Երևան
12 °C
Պետություն համայնք համատեղ ներդրմամբ այս տարի վերջապես կգազաֆիկացվի Լոռու մարզի Չկալով համայնքը: Չկալովը շուրջ 250 տարվա պատմություն ունի, սակայն կապույտ վառելիքը գյուղ կհասնի այս տարի միայն: Գյուղում հաշվառված է 185 բնակիչ, սակայն փաստացի ներկայումս բնակվում է 210 բնակիչ. «Գյուղում գազաֆիկացման ծրագիր երբեւէ չի եղել, որ ասենք թեկուզ մասնակի ինչ-որ բան է արվել այդ ուղղությամբ: Ծրագիրն արժե 25 մլն դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 35 տոկոս: Դրա մեջ է մտնում նաեւ ամերիկահայ բարերար, ծնունդով չկալովցի բնակչի ներդրումը»,- ասաց համայնքի ղեկավար Ռոման Շաքարյանը:
Գյուղապետը նշեց՝ այսքան տարի գյուղում ցանկացած աշխատանք կատարվել է՝ հաշվի առնելով դրանց առաջնահերթությունը, ինչպես նաեւ գյուղացիների պահանջը. «Գազաֆիկացման մտահաղացում վաղուց ունեինք, սակայն ֆինանսական բավարար միջոցներ չունենալու պատճառով չենք կարողացել իրականացնել: Իմ պաշտոնավարման 8 տարիների ընթացքում բավականին ծրագրեր են իրականացվել համայնքում: Ամենամեծ ծրագրերը, որ կատարել ենք նախորդ տարիներին, խմելու ջրի խնդրի լուծումն էր, ինչպես նաեւ համայնքային կենտրոնի կառուցումն ու լուսավորությունը: Վերջապես հերթը հասավ նաեւ գազաֆիկացմանը»:
Համայնքապետարանում նախնական հաշվարկ են իրականացրել՝ մինչեւ 2021 թվականը գյուղի 73 տնտեսությունից 45-50 տնտեսություն, ըստ բնակիչների հավաստիացումների, կօգտվի կապույտ վառելիքից: «Եթե անգամ բնակարանները չտաքացվեն կապույտ վառելիքով, ապա միանշանակ կենցաղային հարցերը կկարողանան դրանով լուծել»,- նկատեց Շաքարյանը:
Գազաբաշխիչ ցանցն ու գազատարը այսքան տարի գտնվել են գյուղից մոտ 530 մետր հեռավորության վրա՝ Դսեղ-Դեբետ գյուղերի մոտ: Համայնքի ղեկավարը հիշեցնում է՝ մինչեւ 2015 թվականը անգամ խմելու ջուր չի ունեցել գյուղը. «Մի հատ հուշաղբյուր կար ընդհանուր, այդտեղից էին կրում»:
Չկալովի բյուջեն՝ սեփական եկամուտներով ու կառավարության կողմից հատկացվող դոտացիայով կազմում է 5 մլն 200 հազար դրամ է, որից, ըստ գյուղապետի, 4 մլն 200 հազար դրամը կազմում է ապարատի պահպանման ծախս. «Երեւի արդեն պարզ է, որ այս միջոցներով հնարավոր չէր ինչ-որ բան անել… Գազաֆիկացման ծրագրում մեր 35 տոկոսի 30 տոկոսն էլ մեր ամերիկահայ բարերարն է նվիրատվություն արել, որի համար, իհարկե, շնորհակալ ենք»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն. տեսանյութ
Ուժը բռնության մեջ չէ. Լուսինե Թովմասյանն անդրադարձել է Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառմանը
Մեր երեխաները պետք է ունենան վերլուծելու, մտածելու կարողություն, պատասխանատվություն կրելու հմտություն. Ավինյան
Անցորդից բջջային հեռախոս հափշտակած երիտասարդը ձերբակալվել է
Քննարկվել են Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության հեռանկարները կրթության և մշակույթի ոլորտում
«Բենթլի»-ի վարորդը ձերբակալվել է․ ինչ է հայտնաբերվել նրա խուզարկությամբ. լուսանկար
Իրան-ԱՄՆ փոխադարձ «մկանների ցուցադրությունը» արդյոք կվերածվի պատերազմի, և ինչ հետևանքներ կունենա. մանրամասներ
Ըմբշամարտի ԵԱ. Արման Անդրեասյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Հայտնի է Ստամբուլում կայանալիք ռուս-ամերիկյան նոր բանակցությունների օրը
Հորդորում ենք լինել զգոն. Երևանում և մարզերում պարեկներն ուժեղացված ծառայություն են իրականացրել. տեսանյութ
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի մարզում. ժամանակացույց
Պատվերով սպանություններ, թե ականների պայթյունների հետևանք․ ինչո՞ւ է Ադրբեջանը օրակարգ բերել ականազերծման հարցը
Ըմբշամարտի ԵԱ. Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր
«Ֆորդ Տրանզիտ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել
Հանրային մուլտիպլեքսում օտար հեռարձակող չպետք է լինի. ներկայացվել է ՀՌՀ 2024 թվականի տարեկան հաղորդումը
Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուին Փարիզի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել
Գեղարքունիքում ընտանիքի 6 անդամները, որոնցից 3-ը՝ երեխա, տեղափոխվել են հիվանդանոց․ պատճառը հայտնի է
2026-ին Հայաստանում կտրվի «Այգ-1»-ի շինարարության մեկնարկը. հանդիպել են Պապոյանը և «Մասդար»-ի գործադիր տնօրենը
Անհրաժեշտ է վերանայել անվտանգության մեր ընկալումը. Սոնա Ղազարյան. տեսանյութ
Անդրանիկ Քոչարյանն ընդունել է Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավարին. ինչ հարցեր են քննարկվել
Քանի ծնողազուրկ դպրոցական և ուսանող իրավունք ունի օգտվել տրանսպորտի սակագների արտոնության փաթեթից․ մանրամասներ
Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը եզրափակչում է
2025-ը՝ մտքի և հոգու հեղափոխության տարի. «Կրթվելը նորաձև է» շարժման ևս մեկ հանդիպում Մատենադարանում. տեսանյութ
Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը. ինչ հանձնարարական է տրվել ԿԳՄՍՆ-ին
Զինվորի տանը պուրակ-սրճարան է բացվել. շահույթն ուղղվելու է հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը
Շարունակվում են «Հորիզոններ» ծրագրի «Ագրոտեխնոլոգիա» մասնագիտական կողմնորոշման դասընթացները Սյունիքում
Ես Էրդողանին եմ սիրում, նա էլ՝ ինձ, մենք երբեք խնդիր չենք ունեցել. Դոնալդ Թրամփ
Աննա Վարդապետյանը ռազմական ակադեմիայի Ցամաքային զորքերի ինստիտուտի կուրսանտների հետ վարպետաց դաս է անցկացրել
Ռուս-ամերիկյան հաջորդ բանակցությունները Ստամբուլում կանցկացվեն ԱԳՆ ներկայացուցիչների մակարդակով. Պեսկով
Վիզաների ազատականացման հեռանկարն օրակարգում է․ ՆԳ փոխնախարարն ընդունել է ԵՄ փորձագիտական առաքելությանը
Խմած վարորդի փոխարեն սթափության զննություն է անցել այլ անձ. պարեկի պաշտոնավարումը կասեցվել է
«Կրթվելը նորաձև է» հատկապես՝ Մատենադարանում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
12.500 տարի առաջ անհետացած «Գահերի խաղ»-ից հայտնի գայլերը վերադարձել են. ինչպե՞ս են վերակենդանացել գիշատիչները
Կայք գյուղում ավտոմեքենա է այրվել. տուժած վարորդը հոսպիտալացվել է
Նոր բանկային ծառայությունների փաթեթներ պրեմիում սեգմենտի համար
Ըմբշամարտի ԵԱ. Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է. տեսանյութ
Վարդան Ղուկասյանին քաղաքապետ դարձնողներն ամաչում են նույնականացվել նրա հետ, հեռու են մնում. Հարությունյան
Դոլարն ու եվրոն էժանացել են. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 8-ին
Սիմոնյանը և Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ և միջազգային հարթակներում համագործակցության մասին հարցեր
Վիլեն Գաբրիելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT