյանը հանդիպել է Հայոց կաթողիկոս-Պատրիարք Ռաֆայել Պետրոս 21-րդ Մինասյանի և Լևոնյան վարժարանի սաների հետ

Համալրվել է ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի կազմը

Սինգապուրում Հայաստանի պատվավոր հյուպատոսություն է բացվել

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պատճառված վնասից վերականգնվել է 140 հազար դոլար

Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

22 հազար դոլարով կեղծ փաստաթղթեր և շենգենյան վիզա. ԱԱԾ-ն բացահայտել է անօրինական միգրացիայի դեպք. տեսանյութ

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահն Արագածոտնում հանդիպել է ԼՂ-ից տեղահանված ընտանիքների հետ

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը դադարեցնում է իր լիազորությունները

Կան բաց հարցեր, որոնք համաձայնեցված չեն ՀՀ-ի հետ, բայց դե ֆակտո տարածաշրջանում խաղաղություն է. Հաջիև

Որևէ «Զանգեզուրի միջանցքի» մասին քննարկում չկա, մենք նույնիսկ նման տերմին չենք օգտագործում․ Արմեն Գրիգորյան

Տաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ

Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը

Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան

«Կրթվելը նորաձև է» Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ

Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին

Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը

Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ