ՀՖՖ-ն հաստատում է՝ ակումբներին թույլ է տվել ընտրել 1 անցանկալի մրցավարի, որը չպետք է սպասարկի իրենց խաղերը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հաստատում է, որ ակումբներին առաջարկել է տալ 1-ական մրցավարի անուն, որը չեն ցանկանում, որ սպասարկի իրենց խաղերը: Օրերս համացանցում էր հայտնվել փաստաթուղթը, որով ֆեդերացիան դիմել էր ակումբներին: Ըստ դրա՝ այն բանից հետո, ինչ մայիսի 15-ին կայացած գործկոմի նիստում որոշվել է կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարից հետո 2019-20 մրցաշրջանի՝ Բարձրագույն խմբի խաղերը վերսկսել մայիսի 23-ին, իսկ Առաջին խմբինը՝ մայիսի 30-ին, ՀՖՖ-ն նման հնարավորություն է տալիս ակումբներին ու խնդրում անցանկալի մրցավարի անունն ուղարկել մինչեւ մայիսի 20-ը: Սոցցանցերում այս փաստաթուղը քննարկման թեմա էր դարձել երկրպագուների շրջանում: Կային կարծիքներ, որ ակումբներին ՀՖՖ-ի աշխատանքին նման կերպ միջամտելու հնարավորություն տալն անթույլատրելի է:

«Հայկական ժամանակ»-ը ՀՖՖ-ից փորձեց պարզաբանում ստանալ փաստաթղթի վերաբերյալը: Ի պատասխան հարցմանը՝ ֆեդերացիայից նշեցին, որ համացանցում տարածում գտած փաստաթուղթն իրական է: Ընդգծեցին, որ այն գաղտնի չէ եւ ակումբներին ուղարկվել է դեռեւս մայիսին՝ առաջնության վերսկսումից առաջ: ՀՖՖ-ից նաեւ նշեցին, որ իրենց այդ քայլի նպատակն է առաջնության վճռորոշ փուլում, հատկապես մրցանակային խմբի հանդիպումներում հնարավորինս օպտիմալ նշանակումներ կատարելը եւ ավելորդ լարվածությունից խուսափելը: ՀՖՖ-ից միջազգային ֆուտբոլում նման որոշումների օրինակներ չներկայացրին, սակայն շեշտեցին, որ սա ընդունված պրակտիկա է, որը կիրառվում է ՈՒԵՖԱ-ի անդամ մի շարք երկրներում:

Անցած՝ 2019-20 մրցաշարջանի՝ Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումներից մեկի ժամանակ «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Ջեւան Չելոյանցը կտրուկ կերպով էր արտահայտել նշանակված մրցավարի նկատմամբ ունեցած իր վերաբերմունքը: Նա չէր ցանկացում, որ «Լոռիի» դեմ կիսաեզրափակիչ պատասխան խաղի գլխավոր մրցավարը լիներ Գեւորգ Եղոյանը: Եվ քանի որ, ըստ ՀՖՖ-ի որոշման, այդ հանդիպումը պետք է սպասարկեր Եղոյանի գլխավորած մրցավարական անձնակազմը, խաղի օրը, Չելոյանցի որոշմամբ, «Ուրարտուի» խաղացողները դուրս եկան խաղադաշտ, ողջունեցին մրցակցի ֆուտբոլիստներին ու հեռացան: Քիչ անց էլ սեփականատերը հայտնեց այդ քայլի պատճառը: Այն բանից հետո, ինչ համացանցում տարածվեց փաստաթուղթը, որով ՀՖՖ-ն ակումբներին թույլ է տալիս անցանկալի մրցավար ընտրել, կարծիքներ հայտնվեցին, ըստ որոնց, դա արվել է Չելոյանցին գոհացնելու համար: ՀԺ-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՖՖ-ն հերքում է գավաթային հանդիպման այդ դեպքի առնչությունն իրենց կայացրած որոշմանը:

«Հարցում անցկացնելու որոշումը որեւէ կապ չունի այն միջադեպի հետ, երբ Ջեւան Չելոյանցն արգելել էր «Ուրարտուի» ֆուտբոլիստներին խաղադաշտ դուրս գալ: Դա առավել քան ակնհայտ է»,- նշել է ՀՖՖ-ն պատասխանում՝ ավելացնելով, որ դրանում կարելի է համոզվել՝ ուսումնասիրելով ՀՀ Բարձրագույն եւ Առաջին խմբերի առաջնությունների վերսկսումից հետո մրցավարական նշանակումները:

ՀՖՖ-ն նաեւ ընդգծում է, որ այս նախաձեռնությունը պատճառ չի դառնա, որ իրենք մրցավարների քանակի հետ կապված խնդիրներ ունենան: Նշում է, որ առաջնության վերսկումից ի վեր նման խնդիր չի եղել եւ վստահություն հայտնում, որ առաջիկայում եւս չի լինելու:

Ինչ վերաբերում է նրան, թե որ ակումբը որ մրցավարի անունն է տվել՝ նրան համարելով անցանկալի, ՀՖՖ չի հայտնում: Նշում է, որ ակումբներից ստացված պատասխանները կոնֆիդենցիալ են եւ ենթակա չեն հրապարակման:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1915 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս