Երևան
12 °C
Համավարակով պայմանավորված՝ ընդունելության մեկ պարտադիր քննությունը նպաստել է, որ ոչ միայն ավելանա այս տարի բուհ ընդունվել ցանկացողների քանակը, այլեւ մեծահասակ դիմորդներինը։
Դիմորդների շրջանում տարիքային բարձր շեմն այս տարվա հետաքրքիր միտումներից է։ Եթե նախկինում կային 10 տարի առաջ դպրոցն ավարտածներ, ապա այսօր հայտ են լրացրել նաեւ 20-25 տարի առաջվա շրջանավարտները։
Հունիսի 15-ին ավարտվեց բուհ ընդունվող դիմորդների հայտագրումը, այս պահին տարիքով համեմատաբար ավելի մեծ 184 հոգի է հայտագրվել։
Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը, նրանց մեջ են մտնում 1964-1995 թվականներին ծնվածները, այսինքն՝ 25-56 տարեկան անձինք։
Այս տարվա ամենամեծ դիմորդը 56 տարեկան է։
Ընդհանուր առմամբ հայտագրվել է նաեւ 1-ական դիմորդ 50, 47, 46, 45 տարեկան։ 3 դիմորդ 43 տարեկան է, 4-ական դիմորդ կա, որոնք 40, 41 եւ 42 տարեկան են:
ԳԹԿ-ից հավելում են, որ բարձրագույն կրթություն ստանալ ցանկացողներ կան 32-39 տարեկանների մեջ։ Համեմատաբար շատ են 30 տարեկանները՝ 19 հոգի եւ 31-ը՝ 10 հոգի։
Այս տարի ակտիվ են եղել նաեւ 30-ից փոքր տարիքի դիմորդները, հայտագրվել է 29 տարեկան 17 հոգի, 28 եւ 27 տարեկան՝ 14 հոգի (յուրաքանչյուրից)։
Համեմատաբար մեծահասակ 184 դիմորդների մեջ առավել շատ են 25-26 տարեկանները՝ 25 հոգի (յուրաքանչյուրից)։
Նշենք, որ ներկայացված թվերը նախնական են, քանի որ Հայաստանում առաջին անգամ է իրականացվել առցանց հայտագրում, եւ հնարավոր է՝ դիմորդների մի մասը 2 անգամ փորձած լինի հայտ ուղարկել՝ մտածելով, թե որեւէ բան ճիշտ չէ արել։ 5 օրվա ընթացքում բազան ամբողջությամբ կմաքրվի, եւ հունիսի 20-ից հետո հայտնի կլինի վերջնական պատկերը։
Մեծամասնությունը՝ հումանիտար մասնագիտություններ
Ինչպես հավելեց ԳԹԿ մամուլի քարտուղարը, վերոնշյալ դիմորդների մեծամասնությունը նախընտրել է հումանիտար ուղղություններ։ Շատ են, օրինակ, հնագիտություն, ազգագրություն, քաղաքագիտություն մասնագիտություններ ընտրողները։ Կան դիմորդներ, որոնք նախընտրել են թարգմանչությունը, տարրական մանկավարժությունը, ռուսաց լեզուն եւ այլն։
Այս տարի շատ են նաեւ ներբուհական քննություններով դիմողները, որոնք նախընտրել են կատարողական արվեստ, գեղարվեստ, երաժշտություն եւ այլն։ Առավել քիչ են ընտրել, օրինակ, կենսաբանությունն ու մաթեմատիկան։
50-անց դիմորդ նախորդ տարիներին էլի է եղել, սակայն, Խաչանուշ Գրիգորյանի խոսքով, այս տարվա տարբերությունն այն է, որ ընդհանրապես մեծահասակները շատ են դիմել, անցած տարիներին այդպես չէր։
Ստացվում է՝ քանի որ այս տարի ընդունելության համար ընդամենը մեկ քննություն է լինելու, շատերը, որոնք այս տարվա շրջանավարտներ չեն, նույնպես ցանկացել են բուհ ընդունվել: Այսպես մի մասը փորձում է ավելի հեշտացված տարբերակը ձեռքից բաց չթողնել եւ երկրորդ մասնագիություն ստանալ, մյուս մասն էլ դպրոցից հետո միայն հիմա է մտադիր կրթությունը շարունակել:
Այս տարի ընդհանուր առմամբ հայտագրվել է 14․543 դիմորդ։ Համեմատության համար նշենք, որ նախորդ տարի դիմում էին ներկայացրել 9419-ը։ Ստացվում է՝ նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվն ավելացել է 5124-ով։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT