Երևան
12 °C
Այսօր ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մեջբերեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի արած նախկին հայտարարությունը։ Նա հիշեցրեց, որ 2018 թվականի մայիսին Դավթյանը միջնորդություն ներկայացրեց Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու եւ հետագա գործընթացներում ներգրավելու համար։ Դրանից հետո, ինչպես ասաց Զոհրաբյանը, պետաիրավական հանձնաժողովում Էդմոն Մարուքյանի հարցին, թե ինչո՞ւ Դավթյանը հետ վերցրեց միջնորդությունը, դատախազը պատասխանել է․ «Ինձ նամակով դիմեց փոխվարչապետը եւ խնդրեց հետ վերցնել դիմումը։ Դրանից հետո ես նամակով դիմել եմ ԱԺ նախագահին եւ խնդրել օրակարգից հանել այդ հարցը»։
Պատասխանը մեջբերելուց հետո Զոհրաբյանը հարցրեց Դավթյանին՝ արդյոք նա հարգո՞ւմ է իր ուսադիրները եւ շարունակեց՝ սա հարցնում է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի միջնորդությունը ներկայացնելիս պնդել է, որ այն չի եղել քաղաքական պատվեր։ «Իսկ ես վստահ եմ, որ ձեր միջնորդությունը եղել է քաղաքական պատվեր, այլապես ով էլ ձեզ նամակ գրեր, եթե դուք պնդում եք, որ տեղի է ունեցել հանցագործություն, փոխվարչապետի նամակով պիտի հետ չկանչեիք։ Ինչո՞ւ հետ կանչեցիք ձեր միջնորդությունը, թե՞ դա քաղաքական պատվեր չէր, եւ իրավիճակի փոփոխությամբ ձեզ օրվա իշխանությունը չզանգեց սուպերով եւ չասաց՝ գնա միջնորդությունդ հետ վեկալ»,- ասաց Զոհրաբյանը եւ հավելեց, որ Դավթյանը գիտի բոլոր հարցերի պատասխանները, բայց դրան քիչ է մնացել։
Դավթյանը նախ ասաց, որ Զոհրաբյանը վկայակոչում է խոսքեր, որոնք հրապարակային են, հետեւաբար այդտեղ պնդելու, հաստատելու բան չկա եւ հավելեց, որ ինչ արել է, հրապարակային է արել։ Իսկ հարցին պատգամավորի ցանկացած ձեւով պատասխանելու համար Դավթյանը հարցրեց, թե այսօրվա քննության առարկայի հետ դա ի՞նչ կապ ունի։
Զոհրաբյանը արձագանքեց՝ վստահ է, որ վաղը Դավթյանն անհարմար իրավիճակում է հայտնվելու։ «Երբ, կապ չունի, ես կլինեմ այստեղ պատգամավոր, թե չեմ լինի, կամ այս դահլիճում նստած ինչ-որ պատգամավոր ձեզ հարցնելու է՝ դուք պնդո՞ւմ եք, որ այն, ինչ-որ դուք այսօր անում եք, իրավական գործընթաց է եւ ոչ քաղաքական հաշվեհարդար»,- ասաց Զոհրաբյանը՝ հարցնելով, թե արդյոք դատախազն իրեն անհարմար չի՞ զգում։
Դավթյանը հույս հայտնեց, որ Զոհրաբյանն իր հարցի պատասխանը շատ լավ գիտի եւ հավելեց, որ իր պաշտոնեական գործունեության առումով երբեք անհարմար զգալու առիթ չի ունեցել ու այսօրվա առումով նույնպես չի ունենա։ «Ես այսօր ամենայն պատասխանատվությամբ կատարում եմ իմ պաշտոնեական պարտականությունը, իսկ իմ պաշտոնեական պարտականությունը շատ հստակ է՝ հանցանք կատարած յուրաքանչյուր անձ, անկախ բոլոր չափանիշներից, պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության»,- ասաց Դավթյանը։ Նա ասաց, որ շատ առիթներ են եղել՝ Զոհրաբյանի հետ այդ դահլիճում խոսելու համար, եւ երբեք կոռեկտության սահմանը չի անցել, այսօր նույնպես չի անցնի, բայց եւ բարեկամաբար հայտնեց, որ էմոցիոնալ հայտարարությունները Զոհրաբյանին վնասում են եւ հենց նրան անհարմար վիճակի մեջ են դնում։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հրաձգության ՀՀ հավաքականը՝ շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարի աշխարհի չեմպիոն
Ռուսաստանը բարձր մակարդակով կներկայացվի ԱՄՆ-ում կայանալիք G20 գագաթնաժողովին․ Պեսկով
ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կանադայի միջազգային առևտրի նախարարի խորհրդարանական քարտուղարի հետ
Դավիթ Խուդաթյանն Արարատի մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT