Երևան
12 °C
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել այն անձանց ու կազմակերպություններին պատժամիջոցների ենթարկելու համար, որոնք կապ ունեն ամերիկացի զինվորականների եւ այլ ծառայողների մասին Միջազգային քրեական դատարանում (ՄՔԴ) քննվող քրեական գործի հետաքննության հետ: Այս մասին հայտնել են Սպիտակ տնից:
«Սույնով ես հաստատում եմ, որ ՄՔԴ-ի կողմից Ամերիկայի Միացյալ նահանգների ցանկացած զինվորականի քննելու, ձերբակալելու, բերման ենթարկելու կամ դատելու ցանկացած փորձ իրենից ներկայացնում է ոչ սովորական եւ ուղիղ սպառնալիք ԱՄՆ-ի ազգային անվտանգությանն ու ներքին քաղաքականությանը»,-ասված է Թրամփի հրամանագրում:
Թրամփն այսպիսով հայտարարել է ազգային արտակարգ իրավիճակ եւ հայտարարել, որ այս դատական գործընթացներին ներգրավված եւ մեղադրող կողմի հետ որեւէ առնչություն ունեցած անձանց, ինչպես նաեւ ՄՔԴ բոլոր անդամների բաժնետոմսերը ԱՄՆ-ի տարածքում սառեցվելու են:
Փաստաթղթում հստակեցվում է, որ խոսքը ոչ միայն ֆիզիկական, այլեւ իրավաբանական անձանց մասին է, իսկ ամերիկյան զինծառայողների անվան տակ պետք է հասկանալ ոչ միայն ամերիկացի նախկին եւ ներկա զինվորականներին, այլ նաեւ պետական ծառայողներին եւ առհասարակ բոլոր այն մարդկանց, որոնք երբեւէ աշխատել կամ աշխատում են Միացյալ նահանգների կառավարության անունից:
Փաստաթղթով սահմանվում է, որ արգելվում է պատժամիջոցների ցանկում ներառված անձանց ֆինանսավորումը, իսկ նրանց ընտանիքների անդամների մուտքն ԱՄՆ այսուհետ արգելվում է:
2017 թ.-ին, Միջազգային քրեական դատարանը դատախազ Ֆաթու Բենսուդան դատավորներին խնդրեց թույլտվություն տալ՝ հետաքննելու համար ենթադրաբար ԱՄՆ-ի զինված ուժերի, ԿՀՎ-ի եւ աֆղանական անվտանգության ծառայությունների կողմից կատարված ռազմական հանցագործությունները, ինչպես նաեւ արմատական «Թալիբան» շարժման կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունները: ՄՔԴ-ն բավարարել է խնդրագիրն ու քննություն սկսելու թույլտվություն տրամադրել:
Այս որոշումն անմիջապես հայտնվեց ԱՄՆ-ի քննադատության առանցքում: Պետքարտուղար Մայք Փոմփեոն միջազգային դատարանն անվանեց «որպես անվստահելի քաղաքական հաստատություն, որը քողարկված է որպես իրավաբանական անձ»:
Դեռ նախորդ տարի պաշտոնական Վաշինգտոնը սահմանեց վիզային սահմանափակումներ այս քննության հետ կապված անձանց համար: Այդ ժամանակ դեռ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտնել էր, որ ՄՔԴ-ն այս գործը սկսելուց հետո «մեռել է ԱՄՆ-ի համար»:
Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղար Նենսի Մաքինենին, Թրամփի կողմից սահմանված պատժամիջոցների մասին խոսելիս ասել է, որ Միացյալ Նահանգները բազմիցս մերժել են Միջազգային քրեական դատարանի` ԱՄՆ զորքերի նկատմամբ իրավասություն ունենալու մասին պնդումները :
«ՄՔԴ-ի գործողությունները խախտում են ամերիկացիների իրավունքները եւ սպառնում են ոտնահարել մեր ազգային ինքնիշխանությունը: ՄՔԴ-ն ստեղծվել է պատասխանատվություն կրելու համար պատերազմական հանցագործություններ կատարելու դեպքում, բայց գործնականում դա անթույլատրելի եւ անարդյունավետ միջազգային բյուրոկրատական կառույց է, որը սպառնում եւ ոտնձգություն է կատարում ԱՄՆ-ի զինված ուժերի նկատմամբ, ինչպես նաեւ մեր դաշնակիցների ու գործընկերների զինվորականների հանդեպ », -ասել է Մաքինենին:
Ըստ նրա, չնայած ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կոչերին, ՄՔԴ-ն որեւէ գործողություն չի ձեռնարկել փոփոխությունների ուղղությամբ եւ շարունակում է քաղաքական դրդապատճառներով հետաքննություններ իրականացնել Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների, այդ թվում ՝ Իսրայելի նկատմամբ: «Մենք անհանգստացած ենք, որ հակառակորդ պետությունները շահարկում են ՄՔԴ-ն ՝ խրախուսելու համար մեղադրանքները Միացյալ Նահանգների զինված ուժերի դեմ», - ասել է խոսնակը ՝ չնշելով, թե որ երկրների մասին է խոսքը:
Շարունակելով, նա ասել է, որ Վաշինգտոնը «բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ Միջազգային քրեական դատարանի դատախազությունում առկա է կոռուպցիա եւ ապօրինի գործողություններ ամենաբարձր մակարդակով, որը կասկածի տակ է դնում ամերիկյան զինվորականների մասին հետաքննության բարեխղճությունը»: Ընդ որում, խոսնակն ասվածի մասին որեւէ ապացույց չի ներկայացրել:
«Միացյալ Նահանգները կշարունակի օգտագործել անհրաժեշտ միջոցները ՝ իր քաղաքացիներին և դաշնակիցներին պաշտպանելու համար ՄՔԴ-ի կողմից իրականացվող դատական հետապնդումից», - եզրափակել է Մաքինենին:
Դատական այս գործընթացի մասով ԱՄՆ-ում սահմանվել է արտակարգ իրավիճակի ռեժիմ:
ԱՄՆ-ում արտակարգ իրավիճակների ռեժիմ մտցնելու իրավունքը պատկանում է նախագահին: Մինչև 1976 թվականը պետության ղեկավարը կարող էր նրան ներկայացնել ցանկացած ժամկետով և ցանկացած պատճառով, ինչը, նրա կարծիքով, սպառնում էր երկրի ազգային անվտանգությանը: Այնուհետ ռեժիմի ներդրումը կարգավորվում էր ազգային արտակարգ իրավիճակների մասին օրենքով: Միացյալ Նահանգներում մտցվել է արտակարգ իրավիճակների ազգային ռեժիմ ավելի քան 50 անգամ:
ՄՔԴ-ի քննած գործի շրջանակներում քննության մեջ կարող են ներառվել ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները, աֆղան զինվորներ եւ ամերիկացիներ, մասնավորապես՝ ԿՀՎ-ի սպաներ, որոնք հանցագործություններ են կատարել Լեհաստանի, Լիտվայի եւ Ռումինիայի գաղտնի բանտերում: Այս քննության մասին խնդրանքն ավելի վաղ 1 անգամ արդեն մերժվել էր՝ որպես հինավորում ներկայացնելով այն, որ գործընթացը չի բխի արդարության շահերից, ու հաջող քննության հեռանկարները ծայրահեղ սահմանափակ են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
Կապանը ճանաչվել է 2026 թ.-ի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT