Երևան
12 °C
Բարգավաճ Հայաստան խմբակցության անդամ Իվետա Տոնոյանն այսօր ԱԺ-ում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցնելով նրա այն հայտարարությունը, թե Հայաստանը կորոնավիրուսի տարածվածության իմաստով անցնում է դժոխքի միջով, նկատեց, որ մեր երկրում այսօր 10 անգամ ավելի շատ մարդ է վարակվում, քան շուրջ մեկ տասնյակ Եվրոպական երկրներում միասին վերցրած:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե բժշկական ուշացման հետեւանքով արձանագրված մահվան դեպքերն արդյոք բացահայտվելո՞ւ են եւ ո՞վ է պատասխանատվություն կրելու դրանց համար:
Հիշեցնենք, որ Փաշինյանն օրերս հայտարարել էր, որ օգնության ուշացման հետեւանքով մեկ մարդ է մահացել:
Վարչապետը նախ նկատեց, որ այսօրվա թվերը համեմատելն այդքան էլ ճիշտ չէ, որովհետեւ շատ երկրներ արդեն իսկ անցել են դժոխքի ամենաթեժ շրջանը՝ ունենալով բազմաթիվ մարդկային կորուստներ:
«Մեզ համար ամեն քաղաքացու կյանքը բացառիկ է, անգին է, եւ երբ որ մենք ամեն օր մարդկային կորուստ ենք ունենում՝ դա իհարկե դժոխք է: Ես էլի եմ ասում՝ աշխարհի շատ գերզարգացած երկրներում եղել են դեպքեր, երբ որ մարդուն հիվանդանոցից ներս չեն կարողացել տանել, նրան տարել են հիվանդանոցի մոտակա զբոսայգի, որեւէ ծառի տակ նստարանի վրա պառկացրել են, եւ մարդը այդպես մահացել է: Եվ դուք աշխարհի այդ երկրներում նման շեշտադրումներ չեք գտնի, թե արդյոք պատրաստվո՞ւմ եք հետաքննություն անել եւ այդ մարդկանց մահվան համար մեղավորին պատժել: Որովհետեւ ես ընդհակառակը կասեմ՝ էն, ինչ որ հիմա տեղի է ունենում մեր առողջապահական համակարգում, պիտի տեղի չունենար, որովհետեւ ամեն օր եւ սովորական մահճակալային եւ ռեանիմացիոն տեղերի ավելացում է կատարվում: Իմ նշած դեպքը, ես ասացի, որ դրա մեղավորը ոչ միայն առողջապահական համակարգն է, մենք ենք, այլ հարազատները, ովքեր դեպքի մասին շատ ուշացումով են հայտնել»,- արձագանքեց վարչապետը:
Այնուհետեւ մանրամասնելով իրավիճակը, վարչապետն ասաց, որ ինչպես հայտնի է՝ հիմա տեղի է ունենում հիվանդների տրիաժ՝ սորտավորում: Սա, ըստ Փաշինյանի նշանակում է, որ առաջնայնորեն հոսպիտալացվում եւ օգնություն են ստանում այն անձինք, որոնք թթվածնի ավելի քիչ քանակ են յուրացնում:
«Եվ երբ որ հարազատները ուշ են ահազանգել, սրանից բխել է այդ պրոբլեմը: Բայց բոլոր դեպքերն էլ մենք առիթ կունենանք նորից նայելու, վերանայելու, տեսնելու՝ սխալ տեղի ունեցել է, թե չէ եւ եթե կբացահայտվի այնպիսի սխալ, որի մասին ակնարկում եք կամ որը հնարավոր եք համարում, էդ ժամանակ կլինեն գործողություններ»,- ընդգծեց վարչապետը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT