Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ պորտի նախարարության պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն ազատվել է զաղեցրած պաշտոնից: Այս մասին Աբրոյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջ միջոցով:
«Հայկական ժամանակի» հետ զրույցում գործակալության արդեն նախկին պետը հայտնեց, որ հրամանի մասին իրեն պաշտոնական փաստաթղթաշարժի համակարգով տեղեկացրել է նախարարության կադրերի բաժնի ավագ մասնագետը։ «Սակայն նույն համակարգով որեւէ փաստաթուղթ բացելու իմ հնարավորությունը նույն ժամանակ փակել են, եւ ես չեմ տեսել այդ հրամանը եւ այն ինձ պատշաճ չի ծանուցվել»,- ասաց Աբրոյանը:
Մեր հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ են ազատել զբաղեցրած պաշտոնից, նա պաատսխանեց, որ իրեն ազատելը կապված է եղել Գործակալության վերակազմակերպման հետ. «Բայց խնդիրն այնքան ազատվելս չէ, որքան այն, որ նախարարությունում մասնագետներց ազատվելով (իրենց համար կամակատարների եւ ոչ մասնագետների փոխարինմամբ), ստորաբաժանման կարգավիճակն են թուլացնում:
Աբրոյանի վստահեցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունում ոչ կոմպենտենտ լինելու, բնագավառի օրենսդրության խնդիրները չլուծելու, փաստերը թաքցնելու, որոշ այլ շահեր սպասարկելու (ո՛չ բնագավառի գերակայության) միտում կա։ «Այն, ինչ որ հեղափոխությունից հետո չպետք է շարունակվեր, շարունակվում է: Բնագավառը վտանգում են, որի փաստական օրինակներից են՝ Ֆիրդուսի դեպքը, Արամի 23-ի վերականգնումը չկատարելու նոր ռազմավարությունը, արգելոցում պոմիդոր-բիբար ցանելու «գիտնական-հնագետներին» թողտվության եւ այլն»,-ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ առաջիկայում նկատելի կլինեն նաեւ նախարարության մյուս բացթողումներն ու սխալ որոշումները:
Նկատենք, որ Արմեն Աբրոյանը տեւական ժամանակ է՝ բարձրաձայնում է, որ պատմության եւ հուշարձանների պահպանության գործակալությունն է այն մասնագիտական կառույցը, որն իրավունք ուներ Ֆիրդուսի տարածքում պատմական շենքերի քանդման համաձայնություն, եզրակացություն եւ թույլտվություն տալու, սակայն չի տվել, քանի որ նպատակահրամար չի գտել՝ արժեքավոր համարելով ապամոնտաժվող շենքերը:
ԿԳՄՍՆ լրատվական ծառայությունից, պարզաբանելով Աբրոյանի ազատան մասին տեղեկությունը, հայտնեցին, որ նախարարությունում տեղի են ունեցել կառուցվածքային փոփոխություններ. Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությունը կառավարության որոշմամբ վերակազմակերպվել է Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության վարչության։
«Գործակալության բոլոր աշխատակիցներին, այդ թվում նախկին պետ Արմեն Աբրոյանին, առաջարկվել են պաշտոններ նոր ստեղծված վարչությունում։ Նրանցից մի քանիսը չեն ցանկացել զբաղեցնել առաջարկվող նոր պաշտոնները, եւ իրենց դիմումի համաձայն, գրանցված են կադրերի ռեզերվում, այդ թվում նաեւ՝ Արմեն Աբրոյանը»,- նշեցին ԿԳՄՍՆ-ից:
Աբրոյանն էլ հայտնեց, որ իրեն առաջարկել են ավագ մասնագետի աշխատանք եւ երբ նա ցանկացել է ծանոթանալ կանոնադրությանը, այն հրապարակված չի եղել: ԿԳՄՍՆ-ից տրամադրել են, սակայն չեն սպասել նրա պատասխանին. տեղեկացրել են, որ ազատված է պաշտոնից:
«Ինձ առաջարկվող աշխատանքի համար չի եղել հրապարակված ո՛չ տվյալ նոր պաշտոնի անձնագիրը, ո՛չ բաժնի եւ ո՛չ էլ վարչության կանոնադրությունները, հնարավոր չէր այդպես պատասխանել, ուստի առաջարկը օրենքի խախտումով եւ ոչ պատշաճ էր։ Այդ երեք օրը չլրացած ու իմ պատասխանը չստացած տեղեկացրեցին ազատմանս մասին»,- ասաց նա՝ վկայակոչելով «Վերակազմակերպումից եւ կառուցվածքային փոփոխությունից հետո անձնակազմի կառավարման ընթացակարգային առանձնահատկությունները սահմանելու մասին» կառավարության 2019 թվականի մարտի 29-ի N170 որոշումը: Ըստ սույն որոշման 22-րդ կետի՝ քաղաքացիական ծառայողը համապատասխան առաջարկությունն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տալիս է գրավոր համաձայնություն կամ մերժում է առաջարկությունը:
Կբողոքարկի՞ նախարարի հրամանը դատական կարգով, թե չէ, Աբրոյանը դեռ չի որոշել:
ՀԳ. Աբրոյանը երեկ նաեւ հայնտել էր, որ Ֆիրդուսի թաղամասում պատմամշակութային արժեք ունեցող 2 շենքերի ապօրինի քանդման աշխատանքների համար ոստիկանություն է դիմել: «Նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանի (Թուխիկյանի) անգործության արդյունքում ստիպված եմ եղել ինքս օրենքով պահանջվող գործառույթն իրականացնել: Ֆիրդուսի (33-րդ) թաղամասում պատմամշակութային արժեք ունեցող 2 օբյեկտների (որոնք վերցված են պետական հաշվառման) ապօրինի քանդման աշխատանքների համար դիմել եմ ՀՀ ոստիկանությանը: Հուսով եմ՝ պահանջվող ընթացքը չեն լղոզի»,- ավելի վաղ գրել էր նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT