Հանուն նախընտրելի դպրոցն ընդունելու՝ երեխային մի ուսուցչի «որդեգրման հանձնած» ծնողի հայտը չեղարկվել է

Օրեր առաջ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն առաջին դասարանցիների հայտագրման մաիսն խոսելիս նշել էր, որ ծնողները երբեմն այնքան են ցանկանում երեխային ընդունել հատկապես որոշաի դպրոց, որ կանգ չեն առնում ոչնչի առաջ. նույնիսկ պատրաստ են երեխաներին համապատասխան փաստաթղթերով դպրոցի ուսուցիչներից մեկին «որդեգրման են հանձնել»:

Այսօր ասուլիսում նախարարի հայտարարությանն անդրադարձավ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով. «Մենք փորձել ենք առաջնահերթություն ունեցողների տվյալները մանրակրկիտ ստուգել: Ունեցել ենք 6 տասնյակից ավելի դեպքեր, որ հավելյալ ստուգել ենք, քանի որ որոշակի տվյալների հավելյալ ճշգրտելու կարիք ենք ունեցել՝ ազգանունների տարբերության կամ այլ պարագաներում: Այս ընթացքում սերտ աշխատել ենք Քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության հետ, եւ բոլոր այն դեպքերը, որոնց պարագայում ունեցել ենք լուրջ կասկածներ, մանրակրկիտ նայել ենք: Որոշ դեպքերում պարզվել է, որ գործ ունենք երկրորդ ամուսնության կամ հայրության ճանաչման գործընթացի հետ, բայց ունեցել ենք հատուկենտ դեպքեր, երբ փորձ էր արվել խեղաթյուրել փաստաթղթեր, եւ այդ հայտը ուղղակի չեղարկվել է: Եվ ուզում եմ ասել, որ նման փորձեր չարվեն, քանի որ համակարգն այս իմաստով հստակ է աշխատում, եւ ունենք ստուգելու բոլոր հնարավորությունները»:

Կենտրոնում որոշ դպրոցների պահանջարկն այնքան մեծ է, որ հայտագրման սկզբից 1 րոպե անց արդեն տեղերը սպառված են եղել. Անդրեասյանին հարց ուղղվեց՝ կարո՞ղ էին բոլոր 17 տեղերը սպառվել 1 րոպեում. «Այո,- ասաց նա,- կան դպրոցներ, ուր դիմողների թիվն ավելի մեծ է, քան տեղերի թիվը: Եվ այդպիսի դպրոցներ կան եւ՛ Երեւանում, եւ՛ մարզերում: Գրանցվել են նույն միլիվայրկյանում հայտագրման դեպքեր, եւ նաեւ դիմումներ ենք ստանում, որ փորձել են գրանցվել մի քանի տեղից՝ խնդրել են իրենց ազգականներին, որ գրանցեն իրենց երեխային: Այնպես որ կարծում եմ, որ օրինաչափ է, որ այդ տեղերն արագ են սպառվել, քանի որ դատելով դիմումներից եւ արձագանքից, ունեմ տպավորություն, որ հունիսի 11-ի առավոտյան մեր ընտանիքների շատ մեծ մասը նստած է եղել համակարգչի առաջ, եւ փորձել արագ գրանցել երեխաներին»:

Դպրոցների վարկանիշների էական տարբերության մասին հարցին անդրադառնալով՝ նա ասաց, որ նախատեսվում է ցուցակագրել այն դպրոցները, որ գտնվում են մարդաշատ տարածքներում, սակայն, կարծես թե, շրջանցվում են ծնողների կողմից, եւ հատ-հատ նայել այդ դպրոցներ չդիմելու պատճառները: «Եթե մենք, օրինակ, Կենտրոնի տարածքում ունենք իրար շատ մոտ գտնվող դպրոցներ, եւ մի դպրոցի համար բազմաթիվ ծնողներ փորձում են դիմումներ ներկայացնել, իսկ մյուսի համար, որ ընդամենը 200 մետր այն կողմ է, չեն ստացվում նույնիսկ այնքան դիմումներ, որքան լիցենզիոն տեղեր ունի, նշանակում է այդտեղ խնդիր կա՝ գուցե շենքային պայմանների, գուցե ուսուցման որակի, մանկավարժական աշխատակազմի խնդիր է. այս բոլոր հարցերը պետք է մանրակրկիտ քննել եւ տանել այս տարածքում դպրոցների հզորացման աշխատանք, որ օգտագործենք այն ռեսուրսը, որ ունենք»:

Սակայն, նրա խոսքով, կա եւս մեկ հարց. պետք է հետեւել, թե որքանով են ճիշտ տեղաբաշխված դպրոցները, քանի որ անընդհատ արձանագրվում են միգրացիոն հոսքեր, եւ չի բացառվում, որ մի թաղամասում հիմա ավելի շատ են երիտասարդ ընտանիքները, որ ունեն դպրոցահասակ երեխաներ: Այդ հետազոտության արդյունքում պարզ կդառնա նաեւ ավագ դպրոցների տեղաբաշխման արդարացիությունը, եւ գուցե շատ բան վերանայվի: «Դպրոցների նպատակային քարտեզների կազմումը մեր կարեւոր նպատակներից է, որ պիտի փորձենք կարգավորել, քանի որ սա համակարգային հարց է»:

Տարիներ առաջ գործարկված վարկանշային համակարգը հիմա չի գործում, քանի որ բազմաթիվ համայնքներում գործող մեկ դպրոց կա, եւ, ըստ նախարարի տեղակալի, պետական քաղաքականության նպատակը պիտի լինի ոչ թե հավաքել եւ հրապարակել դպրոցների որակի համեմատական, այլ՝ բոլոր դպրոցականների համար ապահովել որակյալ կրթություն: «Ընտրություն չունեցող երեխային տալ տեղեկություն, որ ինքը գնում է վատ դպրոց ու չունի ընտրություն, լավ մոտեցում չէ: Իհարկե, պետք է ունենք գնահատման համակարգ, ֆիքսենք, թե որ դպրոցում ինչ խնդիր ունենք, բայց պետական քաղաքականությունը պետք է ուղղված լինի բոլոր դպրոցներում որակյալ կրթություն ապահովելուն»,- նշեց նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1370 դիտում

Կոտրել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մուտքի դռները

Թրամփի վարչակազմը Հարվարդի համալսարանին արգելել է օտարերկրյա ուսանողներ ընդունել

Ձեր այսօրվա եռանդն ու գործադրվելիք ջանքերը մեր երկրի վաղվա ուժն են․ ԱԺ նախագահի ուղերձը

Ավտոմեքենան հրդեհվել է, բախվել կայանված մեքենաներին. վարորդը և ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց

Համարձակ գնացեք առաջ՝ ձեր երազանքների ու նպատակների հետևից․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը

Հաջիևը ԵՄ պաշտոնական ներկայացուցչի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Դավթաշենի կամրջի տակ հայտնաբերել է տղամարդու մարմին

Դեսպան Լիլիթ Մակունցը կոնգրեսական Փեթ Հարիգանի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ երկկողմ օրակարգի հարցեր

ՔԿ շենքից 590 հազար դոլար գողանալու դեպքով կա ձերբակալված. մանրամասներ

Երևանի փոխքաղաքապետը հրապարակել է 1998-2018 թթ․ օտարված մանկապարտեզների ցանկը

Չեմ պատրաստվում վերընտրվել կամ կրկին առաջադրվել. Էրդողան

Քիմ Քարդաշյանն ավարտել է իրավաբանական դպրոցի դասընթացները. բազմաթիվ հետևորդներ ծաղրել են նրան

Mercedes-Benz GLE 350 մակնիշի տրանսպորտային միջոցը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին

Որդիս հրաժարվեց տարկետման իրավունքից և գնաց բանակ՝ ասելով՝ չեմ ուզում զբաղվել գիտությամբ բանակ չգնալու համար

Գագիկ Բեգլարյանի Մոնումենտի երկու առանձնատունը գնահատվել է 8 մլրդ դրամ. տեսանյութ

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել

Լուկա Մոդրիչը հայտարարել է «Ռեալ»-ից հեռանալու մասին

Դատավորն արգելափակել է Կրթության նախարարությունը լուծարելու Դոնալդ Թրամփի առաջարկը

Վոլգոգրադում «Մայր հայրենիքը կանչում է» հուշարձանի գլխում հայտնաբերվել է բուհի ռեկտորի դիակ

Սան Դիեգոյում մասնավոր ինքնաթիռի վթարի հետևանքով մի քանի մարդ զոհվել է. տեսանյութ

Bitcoin-ի գինը գերազանցել է պատմական առավելագույնը

100 մլն դոլար քեշ փող ունեցողը խոսում է ուրիշի հարուստ լինելու մասին. Ղազարյանը՝ Քոչարյանի մասին. տեսանյութ

Ռուսաստանը անվտանգության բուֆերային գոտի կստեղծի Ուկրաինայի հետ սահմանին. Պուտին

ՀՀ-ում մի շարք ապրանքների՝ նույնականացման միջոցներով դրոշմավորման ներդրման ժամկետները կհետաձգվեն

Կառավարությունը հավանություն է տվել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների

Մատենադարանում հիմնվել է ձեռագրերի վերականգնման թղթի արտադրություն՝ տեղական հումքով

Անահիտ Մանասյանն այցելել է Խոզնավար և Խնածախ բնակավայրեր

Ասրյանն ու Պալմասը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Կիպրոս համագործակցությանն առնչվող հարցեր

«Տոյոտա»-ն դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում

Արարատ Միրզոյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Հայաստան - Պորտուգալիա հանդիպման վաճառվող տոմսերը կեղծ են. ՀՖՖ

Ոստիկանությունը իրականացնելու է ուժեղացված ծառայություն

Արմեն Գրիգորյանն ընդունել է Լեհաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մարեկ Պրավդային

Լեհաստանի ԱԳ փոխնախարարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Պուտինը Լավրովին պարգևատրել է Ռուսաստանի բարձրագույն պետական ​​պարգևով. տեսանյութ

Աշտարակ քաղաքի կամրջից նետված քաղաքացու դին դուրս է բերվել ձորից

Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Կիպրոսում է. նրանց դիմավորել են հանդիսավորությամբ

54 հազար անձ հայտարարագիր է լրացրել, նրանցից 23 հազարը՝ ստացել սոցիալական կրեդիտ. ՊԵԿ նախագահ

Հայտարարագրի լրացման վերջնաժամկետը հետաձգելու պլաններ չկան, նոյեմբերի 1-ն ուժի մեջ է. ՊԵԿ նախագահ

Կարծում եմ՝ էս տարբերակն ավելի լավ է, գոնե երեխաների բանակի խաթեր երկրից չեն հանում. Հակոբյան