Երևան
12 °C
Այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, իրականում միայն առաջին հայացքից է իրավական կամ քաղաքական գործընթաց։ Դրանք կատարվողի միայն արտաքին բնութագրիչներն են, մինչդեռ իրականում երևույթները շատ ավելի խորքային են ու բազմաշերտ։
Ազգային ժողովում, որտեղ այսօր քննարկվում էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձռնմխելիությունից զրկելու հարցը, ելույթում այսպիսի հայտարարություն է արել անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը եւ հավելել.
Իրականում այսօր մենք ականատեսն ենք լինում հանուն Հայաստանի ինքնիշխանության մղվող պայքարի, քանի որ իրերի բերումով այսօր բարիկադների մի կողմում հայտնվել են մեր ինքնիշխանության դեմ կռվողներն ու ինքնիշխանությունը վաճառքի հանել պատրաստ ուժերն ու գործիչները, մյուս կողմում՝ բոլոր նրանք, որոնք գուցե ոչ այնքան հաճելի ու ցանկալի միջոցներով, սակայն պայքարում են հանուն Հայաստանի ինքնիշխանության։
Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանն ամենամեծ վնասները հասցվել են 1997-98 թվականներից, երբ բռնազավթելով իշխանությունը՝ Ռոբերտ Քոչարյանը ձեռնամուխ եղավ երկրում հակաօրինական ու հակապետական ինստիտուտների ու կառուցակարգերի ստեղծմանը, որոնք իրենց էությամբ ու բնույթով ուղղված էին երկրի ինքնիշխանության դեմ։ Այդ համակարգերից ամենավտանգավորն ու ինքիշխանությանը ամենամեծ վնաս հասցրածը օլիգարխիան էր, որը, կարճ ժամանակում սերտաճելով քրեական աշխարհի հետ, վերածվեց քրեաօլիգարխիայի՝ դառնալով հանցավոր իշխանության հիմնական հենարանը։ Դրան հաջորդած ավելի քան քսան տարիներին քրեաօլիգարխիան կազմաքանդեց Հայաստանի տնտեսական ու քաղաքական համակարգերը՝ այդ ճանապարհին կանգ չառնելով ոչնչի, այդ թվում՝ օտար կենտրոններին ծառայելու պարտադրանքի առաջ։ Հայաստանի վասալացումը երազող երկրների համար օլիգարխիան իսկական նվեր էր, քանի որ այն կարճ ժամանակում սերտաճեց նաև արտերկրի քրեական կառուցների հետ՝ այդպիսով դառնալով շատ ավելի կառավարելի ու վերահսկելի։
Թավշյա հեղափոխությունը տեղի ունեցավ նաև օլիգարխիան կազմաքանդելու ու արմատախիլ անելու խոստումներով, որոնք, սակայն, չկատարվեցին։ Իշխանությունը օլիգարխներին հռչակեց խոշոր սեփականատերեր՝ որևէ կերպ չսահմանափակելով նրանց ազդեցությունը քաղաքական, տնտեսական, դատաիրավական, լրատվական համակարգերի նկատմամբ։ Արդյունքում մենք վերջին ամիսներին ականատեսն ենք դառնում մի իրողության, երբ այդ նույն օլիգարխիան զանազան հին ու նոր քաղաքական կամ պսեվդոքաղաքական միավորների հովանու ներքո գրոհ է պատրաստում ընդդեմ պետության ու հասարակության։ Մենք տեսնում ենք օտար տերերին անմնացորդ ծառայելու պատրաստ ուժերի, անհատների մրցավազք ու շքահանդես, որոնք հանուն Հայաստանում իրենց կորցրած դիրքերի վերականգնման ստանձնել են հինգերորդ շարասյան դերակատարումը՝ խտրություն չդնելով միջոցների մեջ և պատրաստ լինելով ցանկացած ստորության ու հակապետականության, ազգադավության ու դավաճանության։
Սա է իրականում այսօրվա մեր խնդիրների հիմնարար շերտը, այսինքն՝ իրականում խնդիրներն ամենևին ներքաղաքական չեն, կապված չեն առանձին անհատների կամ խմբերի հետ, դրանք ուղղակիորեն առնչվում են մեր ինքնիշխանությանն ու անկախությանը։ Հասկացություններ, որոնցից ոչ մեկը մենք չենք լսում ու չենք լսելու հակապետական այս պայքարին լծված ուժերից ու գործիչներից։ Չենք լսելու, որովհետև նրանք իրականում պայքարում են երկրի ինքնիշխանության ու անկախության դեմ։
Այսուհետ այս Ազգային ժողովում ես ներկայացնում եմ «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը։ Վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները գնահատում ենք հենց այս՝ ինքնիշխանության ու անկախության պաշտպանության համատեսքստում՝ պատրաստակամություն հայտնելով բոլոր հնարավոր և օրինական միջոցներով աջակցելու այդ պայքարին։ «Հանուն Հանրապետության» նախաձեռնությունը արձանագրում է, որ ինքնիշխանության ու անկախության պաշտպանության ճանապարհին օլիգարխիայի կազմաքանդումն ու հիմնահատակ վերացումն անխուսափելի է ու անայլընտրանք։ Օլիգարխիան՝ որպես ինստիտուտ, և համակարգ Հայաստանում այլևս չպետք է գոյություն ունենա։
Հայաստանը կարող է զարգանալ միայն մրցակցային տնտեսական ու քաղաքական համակարգերի առկայության դեպքում, որոնք հակացուցված են օլիգարխիային։ «Հանուն Հանրապետության» նախաձեռնությունն արձանագրում է, որ օլիգրախիայի կազմաքանդումն ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական կարևորագույն նշանակություն և ուղղակիորեն առնչվում է Հայաստանի ինքնիշխանությանն ու անկախությանը։ Մենք վճռական ու հաստատակամ ենք այս պայքարում, որում անկասկած հաղթելու ենք։ Հաղթելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացու և հանուն հանրապետության։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT