Բողոքի զանգվածային ցույցեր, բախումներ Լիբանանում. ցուցարարներին ցրելու համար բանակն է դուրս բերվել (լուսանկարներ)

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում եւ Տրիպոլիում բողոքի մեծամասշտաբ հակակառավարական ցույցեր են: Ցուցարարները դժգոհում են լիբանական դրամի անկման եւ կառավարության վարած քաղաքականության դեմ: Ահագնացող բողոքի զանգվածային ցույցերը ցրելու նպատակով բանակի ստորաբաժանումներ են մտցվել մայրաքաղաքի կենտրոնական հրապարակ, վերջինների եւ ցուցարարների միջեւ բախումներ են տեղի ունեցել:

Բախումները սկսվել են այն բանից հետո, երբ ցուցարարները փորձել են ներխուժել կառավարական շենք, սակայն չկարողանալով կոտրել դիմադրությունը՝ պայթուցիկներ ու քարեր են նետել: Հետ մղելու համար զինվորականները արցունքաբեր գազ եւ ճայթուկներ են կիրառել:

Տրիպոլիում բախումների հետեւանքով առնվազն 8 մարդ է տուժել, այնտեղ ցուցարարներին դիմակայելու համար նաեւ ուժ է կիրառվել, իրավապահները ցուցարարներին հարվածել են մահակներով, քանի որ վերջիններս փորձել են գրավել լիբանանյան Կենտրոնական բանկի մասնաճյուղը: Որոշ փողոցներում ցուցարարները կոտրել են խանութների եւ բանկերի ցուցափեղկեր, պատուհաններ, կոտրել դռներ:

Բացի Բեյրութից ու Տրիպոլիից, բողոքի ակցիաներ են տեղի ունենում Բեյրութի բազմաթիվ փոքր հատվածներում եւս: Ցուցարարները ճանապարհներ են շրջափակում, հարձակումներ կատարում բանկերի վրա, հարվածում իրավապահներին, սադրում: Կեսգիշերին արդեն ցուցարարները հասցրել են փակել երկրի հյուսիսային եւ հրավային շրջանների բոլոր հանրապետական նշանակության ավտոմայրուղիները:

Նշենք, որ բողոքն առավելապես կապված է լիբանանյան դրամի կտրուկ արժեզրկման եւ թանկացումների հետ: Ազգային արժույթը վերջին 30 տարիների ընթացքում ամերիկյան դոլլարի նկատմամբ պահպանվել է 1500 ֆունտի սահմաններում, իսկ 2019թ-ի հոկտեմբերից հետո այն հասել է 4000 ֆունտի, ինչի հետևանքով բնակչության գնողունակությունն է կտրուկ նվազել, աճել է գործազրկությունը: Բողոքի ալիքը սկիզբ էր առել դեռ նախորդ տարի, նոյեմբերին շարունակվող անկայունության եւ դժգոհությունների պատճառով Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի կառավարությունը հրաժարական տվեց:

Նոր վարչապետ Հասան Դիաբի կառավարության ձեւավորումից հետո զանգվածային ցույցերը առժամանակ դադարել էին միայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով, սակայն այժմ շարունակվում են նոր թափով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3341 դիտում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում