Արտակարգ դրության ավարտին բոլորն են սպասում

14/06/2020 schedule18:25

Հայաստանում կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը կայունացման թույլ նախանշաններ է ցույց տալիս, բայց ակնհայտ է, որ արտակարգ դրությունը չեղարկելու մասին առայժմ խոսք լինել չի կարող, ավելին՝ իրավիճակի բարելավում հնարավոր կլինի միայն պարետատան սահմանած կանոններն ավելի խստորեն պահպանելու դեպքում։ Ու այս իրավիճակում իշխանությունների դեմ «կոնսոլիդացվածներն» ու նրանց տարատեսակ խոսափողները հանկարծ հայտարարում են, թե իրականում արտակարգ դրության երկարաձգումը միայն մի նպատակ ունի՝ բողոքի զանգվածային ցույցերն արգելելը։ Փաստորեն, այն նույն մարդիկ, որոնք իշխանություններին մեղադրում էին, թե արտակարգ դրությունն ուշացումով են մտցրել, ու սահմանափակումներն էլ շատ կոշտ չեն եղել, հիմա՝ համաճարակի պիկին, իշխանություններին մեղադրում են արտակարգ դրությունը երկարաձգելու համար։ Կարելի է կարծել՝ եթե երկրում արտակարգ դրություն չլիներ, Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Գագիկ Ծառուկյանի հարյուր հազարավոր կողմնակիցներ հեղեղելու էին Երեւանի փողոցներն ու պահանջելու գործող Կառավարության հրաժարականը։

Գիտե՞ք, թե որն է այս մարդկանց հիմնական դժբախտությունը. նրանց համար փողն ու իշխանությունը փոխադարձաբար պայմանավորված են միմյանցով՝ անկախ նրանից՝ սկզբից փող են կուտակել ու միայն դրա շնորհի՞վ հասել քաղաքական բարձունքների, թե՞ հակառակը. քաղաքական բարձունքների են հասել ու դրա շնորհիվ մուլտիմիլիոնատերեր դարձել։ Իսկ հիմա նրանք հայտնվել են մի վիճակում. փողը կա, իշխանությունը վերադարձնելու ցանկությունը կա, բայց այդ փողը քաղաքական նպատակներով ծախսելու հնարավորություն չունեն (հայտնի անեկդոտի թմրամոլի պես, որը հանդերձյալ կյանքում հայտնվում է կանեփի պլանտացիաներում՝ հարյուրավոր իրպեսների կողքին, ու պարզվում է, որ ոչ մեկը լուցկի չունի)։ Չէ՛, նրանք, իհարկե, կարող են իրենց հիմնարկների աշխատողներին ցուցակագրել ու աշխատանքից հեռացնելու սպառնալիքով քշել հանրահավաքների, բայց դա շատ ռիսկային կլինի։ Ոնց էլ լինի, գաղտնիքը կբացվի, փաստերը ջրի երես կելնեն, ու կազմակերպիչները խստորեն կպատժվեն՝ մարդկանց «քաղաքական թրաֆիքինգի» ենթարկելու համար։ Առանձին ակտիվիստների կամ ֆեյսբուքյան օգտատերերի դեպքում փողը գուցեեւ օգնի (եւ օգնում է), բայց զանգվածային ակցիաների դեպքում հաստատ ոչինչ չի ստացվի։ Ու սա, իսկապես, լուրջ ողբերգություն է, որովհետեւ նախապատրաստական բոլոր աշխատանքներն արել են՝ քարոզչության վրա ահռելի միջոցներ են ծախսել ու գործող իշխանությունների հանրային աջակցության մակարդակը որոշակիորեն նվազեցրել, քաղաքական թիմեր ու խմբակներ են ձեւավորել, պետական կառավարման համակարգում մնացած իրենց հավատարիմների միջոցով ինչքան վնաս կարողացել, տվել են, անգամ կորոնավիրուսային համաճարակն են օգտագործել՝ բացարձակապես որեւէ բանով պետությանը չօգնելով ու մարդկանց օբյեկտիվ դժգոհությունները Կառավարության դեմ ուղղելով, ու մնացել է վերջին «շտրիխը»՝ շատից-քչից մարդաշատ հանրահավաքներ կազմակերպել ու դրա ծխածածկույթի տակ... Բայց՝ հենց այս վերջին «շտրիխն» է, որ ոչ մի կերպ չի ստացվելու» եւ արտակարգ դրության հետ դա ոչ մի կապ չունի։

Բայց մյուս կողմից էլ լավ է, որ այդ ուժերը «կոնսոլիդացվում են»։ Նախ՝ հասարակությունը տեսնում է, թե իրականում ովքեր են պայքարում իշխանությունների դեմ, եւ ովքեր են նրանց աջակցում արդեն բացահայտորեն, թեեւ երկար ժամանակ իրենք իրենց ներկայացնում էին որպես հեղափոխական արժեքների կրողներ։ Եվ երկրորդ՝ այդ «կոնսոլիդացիան» իշխանություններին կստիպի ավելի լրջորեն մոտենալ ներքաղաքական հարցերին եւ ավելի եռանդուն կատարել այն խոստումները, որ տվել են հեղափոխության օրերին։ Այնպես որ՝ մնում է միայն սպասել արտակարգ դրության ավարտին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20592 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել