Քաղաքացին դարձել է խարդախության զոհ եւ հայտնվել փողոցում. փաստաբանը ահազանգում է

Երեւանի բնակիչ, 48-ամյա Գեւորգ Հակոբյանը հունիսի 5-ին հայտնվել է փողոցում. նրան վտարել են բնակարանից, որի վաճառքից ինքը որեւէ եկամուտ չի ստացել՝ դառնալով խարդախության զոհ:

Հակոբյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Վաչագան Քոսյանը «Հայկական ժամանակ»-ին պատմեց, որ իր վստահորդը ապրում է մենակ, պատերազմի մասնակից է եւ ունի առողջական խնդիրներ: Ըստ փաստաբանի՝ դեռ 2017 թվականին խանութի վաճառողը, որտեղից Հակոբյանը հաճախ է օգտվել, հետաքրքրվել է, թե նա որտեղ է ապրում, տուն ունի, թե ոչ, եւ տեղեկություններ հավաքելով՝ մի օր նրան ծանոթացրել է իր եղբոր՝ էդվարդ Կոստանդյանի, այնուհետեւ՝ ամուսնու՝ Արմեն Առաքելյանի հետ: Վերջիններս, փաստաբանի խոսքով, ներկայացել են որպես բիզնեսմեններ, պատմել, որ ՌԴ-ում առեւտրական լուրջ գործեր են անում, եւ այդպես շահագրգռելով՝ առաջարկել են Հակոբյանին գրավադրել իր տունը, գումար ստանալ, բիզնես հիմնել, նրան նշանակել տնօրեն, հետագայում էլ ստացած եկամուտով տունը գրավից ազատել: Սակայն գրավադրման փոխարեն տեղի է ունեցել առքուվաճառքի գործարք, եւ նրա բնակարանը, ըստ փաստաբանի, շուկայական գնից 2 անգամ էժան՝ մոտ 16.000 ԱՄՆ դոլարով, վաճառել են իրենց հարեւան Գեւորգ Խուրշուդյանին, որը, ըստ Քոսյանի, ֆինանսական շատ լավ վիճակում է եւ զբաղվում է հիմնականում տան առեւտրով. «Հակոբյանից թաքուն տան բանալիները վերցնելով՝  նրան ցույց են տվել բնակարանը, առաջարկել գնել, նա էլ համաձայնել է, ի վերջո առքուվաճառքը ձեւակերպվել է, փողը դրել են սեղանին, կիսել Կոստանդյանի եւ Առաքելյանի միջեւ, իսկ Հակոբյանին ոչինչ չեն տվել, ընդ որում, պայմանագիրը կնքված է եղել 12 միլիոն դրամով, որը համարժեք է 26 հազար դոլարին, բայց իրականում վճարվել է 16 հազար դոլար, եւ գնորդը հեռացել է»:

Քոսյանի խոսքով՝ Կոստանդյանի եւ Առաքելյանի պայմանը գնորդի հետ եղել է այն, որ վաճառքից հետո իր վստահորդը 6 ամիս շարունակի ապրել այդ բնակարանում, իսկ երբ 6 ամիսը լրացել է, եւ գնորդը դիմել է ոստիկանություն՝ նրան վտարելու համար, արդեն ինքն է ներգրավվել, եւ կատարվածը բացահայտելով՝ հաղորդում ներկայացրել:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որով Գեւորգ Հակոբյանը ճանաչվել է տուժող, իսկ Էդվարդ Կոստանդյանին եւ Արմեն Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափի խարդախության համար: Ըստ մեղադրանքի՝ Կոստանդյանն ու Առաքելյանը 2017 թ. ապրիլի 20-ին, ունենալով հանցավոր դիտավորություն, ձեռք են բերել համատեղ խմբի կազմում ուրիշի գույքը հափշտակելու եւ այն հավասար կիսելու նախնական համաձայնություն, եւ խարդախությամբ՝ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով, հափշտակել են Գեւորգ Հակոբյանի՝ առանձնապես խոշոր չափերով 16.000 ԱՄՆ դոլար գումարը: Հարուցված քրեական գործով Կոստանդյանը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել 5 տարի ազատազրկման, իսկ Առաքելյանի վերաբերյալ քրեական գործը դեռ դատարանում է, քանի որ նա, ըստ Քոսյանի, տեւական ժամանակ գտնվում էր փախուստի մեջ:

Այժմ տուժող կողմը քաղաքացիական հայցով պահանջում է բռնագանձել պայմանագրում նշված գումարի մնացած մասը, Կենտրոնական բանկին այս ընթացքում չվճարած տոկոսների գումարը, որոնք միասին կազմում են մոտ 7 միլիոն դրամ, դրանից բացի պահանջում են բռնագանձել խախտված իրավունքները վերականգնելու համար կատարված ծախսերի գումարները. «Իրենք այդ գնորդի հետ բանավոր կարգով պայմանավորվել են 16.000 դոլարով, 26 հազարը, ասում են, ձեւական են գրել, բայց դա բանավոր համաձայնություն է, իսկ մենք խոսում ենք պայմանագրի օրինական պահանջների մասին»,- ասաց Քոսյանը: Մայիսի 25-ին հայցը մակագրվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Թորոսյանին եւ դեռեւս չի քննվել:

Այսպիսի հայցի առկայության պայմաններում, ըստ Քոսյանի,  վտարման գործընթացը պիտի կասեցվեր, ինչը, սակայն, չի արվել. «Երեկ գնորդը դիմել է ոստիկանություն, որ Գեւորգ Հակոբյանին վտարեն բնակարանից, բայց ես ներկայացրել եմ իմ քաղաքացիական հայցը՝ դատարանի կնիքով եւ ցույց եմ տվել, որ կա վեճ, որի պայմաններում վտարման գործընթացը կասեցվում է»: Փաստաբանի խոսքով՝ երբ երեկ ոստիկանները արձանագրություն են կազմել եւ ինքը ներկայացրել է իր հայցի պատճենը, հարցը համարել է լուծված եւ հեռացել, սակայն երկու ժամ անց Հակոբյանին վտարել են բնակարանից. «Երկու ժամ հետո իրենք վարպետ են կանչել, ոստիկանների ներկայությամբ դուռը ջարդել, Գեւորգին հանել դուրս, ոստիկաններն ասում են՝ իրենք են մարդ բերել, մենք էլ ասում ենք, որ ինքնիրավչություն է կատարվել, ձեր ներկայությամբ է եղել, դուք էլ դրան օժանդակել եք՝ փոխանակ կանխեիք. եթե իրավունք ունենային առանց ձեզ դա անելու, մի տարի առաջ էլ կգային, կանեին, սակայն այն ժամանակ չի արվել, քանի որ նույն խնդրով քաղաքացիական մեկ այլ վեճ ունեինք, եւ վտարման գործընթացը դրա հիմքով կասեցվել էր»:

Փաստաբանն այժմ պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել Հատուկ քննչական ծառայություն եւ Գլխավոր դատախազություն՝ ինքնիրավչության եւ ոստիկանների գործողությունների հետ կապված. «Ես սա համարում եմ սաբոտաժ, որով հասարակության մեջ կարծիք են ձեւավորում, որ հիմա ավելի վատ բաներ են անում, քան առաջ»,- ասաց նա՝ հավելելով, որ իր վստահորդը կատարվածից հետո շենքի նկուղում է գիշերել:

Մեր զրույցում բնակարանի գնորդ Գեւորգ Խուրշուդյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Բակուր Օհանյանը նշեց, որ քաղաքացիաիրավական վեճը չի կարող կասեցնել վտարման գործընթացը, քանի որ դա վերաբերում է գումարի բռնագանձմանը. «Դա տան առքուվաճառքի հետ կապ չունի, կա առքուվաճառքի օրինական պայմանագիր, եւ ոստիկանների գործողությունները որեւէ կերպ չէին կարող կասեցվել»: Ըստ Օհանյանի՝ այդ բնակարանը գնելուց հետո՝ արդեն երեք տարի, արհեստական վեճերի պատճառով Գեւորգ Հակոբյանը մնացել է այնտեղ. «Եվ այդ ընթացքում որեւէ վարձ նույնիսկ չենք պահանջել, մարդկային առումով ինչ հնարավոր էր, արել ենք»: Հակոբյանի՝ խաբեության զոհ դառնալու մասին Խուրշուդյանը տեղեկացված է, բայց փաստաբանը հարցնում է՝ իրենք ի՞նչ կապ ունեն այդ ամենի հետ: Մեր հարցին՝ նա որեւէ տեղեկություն չի՞ ունեցել վաճառողների իրական նպատակների մասին, Օհանյանը պատասխանեց. «Վարույթն իրականացնող մարմինը, նաեւ՝ դատարանը, այդ հարցին գնահատական տվել են, եթե նա տեղյակ լիներ, մինչեւ հիմա դատված կլիներ, նա վկայի կարգավիճակ է ունեցել»: Բակուր Օհանյանը նշեց, որ ներկայացված քաղաքացիական հայցը անորոշ է, եւ իրենց համար հասկանալի չէ, թե ինչ գումարի բռնագանձման մասին է խոսքը: Ըստ նրա՝ իրենք պարտք չեն եղել եւ դրամական պարտավորվածություն չունեն:

Ոստիկանության լրատվական ծառայությունից մեր զրույցում պարզաբանեցին, որ ոստիկանության ծառայողները իրականացրել են ապօրինի ներխուժման կանխում (վերացում), որը կարգավորվում է ՀՀ կառավարության 2007 թվականի 797 N որոշմամբ. «Բնակարանի սեփականատիրոջ դիմումի համաձայն՝ ոստիկանները մոտեցել են, քաղաքացուն ներկայացրել դրա բովանդակությունը, եւ վերջինս ինքնակամ լքել է տունը»,- տեղեկացրին Ոստիկանությունից՝ կասեցման հիմքերի առկայության կամ բացակայության մասին մանրամասներ չհայտնելով:

 

Տպել
2367 դիտում

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում