Երևան
12 °C
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ խոսեց մասնավորապես քաղաքական իշխող ուժի ազնվության եւ անկեղծության մասին։ Նա իր ելույթում անդրադարձավ, թե որքանով է, ըստ նրա, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու եւ քրեական հետապնդում սկսելու մասին միջնորդությունը իրավական, որքանով՝ քաղաքական, ազնիվ կամ արդարացի։
Նա մեջբերեց 2018 թվականի օգոստոսի 11-ին Իջեւանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որտեղ նա ասում է, որ ՀՀ-ում պետք է արմատախիլ արվի ըտրակաշառքների միջոցով ընտրությունները հաղթելու պրակտիկան, եւ այն ուժերը, որոնք ընտրակաշառքներ են բաժանել, չպետք է մասնակցեն ընտրություններին, քաղաքականության մաս դառնան։
Մարուքյանի համոզմամբ՝ երբ Փաշինյանն այդ հայտարարությունն անում էր, գիտեր, որ ամեն ընտրությունից հետո եղել են խոսակցություններ, փաստեր, տեղեկություններ, որ ընտրակաշառքներ են բաժանվում, եւ, թե որ ուժերն են դրա մեջ մեղադրվել, որ ուժերը չեն մեղադրվել։
Պատգամավորի մեկ այլ հաղորդմամբ՝ 2018 թվականի հոկտեմբերի 18-ին «Մուլտիգրուպ» կոնցեռնի հետ համագործակցությամբ Հայաստանում կառուցվող խոշոր ֆերմայի բացմանը Փաշինյանն ասել է՝ Հայաստանում օլիգարխներ չկան, ոչ մեկի համար կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ Գագիկ Ծառուկյանը Հայաստանում խոշոր սեփականատեր է։
Նա նաեւ հայտնեց, որ 2018 թ. հոկտեմբերի 8-ին Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը ստորագրում են հուշագիր։ Հուշագրի 4-րդ կետում, որը կարդաց Մարուքյանը, մասնավորապես նշված էր, որ կողմերը պատրաստվում են համատեղ աշխատել երկրում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակը բարձրացնելու, Հայաստանի եւ Արցախի անվտանգությունն ամրապնդելու, սփյուռքի հետ արդյունավետ համագործակցությունը խորացնելու, ՀՀ-ում օտարերկրյա ներդրումների իրականացմանը նպաստելու, երկրում խորքային սոցիալ-տնտեսական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ։
2018 թվականի դեկտեմբերին էլ, ինչպես մեջբերեց Մարուքյանը, եղել է մեծ դեբատ, որի ժամանակ Մարուքյանը Ծառուկյանին հարցրել է, թե գործարար լինելով՝ ինչո՞ւ է գալիս քաղականություն։ Նրա խոսքով՝ այդ դեբատի ժամանակ ոչ ոք չի վիճարկում այդ հանգամանքը, դրանից հետո էլ սկսվում է շատ ծանր պատերազմ «Լուսավոր Հայաստան»-ի եւ «Բարգավաճ Հայաստան»-ի միջեւ։ Դրանից հետո արդեն ձեւավորվում է խորհրդարանը, ԲՀԿ-ն զբաղեցնում է երկրորդ տեղը։ Մարուքյանի խոսքով՝ վարչապետ Փաշինյանը այդ ժամանակ հայտարարում է, որ ԲՀԿ-ն ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն է, ճանաչում է, որ խմբակցությունը լեգիտիմ է, եւ հետեւաբար պետք է այդ խմբակցությունից ընտրել ԱԺ փոխխոսնակ։ «Դրանով դուք ճանաչում եք ԲՀԿ-ի առողջ ուժ լինելու հանգամանքը, նաեւ նախկին հայտարարություններով։ Սա ինչո՞ւ եմ ես հիշացնում, որովհետեւ այս ընացքում ձեր բոլորի հայտարարությունները հակասում են այս նախկին հայտարարություններին։ Ազնվության հանգամանքը մենք պիտի քննարկման առրկա դարձնենք, թե որքանո՞վ է այս գործընթացն ազնիվ եւ անկեղծ»,- ասաց Մարուքյանը:
Նա հիշեցրեց նաեւ մի դեպք, երբ այդ ժամանակ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը խորհրդարանում ներկայացնում էր միջնորդագիր, որ թույլ տրվի քրեական հետապնդում անցկացնել Վարդան Օսկանյանի նկատմամբ, որը ԲՀԿ-ի երկրորդ համարն էր եւ հավակնում էր նախագահական ընտրություններում լինել թեկնածու։ Հովսեփյանն իր զեկույցում ասում էր, որ Վարդան Օսկանյանը փողեր է լվացել, փողեր է լվանում։ Ինչպես ասաց Մարուքյանը, այդ ժամանակ խորհրդարանական ընդդիմությունը բոյկոտում է քվեարկությունը, Նիկոլ Փաշինյանն էլ ամբիոնից ասում էր, որ Օսկանյանը Մարտի 1-ի մահվան դատավճիռներ հրապարակած մարդ է, Քոչարյանի ռեժիմի ներկայացուցիչ, որ նա պետք է հետապնդվի, եւ, խորհրդարանը պետք է նրան հանձնի։ Մարուքյանի խոսքով՝ դա շատ զարմանալի է, եւ որ Օսկանյանը Մարտի 1-ի հետ կապ չուներ, իսկ այդ գործերով էլ Օսկանյանը որեւէ դատավարական կարգավիճակ չունի։ «Այդ ժամանակ խորհրդարանը որոշեց, որ Օսկանյանին պետք է «տալ», որ իրականացվի քրեական հետապնդում, հանրապետական պատգամավորները ելույթներ էին ունենում, որ՝ այո՛, քննությունը պետք է գնա։ Վերջը Օսկանյանի գործը փակվեց, պարզվեց, որ խորհրդարանը քաղաքական նպատակահարմարությամբ համապատասխան ժամանակ, համապատասխան ձեւի իր պատգամավորին տվել է, որպեսզի այս պատգամավորը դադարեցնի հավակնել որեւէ քաղաքական բանի»,- ասաց Մարուքյանը՝ վկայակոչելով այն հարցը, որ այսօր հնչեցրել էր դատախազին։
Մարուքյանն այնուհետեւ հարցրեց, թե ինչպե՞ս ստացվեց, որ երբ պետք է, ԲՀԿ-ն լավ ուժ է, Գագիկ Ծառուկյանը խոշոր սեփականատեր է, նրա տանը կարելի է գնալ քեֆ անել ու հավելեց, որ արդյո՞ք օրենքի ընտրողաբար կիրառման հանգամանք չկա։
Մարուքյանը մեջբերեց նաեւ՝ իրենց խմբակցության հայտարարության մեջ արձանագրել են, որ այս գործընթացի նկատմամբ կա քաղաքական հսկողություն։ Այնուհետեւ հարցրեց, թե ինչպե՞ս է ստացվել, որ նախարարների մոտ հայտնվել են քրեական գործի նյութերը։ «Ո՞նց եղավ, որ պաշտոնատար անձանց բաժանվել է այդ նյութերից, եւ դուք հրապարակում եք նախաքննության գաղտնիք հանդիսացող նյութեր։ Քաղաքական չէ՞։ Այդ ե՞րբ է ՀՀ-ի պատմության մեջ եղել, որ քրեական գործի նյութերը բաժանեն քաղաքական մարդկանց, մարդիկ էլ սկսեն տեղադրել»,- ասաց Մարուքյանն ու հավելեց, որ նույնիսկ ռեպրեսիաների ժամանակ չի հիշում նման դեպք։ Նրա խոսքով՝ այն ժամանակ նույնիսկ քաղաքական մեծամասնությունը ելույթներ էր ունենում, ասում, որ գործը կքննվի, անհանգստանալու կարիք չկա, իսկ հիմա ելույթներ չեն ունենում, որ գոնե հասկացվի, թե ինչ են մտածում։
«Այս առումով ես ինքս որպես շատ վատ հարաբերություններ ունեցող նույն Գագիկ Ծառուկյանի հետ գիտեք՝ ինչի համար, հիմա ձեզ ասում եմ, որ դուք ազնիվ չեք, անկեղծ չեք։ Դուք չեք եկել փետրվար ամսին կալանավորելու»,- ասաց Մարուքյանն ու հավելեց, որ իրենց խմբակցությունը կարծում է, որ իր իսկ հրապարակած ծանրակշիռ փաստերի հանգամանքով այս քվեարկության մեջ անելիք չունեն եւ որ չեն մասնակցելու այս ֆարսին։
Նրա խոսքով՝ եթե ԲՀԿ-ն էլ չմասնակցի, փակ քվեարկությամբ պարզ կդառնա, թե այդ 88 «այո»-ն կարձանագրվի, թե ոչ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT