«Ուրարտուի» սեփականատերը խոսել է կարանտինից հետո ֆուտբոլի ու ՀՖՖ աշխատանքի մասին, որը նմանեցրել է կոլտնտեսության

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջեւան Չելոյանցը կարծում է, որ կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո ֆուտբոլն աստիճանաբար հունի մեջ է ընկնում: Այս մասին նա նշեց «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում, որի ընթացքում անդրադարձավ նաեւ ակումբում աշխատավարձերի կրճատման, ինչպես նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ կապված որոշ հարցերի, որոնք կորոնավիրուսի հետ կապված չեն: Մասնավորապես՝ կարանտինից հետո ֆուտբոլի մասին խոսելիս նշեց, որ մարզումների պակասը զգացնել է տալիս:

«Ակումբի գործերը երեւի այնպես են, ինչպես մյուսների մոտ եւ ոչ միայն հայկականների: Իրականում կարանտինից հետո բոլորը բավական դժվարությամբ են հունի մեջ ընկնում: Նորմալ մարզումներ չանցկացնելը, ամեն դեպքում, իր ազդեցությունն է ունենում. առցանց մարզվելը, ֆիզիկական պատրաստականությունը պահպանելը, իհարկե, լավ են, բայց դրանք, ամեն դեպքում, ընդհանուր թիմային մարզումներ չեն: Հիմա աստիճանաբար հունի մեջ է ընկնում»,- ասաց նա:

Չելոյանցը նշեց, որ պանդեմիայի ընթացքում ակումբը ֆինանսական խնդիրներ չունի, սակայն աշխատավարձերի կրճատումներ, ինչպես աշխարհի շատ ակումբներում, այնունամենայնիվ, եղել են: Դա եղել է ընտրողաբար: Կրճատվել են այն աշխատակիցների աշխատավարձերը, որոնք բարձր էին ստանում: Ակումբի սեփականատերը նշում է, որ իր աշխատավարձը նույնպես կրճատվել է, սակայն աշխատակիցների մեծ մասը վարձատրվել է ամբողջությամբ:

«Այո՛, կրճատել ենք աշխատավարձերը, բայց ընտրողաբար ենք մոտեցել հարցին: Երբ ոչինչ չէր աշխատում, իմ հիմնական սկզբունքն էր, որ այդ իրավիճակում, երբ ֆուտբոլ չկա, բոլորը պետք է քիչ թե շատ նորմալ ապրեն: Ակումբի ճնշող մեծամասնությունն ստացել է ամբողջական աշխատավարձ, նրանք, ում աշխատավարձն այդքան էլ բարձր չէ, դա իմ սկզբունքն էր, որ այդ մարդիկ պետք է աշխատավարձ ստանան, որ կերակրեն իրենց ընտանիքներին: Նրանք, ովքեր բարձր աշխատավարձ են ստանում (հիմնականում ֆուտբոլի հետ կապված մարդիկ են)… ֆուտբոլ չկար, եւ կրճատել եմ նրանց աշխատավարձերը, գլխավոր տնօրենի աշխատավարձն եմ կրճատել, ինչպես՝ իմը, այդպես էլ՝ մարզիչներինը, ֆուտբոլիստներինը»,- ասաց նա:

«Ուրարտուի» սեփականատերը որոշակի դիտարկումներ ունի ՀՖՖ-ի աշխատանքի վերաբերյալ: Նրա կարծիքով՝ այս կառույցը շատ բարդ է ղեկավարել: Չելոյանցը համարում է, որ ՀՖՖ-ին փոփոխություններ են պետք կառավարման հարցում: Ըստ նրա՝ ոչ բոլոր որոշումները պետք է կայացվեն գործկոմում, այլ որոշ հարցերով զբաղվելու իրավասությունը պետք է պատկանի միայն ղեկավարին:

«Մեզ մոտ՝ ֆեդերացիայում, կարծում եմ՝ որոշակի հանգամանքներով պայմանավորված՝ շատ բարդ է ղեկավար աշխատել: Իմ կարծիքով՝ պետք է փոխել կանոնադրությունը. դեմոկրատիան կոլտնտեսություն չէ, այն առաջին հերթին կարգուկանոն է: Կանոնադրությունը պետք է այնպես փոխել, իմ կարծիքով, որ կարգուկանոն հաստատվի, որ այն որոշումները, որոնք պետք է եւ պարտավոր է կայացնել ղեկավարը, կարողանա կայացնել, իսկ նրանք, որոնք պետք է քննարկի գործկոմում, քննարկի գործկոմում: Կոլտնտեսություն չպետք է լինի, պետք է ֆեդերացիա լինի. առայժմ ավելի շատ կոլտնտեսություն է հիշեցնում… Ոչ մի հարց նախագահը չի կարող լուծել, ամեն ինչ քննարկվում է գործկոմում: Դա ի՞նչ է՝ կոլտնտեսություն: Դա դեմոկրատիա չէ, կոլտնտեսություն է: Ես պայմանականորեն եմ օգտագործում այդ բառը. նաեւ լավ կոլտնտեսություններ են եղել… ուղղակի ասում եմ, որ հնարավոր չէ բոլոր որոշումները կայացնել քվեարկությամբ, հնարավոր չէ ու ճիշտ չէ»,- ասաց նա՝ ավելացնելով, որ չի ասում, թե Արմեն Մելիքբեկյանը լավագույն նախագահն է, որ ՀՖՖ-ն կարող էր ունենալ, սակայն եթե այսօր էլ լիներ նույն իրավիճակը, ինչ 2019-ի դեկտեմբերի ընտրությունների ժամանակ, «Ուրարտուն» կրկին նրան կառաջադրեր:

Պանդեմիայի պատճառով մարտին դադարեցված Հայաստանի ֆուտբոլի Բարձրագուն խմբի առաջնությունը վերսկսվել է մայիսի 23-ին: «Ուրարտուն» այլեւս չի պայքարում մեդալների համար, քանի որ առաջնության առաջին հատվածների արդյունքներով տեղ չի զբաղեցրել լավագույն վեցնյակում: «Փյունիկի» ու «Գանձասար-Կապանի» հետ հանդիպումներ է անցկացնում անցումային խմբում, որոնք ընթացիկ մրցաշրջանում գործնականում մարզական նշանակություն չունեն:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2856 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս