Ես հենց այստեղ իմ ձեռքը կկտրեմ, եթե ինչ-որ մեկը կապացուցի, որ ես կարող եմ ինչ-որ մեկին կաշառք տալ․ Նաիրա Զոհրաբյան

Պարո՛ն դատախազ, դուք տապալվեցիք, եւ եթե ձեզ չզանգեր ինչ-որ փոխվարչապետ, եւ դուք հետ չվերցնեիք ԱԺ-ից Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու ձեր միջնորդությունը, դուք այդտեղ եւս կտապալվեիք։ Դուք տապալվեցիք, որովհետեւ թե՛ նախորդ անգամ դուք կատարել եք քաղաքական պատրվեր, թե՛ այս անգամ դուք կատարում եք քաղաքական պատվեր այն մարդու, որի համար 2018 թվականի ապրիլին միջնորդություն էիք ներկայացրել մասսայական անկարգություններ, հավաքներ, երթեր անելու հիմքով։

Այս մասին այսօր ԱԺ-ում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քննարկման ժամանակ ասաց նույն խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Ելույթից առաջ՝ հարցերի փուլում, Զոհրաբյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հիշեցրել էր իր պատասխանը այն հարցին, թե ինչու 2018 թվականին հետ վերցրեց միջնորդությունը Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելոիությունից զրկելու վերաբերյալ։ Դավթյանը պատասխանել էր, որ իրեն դիմել էր փոխվարչապետն ու խնդրել հետ վերցնել միջնորդությունը։

Զոհրաբյանը, իր ելույթում կրկին անդրադառնալով այս դրվագին, հայտնեց, որ Դավթյանը քաղաքական պատվեր կատարող է։ «Եվ դուք այսօր հաստատեցիք, որ պատրաստ եք կատարել թե՛ նախորդ իշխանության, թե՛ այս, թե՛ հաջորդ բոլոր հնարավոր իշխանությունների քաղաքական պատվերը»,- հայտարարեց պատգամավորը։

Նրա համոզմամբ նաեւ՝ դատախազը տապալվեց, որովհետեւ փաստացի ընդունեց, որ ժամանակին Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունից զրկելու հայցադիմումը կա՛մ ի սկզբանե եղել է ոչ իրավաչափ, կա՛մ էլ ոչ իրավաչափ է կարճվել։ Դատախազի տապալվելու եւս մի փաստ էլ, Զոհրաբյանի պնդմամբ, այն է, որ Դավթյանն ընդունեց, որ փետրվարից ունենալով գործող ապացույցներ՝ սպասել է 5 ամիս՝ ԱԺ մտնելու համար՝ ենթադրաբար այդ ընթացքում տարբեր կողմերի հետ քաղաքական առեւտուր անելու ակնկալիքով։

Նշենք, որ Արթուր Դավթյանը այսօր պատգամավորների հարցերին պատասխանելիս նշեց, որ եթե այս միջնորդությունը ներկայացնեին փետրվարին, ապա փաստարկները կլինեին շատ թույլ, եւ որպեսզի գնահատվեր ապացույցների բավարարությունը, այս ամիսների ընթացքում տեղի են ունեցել քննչական եւ շատ ծավալուն օպերատիվ հետախուզական միջոցառումներ։

«Պարո՛ն դատախազ, դուք տապալվեցիք, որովհետեւ գործի հիմքերը ներկայացնելով՝ չկարողացաք կոնկրետ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ որեւէ փաստական ապացույց ներկայացնել, իսկ իր ներկայացրած շղթան փաստացի փակվում էր ավելի ցածր օղակների վրա»,- ասաց Զոհրաբյանը եւ հավելեց եւս մեկ տապալվելու փաստ, ըստ որի՝ Դավթյանն այդ ամբիոնից չկարողացավ ներկայացնել որեւէ փաստ, որ Ծառուկյանը «էսինչ»-ին տվել է գումար։ Ըստ նրա՝ դատախազն ունեցավ գոնե այնքան պարկեշտություն, որ չասաց՝ Ծառուկյանն ասել է՝ ձայն կգնեք, կամ ընտրակաշառք, ծախս անել։

Տապալվելու մյուս պատճառը, ըստ Զոհրաբյանի, այն է, որ Դավթյանն ընդունեց 17 հազար անուններով հայտնի մարդու՝ ընտրակաշառքին մասնակցելու գործընթացը, բայց եւ նրանցից որեւէ մեկը փաստացի պատիժ չի կրում։

«Ես չգիտեմ, թե այս ամենն ուր է տանելու, ես չգիտեմ՝ այս ամենն ինչ բացահայտումների է բերելու, բայց մի բան կարող եմ ասել։ Որպես պետական պաշտոնյա եւ գլխավոր դատախազ՝ դուք այս պահին այս դահլիճում վերջացաք»,- հայտարարեց պատգամավորը։

Ի վերջո, անդրադառնալով, ըստ Զոհրաբյանի, չակերտավոր ապացույցներին, որ ներկայացրեց դատախազը՝ պատգամավորն ասաց, որ նրանցից եւ ոչ մեկը չունի արժանահավատություն։ Նա հարցրեց դատախազին, թե ո՞վ կարող է երաշխավորել, որ լրիվ ուրիշ գործով իբր հայտնաբերված թղթերը նա չէ պատրաստել կամ խմբագրել։ «Ո՞վ կարող է երաշխավորել․ ընթերականնե՞րը, բերեք նրանց ԱԺ, մենք նրանց հարցեր ունենք տալու»,- ասաց Զոհրաբյանը։

Նա հարցրեց նաեւ, թե ո՞վ կարող է երաշխավորել, որ միջնորդագրում ներկայացված անձինք, ոմն Կիրակոսյան եւ ոմն Մուրադյան, որեւէ կերպ չեն ակնարկել Ծառուկյանի անունը գործարքի մեջ, կամ ճնշման տակ չեն տվել նշված ցուցմունքները։ Նա նաեւ հավելեց, որ լինելով ԲՀԿ-ի քաղաքական խորհրդի քարտուղարը՝ առաջին անգամ է լսում այդ անձնաց անունները։ Այնուհետեւ նա շարունակեց հարցնել, թե ովքե՞ր են նրանք, ի՞նչ հեղինակություն, անցյալ եւ նախկին քրեական գործեր ունեն, արդյոք հարցաքննվե՞լ են փաստաբանի մասնակցությամբ, եւ ի՞նչու պետք է հավատալ նրանց։

«Տվեք մեզ այս հարցերի պատասխանները եւ մի փորձեք թաքնվել խրթին իրավական ձեւակերպումների մեջ։ Պարո՛ն դատախազ, չի ստացվելու նաեւ իմ վրա քրեական գործ կարելու ձեր ջանքերը։ Դուք վատ դատախազ եք, վատ իրավաբան եք, որովհետեւ դուք բարոյականություն չունեցող մարդ եք»,- ասաց Զոհրաբյանը եւ հայտնեց, որ քիչ առաջ ավարտվել է խուզարկությունը Հանրապետության 47 հասցեում գտնվող կենտրոնական գրասենյակի իր աշխատակազմում։ Նրա խոսքով՝ ԱԱԾ-ն դատախազության հետ սերտ համագործակցությամբ ինչ-որ «լոլո» է գրել, որ Նաիրա Զոհրաբյանի աշխատասենյակում կարող էին պահվել ընտրությունների ժամանակ ընտրողներին կաշառք տալու հանգամանքը հավաստող այլ փաստեր։

«Ինձ շատ բաներում կարելի է մեղադրել, ինչպես դուք նշեցիք, կարելի է մեղադրել էմոցիոնալ լինելու մեջ, բայց Նաիրա Զոհրաբյանը հենց այստեղ իր ձեռքը կկտրի, եթե ինչ-որ մեկը կապացուցի, որ Նաիրա Զոհրաբյանը կարող է ինչ-որ մեկին կաշառք տալ»,- ասաց Զոհրաբյանը։

Նա նաեւ մեջբերեց այդ նյութից մի հատված, թե ինքը հեռախոսազրույցի ժամանակ ասում է՝ փաստորեն էս ժողովուրդը առանց ընտրակաշառքի ԲՀԿ-ին ձեն չի տալիս, էլի։ Ըստ Զոհրաբյանի՝ դա ապացուցում է, որ 2 տարի շարունակ լսել են իր հեռախոսազագները, ինչում ինքը չի կասկածում։ Նա հայտնեց նաեւ, որ այն ամենը, ինչ կատարվում է այստեղ, զուգահեռաբար ուղարկելու է եվրոպական բոլոր կառույցներին եւ հավելեց, որ նրանք երեկվանից անհանգստացած դիմում են իրենց եւ ուզում օնլայն հեռարձակման հղումները, որ հետեւեն նիստին։

«Էդ որ ուզում եք իմ վրա գործ սարքել, ես հասկանում եմ, որ դուք իրավական ֆուտուրիզմի եւ իրավական սյուրռեալիզմի առումով անցել եք նախկիններին։ Նրանք, որ գոնե գործ էին կարում, գալիս էին էստեղ եւ գոնե ինչ-որ իրավական տրամաբանություն էին փորձում դնել»,- ասաց Զոհրաբյանը։ Նա հավելեց, որ երբ դատախազին հարցրին, թե ինչո՞ւ փետրվարին չէր ներկայացնում միջնորդագիրը, Դավթյանը թափահարեց մի թուղթ, որը, ըստ Զոհրաբյանի, ունի նույնքան իրավական հավաստիություն, ինչքան իր ֆեյսբուքյան էջում հրապարակած թուղթը։ Այդտեղ գրված է, որ Գագիկ Ծառուկյանի հանձնարարությամբ Զոհրաբյանը կազմակերպել է Ջոն Քենեդու սպանությունը, եւ կատարելու համար Արման Աբովյանը տվել է 10 հազար դրամ։ 

Զոհրաբյանը վերջում հայտարարեց, որ ինքը նույնպես ոչնչի առջեւ չի ընկրկելու, եւ որ իրեն հնարավոր չէ վախեցնել, սպառնալ, լռեցնել։ Նա պնդեց, որ վերջին շնչի վրա էլ ասելու է այն, ինչ մտածում է։ Նա ասաց, որ գալու է պատասխանատվության պահը, եւ, ինչպես նախկիններն էին կարծում, որ անպատժելի են, անքննելի են, եւ հարցրեց՝ տեսա՞ք՝ ինչ եղավ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2796 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ