Երևան
12 °C
Վերաքննիչ քրեական դատարանում Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ պաշտպաններից Արամ Վարդեւանյանը անդրադարձավ Քոչարյանի եւ նրա համար անձնական երաշխավորություն ներկայացրած ՀՀ եւ ԱՀ նախկին վարչապետների միջեւ եղած հարաբերություններին:
Վարդեւանյանը շետեց, որ հրապարակելու է նախկին վարչապետների մասին սոցիալ-անձնական բնույթի տեղեկություններ, որոնց մի մասը անձնական տվյալներ են եւ նախկինում չեն բարձրաձայնվել: Ըստ պաշտպանի՝ թեեւ Քրեական դատավարության օրենսգիրքը սոցիալ-անձնային ուղղակի ձեւակերպում չի պարունակում, բայց քրեական դատավարության տեսության մեջ, մասնավորապես՝ իրավաբանության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանի՝ «Քրեական դատավարություն. մաս 1» գրքում, որի հեղինակային խմբում նաեւ ինքն է եղել, հստակ նշված է, որ երաշխավորությունը այնպիսի խափանման միջոց է, որի կիրառման ժամանակ կարեւոր նշանակություն ունի սոցիալ-հոգեբանական գործոնը, քանի որ այս խափանման միջոցի խնդիրներին հասնելու համար երաշխավորը սոցիալ-անձնային եղանակով ներազդում է մեղադրյալի վրա:
Այսպիսով՝ Արամ Վարդեւանյանը հերթով թվարկեց, թե Ռոբերտ Քոչարյանը սոցիալ-անձնային ինչ հարաբերություններ ունի նախկին վարչապետների հետ՝ շեշտելու համար, որ նրանք մեծ հեղինակություն են վայելում ոչ միայն պարոն Քոչարյանի կողմից, այլեւ առհասարակ: Վարդեւանյանը ընդգծեց նաեւ, որ նրանց հետ Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները ձեւավորվել են ոչ թե ի պաշտոնե, այլ միջանձնային շփումների, փոխադարձ հարգանքի հիման վրա.
«Ռոբերտ Քոչարյանի եւ ՀՀ առաջին վարչապետ Վազգեն Մանուկյանի հարաբերությունները ձեւավորվել են 1988 թվականին, բայց չեն ձեւավորվել ի պաշտոնե, այլ գաղափարական հենքի վրա՝ Արցախյան շարժման եւ «Ղարաբաղ» կոմիտեի ձեւավորման ժամանակ: Այն ժամանահատվածում, երբ Ռոբերտ Քոչարյանը ստանձնել է Լեռնային Ղարաբաղի անվտանգության պատասխանատվությունը, Կոմիտեի հիմնադիր առանցքային առաջնորդներից մեկը Վազգեն Մանուկյանն էր, եւ պատահական չէ, որ Ռոբերտ Քոչարյանի հեղինակած «Կյանք եւ ազատություն» գրքում նրա անունը հիշատակվում է 9 անգամ»,- ասաց Վարդեւանյանը՝ որոշակի մեջբերումներ անելով այդ գրքից եւ նշելով, որ իր պաշտպանյալը Մանուկյանին նկարագրում է որպես պետականամետ անձնավորություն:
ՀՀ նախկին վարչապետ, նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանի հետ Ռոբերտ Քոչարյանի հարաբերությունները, ըստ պաշտպանի, սկիզբ են առել 1990 թվականին, երբ նրանք եղել են ՀՀ գերագույն խորհրդի պատգամավորներ. «Հաշվի առնելով, որ 1992 թվականին Խոսրով Հարությունյանը եղել է ԵԱՀԿ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԼՂ հիմնախնդրի կարգավորման ԵԱՀԿ նիստի խմբում Հայաստանի պատվիրակության անդամ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ նրանց հարաբերությունները զարգացել են նաեւ այդ տիրույթում, այսինքն՝ չեն եղել ի պաշտոնե եւ պահպանվել են հետագայում էլ»: Արամ Վարդեւանյանը թվարկեց նրանց հետագա համագործակցության որոշ դրվագներ՝ շեշտելով, որ այդ կապը պահպանվել է նաեւ Քոչարյանի՝ որպես նախագահի պաշտոնավարման ավարտից հետո:
Ինչ վերաբերում է Արցախի նախագահ Անուշավան Դանիելյանին, նրա եւ Քոչարյանի հարաբերությունները ձեւավորվել են 1994-95 թվականներին. «Երբ Անուշավան Դանիելյանը իր գործունեությունը ծավալում էր Ղրիմի Հանրապետության Գերագույն խորհրդում՝ որպես խորհրդարանի ղեկավարի առաջին տեղակալ եւ Ղրիմի Հայկական ընկերության նախագահ, այդ ժամանակահատվածում որպես ազգային ինքնորոշման իրավունքը իրացրած, սակայն միջազգայնորեն չճանաչված պետությունների միջեւ հարաբերություններ ձեւավորելուն ուղղված ջանքեր էին գործադրվում նաեւ պարոն Քոչարյանի նախաձեռնությամբ ԼՂՀ-ի կողմից, եւ պարոն Քոչարյանը, Արկադի Ղուկասյանը, ինչպես նաեւ այդ ժամանակ ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եղբայր Թելման Տեր-Պետրոսյանը եւ Աշոտ Սաֆարյանը ՀՀ նախագահին սպասարկող ինքնաթիռով մեկնել էին Ղրիմ, որը ինքնավարության բարձր մակարդակ ունեցող միավոր էր եւ գտնվում էր ՌԴ-ին միավորվելու ակտիվ գործընթացում»: Վարդեւանյանը պատմեց, որ Անուշավան Դանիելյանը զբաղեցնում էր 3 միլիոն բնակչություն ունեցող Ղրիմում բարձր պաշտոն, մեծ համբավ էր վայելում. «Հենց այդ ժամանակ ձեւավորվեցին ջերմ հարաբերություններ Ռոբերտ Քոչարյանի եւ Անուշավան Դանիելյանի միջեւ, որոնք կրկին ի պաշտոնե չէին եւ պահպանվել են նաեւ հետագայում»,- ասաց պաշտպանը՝ նշելով, որ պաշտոնավարումից հետո էլ նրանց միջեւ հանդիպումները կրել են պարբերական բնույթ եւ վերաբերել են տարատեսակ հարցերի, կարծիքների փոխանակումների:
Անդրադառնալով ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին՝ պաշտպան Արամ Վարդեւանյանն ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահ զբաղեցնելու ժամանակահատվածում նա զբաղեցրել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ-գլխավոր տնօրենի պաշտոնը. «Հենց նրա պաշտոնավարման ընթացքում են ՀՀ-ում իրականացվել գազաֆիկացման լայնածավալ աշխատանքներ՝ հասցնելով այն տարածաշրջանում բացառիկ մակարդակի՝ շուրջ 96 տոկոսի»: Վարդեւանյանի խոսքով՝ կատարվել են նաեւ էներգետիկ տեսանկյունից առանցքային նշանակության աշխատանքներ, եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հետ հարաբերությունները որակային այլ աստիճանի են հասցվել. «Ռոբերտ Քոչարյանի գնահատողական դատողությունը Կարեն Կարապետյանի մասին այն է, որ նա կառավարչական լավագույն հմտություններ ունեցող, աշխատանքում չափազանց էֆֆեկտիվ քիչ անձանցից մեկն է»,- ամփոփեց պաշտպանը՝ դարձյալ ընդգծելով, որ նրանց միջեւ հարաբերությունները ձեւավորվել են Քոչարյանի պաշտոնավարումից հետո՝ վերածվելով փոխադարձ հարգանի վրա հիմնված ընկերական հարաբերությունների:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT