«Ֆիրդուսի» շուրջ ստեղծված աղմուկը չի դադարում՝ մեղադրանքներ, ուշացած քննարկում եւ բողոքներ. կառուցապատողը մանրամասնում է

Արդեն մի քանի օր է՝ Երեւանի ամենահայտնի եւ հին թաղամասերից մեկի՝ Ֆիրդուսի շուրջ ստեղծված աղմուկն ու բողոքները չեն դադարում: Բանն այն է, որ թաղամասի հին շինությունները, որոնք քաղաքի կոլորիտը արտացոլող հատուկենտ կառույցներից են, աստիճանաբար քանդվում են:

Քաղաքացիների մի ակտիվ խումբ արդեն քանի օր է՝ ահազանգում է՝ քաղաքաշինական եւ կառուցապատման նոր ծրագրերի հետեւանքով մի ամբողջ թաղամաս հայտնվել է անհետացման եզրին։

Երկու օր առաջ քաղաքացիական ակտիվիստները կասեցրին Ֆիրդուսի թաղամասում` Հանրապետության նրբանցքում, գտնվող եւ 19-րդ դարի վերջին կառուցված շենքի քանդման աշխատանքները։ Շինությունն այժմ կիսաքանդ վիճակում է, սակայն ակտիվիստները կարեւորում են՝ կանգուն է աղյուսե ֆասադը: Դրանից մեկ օր առաջ էլ փլատակների էր վերածվել մի քանի մետր այն կողմ գտնվող պատմական եւս մի շենք: Ականատեսների վստահեցմամբ՝  շենքը գիշերով է հողին հավասարեցվել, ինչն էլ շատերի զայրույթի պատճառ է դարձել:

Դեռեւս 2018 թվականի մարտի 22-ին ՀՀ կառավարության N 332-Ն որոշմամբ «Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի-խմբ.) նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ»: Ըստ այդ որոշման՝ նշված տարածքներում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երեւանի կենտրոնից վերանալու է ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված հին եւ խարխուլ շինություններով: Համաձայն Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի եւ Կենտրոն վարչական շրջանի համաձայնեցված գոտեւորման նախագծի` տարածքները հանդիսանալու են որպես ճարտարապետական մեկ համալիր` պահպանելով ներդաշնակ կառուցապատում, ժամանակակից պահանջներին համապատասխան մայթերով եւ փողոցներով: Որոշման մեջ նաեւ նշված է, որ նախատեսվում է առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդի կառուցում։

Երեւանի ժառանգության պաշտպանության կոմիտեն օրերս հայտարարություն էր տարածել՝ անդրադառնալով՝ Երեւանի պատմական ժառանգություն հանդիսացող Ֆիրդուսի թաղամասի կառուցապատմանը։ Կոմիտեից հայտնում էին, որ ներկայիս կառավարությունը շարունակում է նախորդ կառավարության գիծը եւ կասեցնելու փոխարեն արտոնել է շարունակել աշխատանքները։ «Դրա վառ ապացույցը վերը նշված ամբողջովին կանգուն, սեւ տուֆե սրբատաշ քարից կառուցված Հանրապետության նրբանցք 9-րդ տան հիմնահատակ քանդումն է եղել՝ 19-րդ դարի վերջ եւ 20-րդի սկիզբ թվագրվող շենքի ճակատի փլուզումը»,- նշվում է կոմիտեի հաղորդագրության մեջ։

Հայտարարությունում նաեւ ասվում է, որ ըստ հավաստի տեղեկությունների, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին է հանձնարարվել նախագծի իրականացումը. «Ինչպես հայտնի է, Նարեկ Սարգսյանը 2000-ական թվականներից սկսած նախագծել եւ համակարգել է վիճահարույց բազմաթիվ նախագծեր, ինչպիսիք են մարդկանց ապօրինի ունեզրկման արդյունքում կառուցված Հյուսիսային պողոտան, Հաղթանակի զբոսայգու կանաչ տարածքի հաշվին կառուցված դղյակները, նախախորհրդային Երեւանի ոչնչացմամբ Գլխավոր պողոտայի կառուցապատումը ու բազում այլ նախագծեր»։

Այս օրերին քննադատության թիրախում է հայտնվել նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանը այն պատճառով, որ չի միջամտել՝ կասեցնելու քանդման աշխատանքները: Փոխնախարարը «Հայկակական ժամանակի» հետ զրույցում հիշեցրեց, որ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման գործընթացը սկսվել է դեռեւս 2014 թվականին։ «Քանդման թույլտվությունը տալիս է քաղաքապետարանը: Բայց ընդհանրապես նման դեպքերում թույլտվություն տալուց առաջ պետք է դիմել նախարարությանը: Ես չգիտեմ՝ տարիներ առաջ  քաղաքապետարանը դիմել է նախարարությանը, թե ոչ, բայց դա տրվել է եւ փաստ է»,-ասաց նա:

Թուխիկյանը շեշտեց, որ նախարարությունն ունի փորձագիտական խորհուրդ, որը դիտարկում է հարցերը, այսինքն արդյո՞ք շենքն աժեւորվում է այնքան, որ հուշարձանի կարգավիճակ ստանա, թե՝ ոչ: «Ինչ վերաբերում է Հանրապետության փողոցի նրբանցքում գտնվող համար 11 եւ 6 շենքերին, դրանք չեն արժեւորվել ու չեն ներառվել: Դա տեղի է ունեցել 2019 թվականի մայիսի 2-ի նիստում, ես այն ժամանակ դեռ նշանակված չեմ եղել: Հանձնաժողովը գլխավորել է պարոն Արմեն Աբրոյանը»,-ասաց նա:

Թուխիկյանը նկատեց՝ այն, ինչ նախարարության իրավասությունների մեջ է, իրենք կատարում են: Անդադառնալով վերը նշված աղյուսե շենքին, որը հանրությունը ջանում է ամեն գնով փրկել, ասաց, որ կառուցապատողի հետ պայմանվորվել են չափագրել, նկարել եւ նմանատիպ շենք վերականգնել նույն թաղամասի մեկ այլ հատվածում: Շենքի ճակատը կրկնօրինակվելու է մեկ այլ վայրում: Մեր հարցին, թե շենքը քանդել ու մեկ այլ հատվածում նմանը կառուցելու իմաստը ո՞րն է, Թուխիկյանն ասաց, այդ հատվածում ըստ արված նախագծի ճանապարհ պիտի լինի, իսկ շինությունն ընկնում է հենց մեջտեղում:

Այն հարցին, թե ինչու ԿԳՄՍ-ն չի միջամտել, որպեսզի պատմական ժառանգություն հանդիսացող շենքը գոնե չքանդվի, Թուխիկյանն ասաց, ինչպես միջամտենք, եթե նախագիծ չի եկել նախարարություն: «Երբ որ այդ նախագիծը կգա նախարարություն, մենք կքննարկենք»,-ասաց նա:

Թերեւս ավելորդ չէ նշել, որ որեւէ  նախագիծ այլեւս նախարարություն չի գնա, քանի որ քանդման աշխատանքներին արդեն ընթացք է տրված, կա հստակ նախագիծ, ներդրողներ ու պայմանագրեր: Նարինե Թուխիկյանը, սակայն  նկատեց, որ գոնե պիտի հանրությանն իրազեկեին եւ հիմա էլ պետք է քննարկումներ լինեն նման փոփոխություններ իրականացնելիս.«Իրենց պատճառաբանությունը սա է, որ այդ շենքերեը ցուցակում չեն եղել ու իրազեկման խնդիր չի եղել»:

Մեր դիտարկմանը, թե մշակութային գործիչները բարձարձայնում են, որ դա նախկինների տարիներով եկած գործելաոճն է, երբ մի տարածք, կա՛մ շինություն իրենց պետք էր բիզնես նպատակներին ծառայեցնելու համար, նախ, հանում էին ցուցակից ապա քանդում, ինչն էլ «լավ» արդարցման պատճառ էր, ԿԳՄՍ փոխնախարարը համաձայնեց, որ նման նախադեպեր իսկապես շատ կան, բայց վերը նշված եւ արդեն քանդված երկու շենքերը երբեւէ ցուցակում չեն եղել, ընդհակառակը, երբ 2019 թվականին քննարկել են, թե ադյո՞ք պետք է նորահայտերի ցանկ մտցնել, մասագետները դրանք չեն արժեւորել: «Ես կառուցապատողի հետ խոսել եմ, եթե շենքը հուշարձան համարվեր, այն ոչ միայն քանդելու իրավունք չէին ունենա, այլեւ տեղափոխելու»,-ասաց նա:

Նշենք, որ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Թուխիկյանի այս հայտարարությանն էր անդրադարձել նաեւ ԿԳՄՍ նախարարության պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը: Վերջինիս խոսքով՝  արժեւորման հարցը քննարկվել է օրենքով սահմանված կարգով՝ փորձագիտական հանձնաժողովում, որի ղեկավարը ինքն է եղել:

«Ինքս եմ քննարկել հանձնաժողովի անդամների հետ։ Հնչել են բացասական կարծիքներ, շինությունների արժեքի հարցը դրվել է քվեարկության, եւ ձայների մեծամասնությամբ՝ 6 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ, հաստատվել է, որ, այո՛, նաեւ նշյալ աղյուսե շինությունն ունի պատմամշակութային արժեք»,- ավելի վաղ պարզաբանել էր Արմեն Աբրոյանը։ Նա նաեւ նշել էր, որ քանի որ հարցը քաղաքաշինական է, եւ խնդիրներ կային, պահանջված հատակագծային վկայագրերը չկային, իրենք վերադարձրել են մասնագիտական ուսումնասիրությունները շարունակելու. «Այսինքն՝ պետական հաշվառման գործընթացը չի կասեցվել, իսկ օրենքն ասում է, որ պետական հաշվառման վերցրած եւ այդ գործընթացի մեջ գտնվող օբյեկտը ենթակա է պահպանման։ Ուրեմն այնտեղ տեղի ունեցող շինարարական-քանդման գործողություններն ապօրինի են»։ Վերջինս արդեն բազմիցս  բարձարաձայնում է՝ գործակալությունն է այն մասնագիտական կառույցը, որն իրավունք ունի համաձայնություն, եզրակացություն եւ թույլտվություն տալու, իսկ դա չի եղել:

«Հայկական ժամանակը» կապ հաստատեց կառուցապատումն իրականացնող «Սիթի սենթր դիվելփմենթ» ՓԲԸ-ի պատասանատու Էդուրադ Մելիքյանի հետ: Վերջինս մանրամասնեց, որ ծրագիրը սկսվել է դեռեւս 2007 թվականից: Մելիքյանը հայտնեց՝ կառուցապատման հեղինակն է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը: Նախագծի գլխավոր ճարտարապետը՝ ՀՀ վաստակավոր ճարտարապետ է Հովհաննես Մութաֆյանը: Հայտարարվել է մրցույթ Ֆիրդուսի կառուցապատման ծրագրի իրականացման համար եւ «Սիթի սենթլ դիվելոմփմնդ» ՓԲԸ-ն հաղթող է ճանաչվել: 2008-ին կնքվել է պայմանագիր եւ նույն ժամանակահատվածում էլ սկսվել են օտարման գործընթացները: Քանի որ տարածքը գերծանրաբեռնված է եղել, ու բնակելի՝ 2008-ից 2010 թվակնները կնքվել են պայմանագրերը:

Ամբողջ տարածքը 58 հազար քառակուսի մետր է: «Ընդհանուր առմամբ  300-ից 400 միլիոնի դրամի ներդրում է պահանջվում: 2015 թվականին ներգրավվեց ընդհամենը մեկ ներդրող: Ստեղծվեց կառուցապատման կոնցեպցիա, որի ժամանակ հաշվի են առնվել հետեւյալ երկու հանգամանքները՝ սխեման հնարավորինս արվի այնպես, որպեսզի ներգարվի հնարավորինս շատ ներդրողների: Իսկ երկրորդ կարեւոր հանգամանքը՝ գոյություն ունեցող հուշարձանները, որոնք ներգրավված են Կառավարության ներկայացրած ցանկի մեջ՝ պահպանվեն: Մենք դրանք պահպանել ենք»,-ասաց նա:

 

Կարմիրով գծանշվածները հուշարձան շենքերն են:

Ֆիրդուսի տարածքում լինելու են բնակելի շենքեր, հյուրանոց եւ մի քանի բիզնես կենտրոններ: Փողոցները սովորականից ավելի լայն են լինելու: «Կան որոշակի չափանիշներ, որոնց համապատասխան ենք արել, ընդհանուր օգտագործման տարածքներ, բնակելի եւ բիզնես կենտրոններ»,-ասաց Մելիքյանը:

Վերջինիս խոսքով՝ հուշարձաններից ոչինչ չի քանդվել: Պահպանման պայմանով ներառվել է միայն մեկ շինություն, որն ամրակայման կարիք ունի. «Միակ խնդիրն այն ամրացնելն ու կարգի բերելն է, որովհետեւ ներսի հատվածը հին բաղդատե պատեր են, ուշ թե շուտ քանդվելու է: Քանի որ մեծ թաղամաս է կառուցվում, հուշարձանի ոչ միայն դիմային այլեւ հետեւի մասերում նախատեսվում է գոյություն ունեցող զոնան ավելի լավացնել»,-ասաց նա:

Կառուցապատումն ունի 11 ներդրող, որի մի մասը օտարեկրյա քաղաքացիներ են: 2018-ից 2019 թվականը հաջողվել է բոլոր լոտերի համար առանձին ներդրողներ գտնել: «Շատ խիստ պայմաններ են դրվել եւ մեծ դժվարությամբ ենք ներդրողներ գտել: Էդուրադ Մելքումյանի խոսքով՝ հեղափոխության շնորհիվ ակտիվացան ներդրողները:

«Յուրաքանչյուր ներդրողի իրավունքն է ընտրել իր ճարտարապետին եւ այն հատվածը, որտեղ շինարարություն է իրականացնելու, անձամբ տնօրինել:Եվ քանի որ առանձին ճարտարպետներ են աշխատելու, հենց սկզբից եղել է պայման՝ ստեղծել աշխատանքային խումբ, որը կհսկի ամբողջ կոնցեպցիայի համահունչ լինելը, որպեսզի քաղաքի ճարտարապետական տեսքը չտուժի»,-ասաց նա:

Աշխատանքային խումբը ստեղծվել է 2020 թվականին: Մելիքյանը պատմեց, որ 2019 թվականի վերջին, երբ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մոտ քննարկում է եղել աշխատաքները սկսվելու հետ կապված, եւս մեկ անգամ լրացուցիչ առաջարկ է արվել, որ եթե կա Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման այլ տարբերակներ, ներկայացվի քննարկման: Դրանից հետո Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանը ներկայացրել է մեկ էսքիզային նախագիծ, որը ըստ մեր զրուցակցի, բոլորովին հավանության չի արժանացել:

Հունիսին խնդիր է դրվել, բոլոր ինվեստորները սկսեն քանդման աշխատանքները եւ առաջին շինության քանդմանն էլ հաջորդել են բողոքները:

«Ես ունեմ թույլտվություն, ունեմ ԿԳՄՍՆ-ի տված ցանկ եւ հիմա, երբ ամեն ինչ արդեն որոշվել է ու սկսել ենք աշխատել, ինչ-որ մարդիկ են երեւան եկել ու փորձում են խոչընդոտել: Ավելին ասեմ, մի երկու ամիս առաջ որոշ ակտիվիստների խումբ նախաձեռնել էր, որ քանդված այդ շենքները պահպանման ցանկում ընդգրկվի, բայց գիտամեթոդական խումբը մերժել էր: Մի քանի օր առաջ շենքը քանդվեց, նրանք եկան, սկսեցին իրենց կռիվը, թե բա մենք այստեղ այլ ծրագրեր ունենք: Այլ ծրագրեր ունեն, թող գնան այլ տեղ անեն: Կներեք, բայց եթե անգամ կոնցեպտուալ նոր առաջարկ են անում՝ ուշ է, արդեն շինարարական պրոցես է սկսվել: Կարող է՝ իրենց նպատակը շատ արդար է, բայց ինչի՞ համար նույնը չեն անում դեռ չսկսված մեկ այլ պրոյեկտի վրա՝ Կոնդում, Նորագյուղում, կամ…. Մարդիկ աշխատանք են կատարել, եկել, հասել այլ փուլի, ու ինչ-որ մարդիկ մեզ ասում են դադարեցրեք: Սկսեցինք երկրորդ շենքը քնդել, եկան դեմը փակեցին՝ հայտարարելով, որ իրենց հետաքրիր չէ, թե այն ցանկում է ցանկում չէ: Այդպես չի կարելի»,-ասաց նա:

Այսօր Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտարարեց, որ Երեւանի 33-րդ (Ֆիրդուսի) թաղամասի հարցի բազմակողմ քննարկման նպատակով, ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ, հունիսի 13-ին, ժամը 14։00-ին կգումարվի Երեւանի ավագանու Քաղաքաշինության եւ հողօգտագործման հարցերի, Մշակույթի, կրթության, եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ արտահերթ նիստ։

Արտահերթ նիստին հրավիրված են ՀՀ կառավարության եւ Երևանի քաղաքապետարանի պատասխանատուները, ինչպես նաեւ այլ շահագրգիռ կողմեր։ Խոսնակը նաեւ հայտնել է, որ նիստն առցանց կհեռարձակվի ուղիղ եթերով` Երեւանի քաղաքապետարան / Yerevan Municipality ֆեյսբուքյան էջով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6547 դիտում

Նուբարաշենի աղբավայրի տնօրենն ու աշխատակիցը տեղափովել են հիվանդանոց. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Կա հարկ՝ կա պետություն, չկա հարկ՝ չկա պետություն, չկա հարկ՝ ուրեմն ոչ մի հարց չի լուծվում․ վարչապետ․ տեսանյութ

Առողջության ապահովագրության շրջանակում 1 մլն 700 հզր մարդ է ապահովագրվել, 614 հազար անձ օգտվել է

Թեհրանը, պակիստանյան միջնորդի միջոցով, ԱՄՆ-ից նոր առաջարկներ է ստացել, քննարկում է․ Իրանի ԱԽ

Ակունք գյուղում անասնագոմ է այրվել

ԿԸՀ-ն դիտորդական առաքելություն իրականացնող ևս 3 կազմակերպություն է հավատարմագրել

Սմբատ Լպուտյանին մեղադրանք է առաջադրվել երկու հոդվածով․ հայտնի է խափանման միջոցը

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ստամբուլում գործող հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ․ լուսանկարներ

ՆԳՆ ենթակա ծառայություններն իրականացրել են հուշարձանների լվացման և հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ

Նոր նշանակում պրոբացիայի ծառայությունում

ԱԺ «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Մխիթար Զաքարյանից կբռնագանձվի 12 անշարժ գույք, շուրջ 960 մլն դրամ

Վախենում եմ ոչ թե Սամվել Կարապետյանից, այլ Սամվել Կարապետյանի համար՝ մինչև տարեվերջ նրա բոմժ դառնալուց

Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Երևանի Դավթաշեն թաղամասի անունը կրող փողոց

Դիլիջանի թունելում մեքենաներ են բախվել, դրանցից մեկը շրջվել է․ կա տուժած

ՄԻՊ-ն այցելել է «Սաբինե» փոքր խմբով տուն․ երեխաների իրավունքներին առնչվող հարցեր քննարկվել են անձնակազմի հետ

Մենք հոգեբանական դիմակայունության հետ խնդիրներ ունենք․ վարչապետը՝ բանակում ինքնասպանության դեպքերի մասին

Կմեկնարկեն Բաբաջանյան-Աշտարակի խճուղի ճանապարհային հատվածի անավարտ մասի կառուցման շինարարական աշխատանքները

Ապահովագրության շրջանակում իրականացվում են մեծաթիվ վիրահատություններ, որոնց արժեքը գերազանցում է 1 մլն դրամը

Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել

Այս փուլի աշխատանքն ավարտված է․ վարչապետը ծանոթացել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի հիմնանորոգմանը

Ցուցակը ունեմ․ խոսում եմ առաջին հերթին քաղաքական դերակատարների մասին․ վարչապետը՝ «ինոագենտների» մասին

Ալեն Սիմոնյանն այցելել է Կ. Պոլսի Հայոց Պատրիարքություն․ ինչ հարցեր են քննարկվել արքեպիսկոպոս Մաշալյանի հետ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-5, այնուհետ կնվազի 4-6 աստիճանով․ տեղումները չեն դադարի

Անթալիայում մեկնարկել է Թուրքիայի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը․ տեսանյութ

ԲՏԱՆ և Firebird AI-ի միջև պայմանագիր է ստորագրվել․ նախարար

Հորմուզի նեղուցը փակված չէ․ խիստ վերահսկողությունը վերականգնվել է․ տեսանյութ

Ապրիլի 19-ին երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի Մ-1-Ուջան հատվածից մինչև «Շիրակ» օդանավակայան

Իրանի հետ գործակցության Հայաստանի պատկերացումը ռազմավարական է՝ ընդլայնել Իրանի տարածքով լոգիստիկ շղթաները

Հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու համար մեղադրվողից բռնագանձման պահանջ է ներկայացվել

Ապրիլի 19-ին տեղի ունենալիք ավտոերթով պայմանավորված երթևեկության սահմանափակումներ կլինեն․ տեսանյութ

ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի ընթացքում կբարձրացվեն վիզաների տրամադրման գործընթացում առկա խնդիրները․ վարչապետ

Ներողություն, եթե վիրավորել եմ․ կերակրող մայր, հերոսածին հայր լինելը չի ազատում պատասխանատվությունից

Տեղի է ունեցել Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի համաժողովը․ մասնակից 148 երկրի թվում է նաև ՀՀ-ն

Ավագանու «Մայր Հայաստան»-ի անդամը տարրական գիտելիքի դեպքում կարող էր խուսափել աբսուրդային ձևակերպումից․ ՔԿ

Ճանաչե՛նք, պահպանե՛նք, ժառանգե՛նք սերունդներին մեր պատմության և մշակույթի հուշարձանները․ ԿԳՄՍ նախարարի ուղերձը

Աննա Հակոբյանը նոր տեսանյութ է հրապարակել

Ես ավարտել եմ ութ պատերազմ, բայց եթե ավելացնեք Իրանը և Լիբանանը՝ կդառնա 10․ Թրամփ․ տեսանյութ

Կասեցվել է Ապարանում գտնվող «ԲԱԳՐԱՏ ԱՇՈՏՅԱՆ ՌՈՒԲԵՆԻ» ԱՁ-ի լցակայանի բենզինի վաճառքը

Նարեկ Մկրտչյանը և MITRE-ի ներքին անվտանգության ապահովման տնօրենը ՀՀ-ԱՄՆ օրակարգի վերաբերյալ հարցեր են քննարկել

Ովքեր և ինչու են ձերբակալվել Մանկավարժական համալսարանում