Հայաստանի նախագահն ասել է մի բան, որը չի ասել որևէ այլ պետության ղեկավար՝ «Դուք կարող եք. սկսեք լողալ». «Լա Ռեպուբլիկա»

ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը փոխանցում է, որ իտալական հեղինակավոր «Լա Ռեպուբլիկա» օրաթերթը հունիսի 16-ին հրապարակված «Ապագայի կայարան» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է կորոնավիրուսի տարածման պատճառով հասարակություններին պարտադրված նոր ապրելակերպին, մարտահրավերներին ու դժվարություններին և այդ համատեքստում ներկայացրել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետը:

Հեղինակ Ռիկարդո Լունան մասնավորապես գրում է, որ ողջ աշխարհում ակնկալվում է տնտեսական անկում, կառավարությունները հասարակության խոցելի խմբերին և գործազուրկներին օգնելու նպատակով մշակում են նպաստների և թոշակների նոր համակարգեր: «Տպավորություն է ստեղծվում, թե մենք անօգնական ենք»,- գրում է հոդվածագիրը և հավելում, որ իրեն տպավորել են իրավիճակի վերաբերյալ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ասված խոսքերը:

«Հայաստանի նախագահը նախկին ֆիզիկոս է, երիտասարդ տարիներին այն ծրագրավորողներից մեկն է եղել, ում շնորհիվ Tetris խաղը համաշխարհային հաջողություն ունեցավ: Այնուհետև երկար տարիներ նա եղել է Հայաստանի դեսպանը Լոնդոնում և, ի վերջո, դարձել է երեք միլիոն բնակչությամբ և աշխույժ, բայց շատ փոքր տնտեսությամբ կովկասյան փոքր Հանրապետության՝ Հայաստանի նախագահը,- գրում է հեղինակը: -Արմեն Սարգսյանն ասում է, որ այս ճգնաժամն ապագայի արագացուցիչն է, որ պետական թվային կառավարումը կարող է փոխել երկրի գործելակերպը, օրինակ՝ հեռավար ուսուցումը և առողջապահությունը գնալով ավելի մեծ պահանջարկ կունենան, որ մենք չպետք է դադարեցնենք պայքարը կլիմայի փոփոխության դեմ: Հայաստանի նախագահը ասել է մի բան, որը չի ասել որևէ այլ պետության ղեկավար, բան, որը ոչ ոք չի ասում, և որի իմաստը «դուք անօգնական եք» արտահայտության ճիշտ հակառակն է: Դրա իմաստն է՝ «Դուք կարող եք: Սկսեք լողալ»: Մի խոսքով, Արմեն Սարգսյանն ասել է, որ այժմ կառավարությունները պետք է զբաղվեն նոր աշխատատեղերի ստեղծմանը նպաստելով, այլ ոչ թե մահացող արդյունաբերությունները սուբսիդավորելով: Ստարտափներ, բայց ոչ միայն: Նոր ձեռնարկություններ: Պետք է անցնել գործի: Գնալ առաջ: Հետ քաշել ամպերը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3767 դիտում

ՃՈ տեսուչը շորթմամբ ստացած կաշառքի համար դատապարտվել է 4 տարվա ազատազրկման

Հայցում եմ ներողություն և հայտարարում՝ վայր եմ դնում ԱԺ պատգամավորի մանդատս. Վիլեն Գաբրիելյան

Մեծ թափ են ստացել Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի կառուցման աշխատանքները

Սիս գյուղի բնակիչներից մեկի տան հողամասում փորված փոսից դուրս է բերվել նրա մարմինը

1 զոհ, 3 վիրավոր. խոշոր ու ողբերգական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին

Շնորհակալ եմ մեր Սարիկին հավատալու, քաղաքի վաղվա օրվա մասին մտածելու համար․ Շիրակի մարզպետ

Ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունն իմ աշխատանքի կարևոր ուղղություններից է․ ՄԻՊ

Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել

Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության ներկայացուցիչների հետ քննարկվել է համագործակցության հեռանկարը

Համաձայնեցված խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այլևս ոչինչ չի խանգարում. Գերմանիայի նախագահ

Պատերազմի ժամանակն ավարտվել է, տարածաշրջանում խաղաղություն հաստատելու խնդիր ունենք Ադրբեջանի հետ. ՀՀ նախագահ

Բացահայտվել է 680 գրամ ոսկյա զարդերի, 2150 ԱՄՆ դոլարի և 395 հազար դրամի գողությունը. կան ձերբակալվածներ

Մարին Լը Պենը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման. նա չի կարող մասնակցել Ֆրանսիայի նախագահական ընտրություններին

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գերմանիայի առաջին տիկնոջ հետ հանդիպումից

Անառարկելի արձանագրում. ՀՀ ընդդիմությունը «Ալիևի միջոցով» վաստակում է իր «հանապազօրյա հացը»

Զառիթափի խաչմերուկում մեքենաներ են բախվել. 1 հոգի տեղում մահացել է, կան վիրավորներ

Ստացվում է՝ Գյումրիում թիվ 1 ընդդիմությունը Կոմունիստական կուսակցությունն է. Թունյան

Հայտնի է կենսաչափական համակարգի ներդրման մրցույթի հաղթող ընկերությունը․ տեսանյութ

Ի պատիվ Գերմանիայի նախագահի, Վահագն Խաչատուրյանի անունից տրվել է պաշտոնական ճաշ. ինչ ընդգծումներ են արվել

Հաշվետվություն

Բաքուն փորձում է ՀՀ-ին տանել իր խաղի դաշտ, պետք է պատրաստ լինել բոլոր սցենարներին. Հովհաննիսյան. տեսանյութ

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը

«Կրթվելը նորաձև է» շարժման հաջորդ հանդիպումը լինելու է Արմավիրում. երբ և ինչպես մասնակցել

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Վաշինգտոն ժամանած «Starmus» թիմի

ՌԴ-ն պատրաստվում է նոր ռազմավարական համագործակցություն սկսել Թուրքիայի հետ

Կիև են ժամանել խորհրդարանական ներկայացուցիչներ ամբողջ Եվրոպայից

Խաղաղության պայմանագիրը ստորագրելու ՀՀ դիրքորոշման փոխադարձմամբ հնարավոր է հասնել կարևոր հանգրվանի. Միրզոյան

Անդրադարձ է արվել Հարավային Կովկասի վերջին զարգացումներին. հանդիպել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Սարկոզին

Լոռու գետերի խնդրահարույց հատվածներում հրատապ կարգով հուների մաքրման հակահեղեղային միջոցառում է իրականացվում

Վարդան Ղուկասյանն արձագանքել է Մարտուն Գրիգորյանին

Ռեստորաններից մեկի մոտ վիճաբանել, դանակահարել են. մանրամասներ Չարենցավանում 21-ամյա տղայի սպանության դեպքից

Իդրամն արդեն Yerevan City-ում է

Քանի դեռ անհետ կորածի դին չի հայտնաբերվել, պարտավոր ենք փնտրել ողջերի մեջ, ծնողների հետ համաձայն եմ. Քոչարյան

Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է՝ առաջինը Եվրոպական միության երկրների շարքում. նախագահ

Մարտուն Գրիգորյանը հանդես է եկել հայտարարությամբ

Արման Եղոյանը ներկայացրել է հայկական կողմի ջանքերը՝ ի նպաստ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման

Անչափ ուրախ էի Երևանում հյուրընկալել Գերմանիայի առաջին տիկնոջը՝ իմ լավ բարեկամ Էլկե Բուդենբենդերին. Հակոբյան

Ժողովուրդը ՔՊ-ից չի հիասթափվել, 2026-ին մենք վստահ ենք, որ հաղթելու ենք ընտրություններում. Նարեկ Մկրտչյան

Որոշում եմ կայացրել՝ մայր լինեմ, և դա իմ ամենաճիշտ որոշումն էր. Մաշան՝ որդուն միայնակ մեծացնելու մասին

Ինչ վիճաբանություն է եղել անհետ կորածների ծնողների և պատգամավորի միջև. Գեղամ Նազարյանը պարզաբանել է