Իմ տեղեկություններով՝ մահացածները Մեղրաձորի չշահագործվող ոսկու հանքի հորանից փորձել են հանքաքարեր դուրս բերել. մարզպետ

Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում այս գիշեր տեղի ունեցած ողբերգական դեպքին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ոսկու հանքի դատարկ, արդեն իսկ շահագործված եւ փակ հանքախորշում.

«Դեռեւս պաշտոնապես չհաստատված, բայց իմ հավաստի տեղեկություններով՝ զոհերը Մեղրաձոր համայնքից են, որոնք ինքնաշեն միջոցներով փորձ են արել մտնելու այդ մարած խորշերը՝ միգուցե սիրողական մակարդակով հանքաքարեր հանելու»:

Հարցին՝ ինչո՞ւ անվտանգությունից ելնելով՝ այնպես չի արվում, որ նման վայրեր մուտք գործելու հնարավորություն չլինի, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ քրեական գործ է հարուցվելու, դա նախաքննությունը կպարզի, բայց կարող եմ ասել, որ մարած մի քանի տասնյակ հանքախորշերի վրա ֆիզիկապես հսկողություն դնելը դյուրին գործ չէ, միգուցե պարտավոր էին անելու, ամեն դեպքում, շատ ցավալի է, ցավակցում եմ հարազատներին»:

Դիտարկմանը, որ ըստ մամուլի՝ տուժած քաղաքացիները մտել են այնտեղ՝ օգնություն ցույց տալու, գուցե ԱԻՆ-ը տեղում չի՞ եղել, մարզպետը պատասխանեց. «Տեղում են եղել ոստիկաներն էլ, ԱԻՆ-ն էլ, այդ քաղաքացիները հանդիսանում են տվյալ հանքավայրի աշխատակիցներ, հանքափորներ, ովքեր քաջ ծանոթ են եղել հանքուղիներին, եւ ներգրավվել են իրավապահներին օգնելու համար, որպեսզի քաջատեղյակ մարդիկ ներս մտնեն եւ նոր խնդիրներ չունենանք»:

Մարզպետը նշեց, որ զոհերից բացի կան 4-5 քաղաքացիներ, որոնք թունավորման նախանշաններով տեղափոխվել են հիվանդանոց, նրանց կյանքինվտանգ չի սպառնում:

Քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Ռիմա Եգանյանը մեր հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ փաստի առթիվ այս պահին նյութեր են նախապատրաստվում:

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մեղրաձոր համայնքի մոտակա չշահագործվող ոսկու հանքի հորանում երեք տղամարդու դի էր հայտնաբերվել: Դատաբժշկի նախնական զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2636 դիտում

Վարչապետը ժամանել է Ալթայի Հանրապետություն. սպասվում է նրա ու Միշուստինի երկկողմ հանդիպումը

Հայաստանը կարող է չկատարել արբիտրաժի որոշումը, եթե այն հակասի հանրային կարգին. Գալյան

Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Sevan Startup Summit-ին

ՀՀ վարչապետը ժամանել է ՌԴ. նրան ուղեկցում են Աննա Հակոբյանն ու կրտսեր դուստրը. լուսանկարներ

«Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան հարցն է. Կրեմլ

Փոփոխություններ քոլեջների լիցենզավորման կարգում․ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նոր կարգավորումները

Ուկրաինայում զանգվածային ցույցեր են. ինչու է մարդկանց զայրացրել, ԵՄ-ին զարմացրել Զելենսկիի ստորագրած որոշումը

2025 թվականի ամառային զորակոչի ժամկետը երկարաձգվել է

Տիկին Յուղային մազեր Սիմոնյանի խոսքից մի կարևոր արձանագրում կա, որի մասին 5 տարի անհույս երազում է. Դալլաքյան

Վերաքննիչ դատարանը մերժել է Աջապահյանի պաշտպանների միջնորդությունը

Ամռանը շատ ջուր խմել է հարկավոր. Առողջապահության նախարարությունը զգուշացնում է ջրազրկման վտանգների մասին

ՌԴ-ում կործանված Ան-24 ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են. ինչ մանրամասներ են հայտնի

Ուկրաինան անօդաչուներով գրոհել է Սոչին ու Ադլերի նավթային պահեստը. տեսանյութ

Թուրքիայի կենտրոնական հատվածում անտառային հրդեհների հետևանքով զոհվել է 10, վիրավորվել՝ 14 հրշեջ

ԿԳՄՍՆ-ի և Հունաստանի կրթության, կրոնի և սպորտի նախարարության միջև ստորագրվել է համագործակցության ծրագիր

ՌԴ-ում կորել է կապը 42 ուղևոր տեղափոխող ինքնաթիռի հետ

Իտալիայի դեսպանն այցելել է Մատենադարան

Ստեղծվում է կանաչապատ սահմանագիծ գերեզմանատների և բնակելի հատվածների միջև. տեսանյութ

Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու մարմին

Ջրաշենում պիտբուլ շունը հարձակվել է մարդկանց վրա. 3 անձ, այդ թվում՝ երեխա, տեղափոխվել է հիվանդանոց

Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը

Դիտարկվել են Գորիսում այս պահին իրականացվող սուբվենցիոն ծրագրերը

Մարգարիտա Սիմոնյանը՝ կրկեսի արարածը, չի դադարում միջամտել մեր գործերին, շուտով բերանը կփակվի․ Սիմոնյան

Ձև չունեք. Ռոմանոս Պետրոսյանը լուսանկար է հրապարակել

Այս տարի բերքը շատ է. Գևորգ Պապոյանը Գուսանագյուղում հետևել է հացահատիկի բերքահավաքին. տեսանյութ

Չարենցավանի շինություններից մեկում և հարակից տարածքում հրդեհ է բռնկվել

«Մանկական Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը ներկայացնելու համար մրցույթ է հայտարարվել. ովքեր կարող են դիմել

Ստամբուլում ավարտվել են ռուս-ուկրաինական բանակցությունները. 3-րդ փուլը տևել է մոտ 40 րոպե

Կալուգեցի Սամոյի 32 տարվա մանկամիտը տեղյա՞կ է, որ տեղով մեկ մեմ է. Չախոյան

Բերդկունք և Հայրավանք գյուղերի երեխաների համար սուբվենցիոն ծրագրով մանկապարտեզ է կառուցվում. Խուդաթյան

Բնակարանային գողերը ձերբակալվել են՝ իրեղեն ապացույցները ձեռքերին. ՆԳՆ ոստիկանությունը տեսանյութ է հրապարակել

Բրյուս Ուիլիսն այլևս չի կարողանում խոսել, կարդալ ու քայլել

Հուսով եմ՝ Տեր-Պետրոսյանն ավելի հեռուն չի գնա և մի օր Նաիրի Հունանյանին քաղբանտարկյալ չի հայտարարի. Ղազարյան

Մենք ոմանց նման թքած չունենք ՀԷՑ-ի վրա․ գնալու ենք սպառողների իրավունքների պաշտպանության ճանապարհով. տեսանյութ

Մի տարածեք Բաքվում գեներացված «միջանցքի» կեղծ լուրը, մի դժվարացրեք Երևանի դիվանագիտության գործը. Իոաննիսյան

Ստամբուլում մեկնարկել են Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները

ՀԷՑ-ի հարցը լուծվելու է ՀՀ պետական շահից և էներգետիկ անվտանգությունից ելնելով. ձև չունեք. Հովհաննիսյան

Խոսքը կամ լռությունն օգնել է հակառակորդին. Մանավազյանը հիշեցրել է Կարապետյանի՝ 2020-ի հայտարարությունը

Պապոյանն այցելել է Շիրակ, հետևել մի քանի ընկերության աշխատանքներին, ներկայացրել պետության աջակցության ծրագրերը

Եկեղեցու վերնախավը ցնցվելու է, սա լինելու է վերջաբանը. ինչ է սպասվում Էջմիածնի հրապարակում. տեսանյութ