Երևան
12 °C
Ջոն Հոփքինսի անվան հետազոտական համալսարանի տվյալներով, ներկա պահին աշխարհում հաշվվում է կորոնավիրուսով վարակված ավելի քան 8,3 միլիոն մարդ, նրանցից 450 հազարը մահացել են:
Վարակի տարածման էպիկենտրոններից մեկը ներկա պահին մնում է Լատինական Ամերիկան, մի շարք երկրներում նկատվում է համաճարակի երկրորդ ալիքը:
Covid-19-ի մասին վերջին տեղեկությունները ներկայացնում է BBC-ն:
Մեծ Բրիտանիայում մեղադրում են ու հետազոտում
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը մեղադրել է Ռուսաստանի Դաշնությանը, Չինաստանին ու Իրանին՝ համավարակով պայմանավորված իրավիճակը սեփական շահերի նպատակով օգտագործելու համար: Որպես օրինակ, նա նշել է Չինաստանի կողմից Հոնկոնգի նկատմամբ ուժեղացված հսկողության սահմանումը:
Հոնկոնգի բնակչությունը հաճախ համաձայն չէ կղզային Չինաստանի վարած քաղաքականության հետ եւ հաճախ մեծամասշտաբ բողոքի ցույցեր է կազմակերպում՝ հեղեղելով փողոցները: Ռուսաստանն էլ, Ռաաբի կարծիքով, սիստեմատիկ կերպով ապատեղեկատվություն է տարածում առողջապահության պահպանման մասին՝ ինտերնետ-հարթակների եւ այլ մեթոդներով:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, արձագանքելով Ռաաբի ներկայացրած մեղադրանքներին, դրանք աբսուրդային է անվանել, քանի որ համաճարակի բռնկման օրից Ռուսաստանը, ըստ Պեսկովի, ամբողջ ուժով փորձել է համագործակցել կորոնավիրուսի դեմ պայքարում:
Միեւնույն ժամանակ, Լոնդոնի Արքայական քոլեջն աշխատություն է թողարկել, որտեղ պնդում է, որ սոցիալական ցանցերն ու համացանցը՝ առավելապես Facebook-ն ու YouTube-ը կարող են սպառնալ մարդկանց առողջությանը՝ կորոնավիրուսի մասին որոշ թեորիաներ տարածելիս: Հենց այդ հարթակներին հետեւելու արդյունքում շատ օգտատերեր կարծում են, որ հիմարություն է կարանտինի կանոններին հետեւելը եւ անտեսում են իշխանությունների պահանջները: Մարտ-ապրիլ ամիսներին Մեծ Բիրտանիայում անկացված հետազոտությունից պարզ է դառնում, որ երկրում ինտերնետ օգտագործողների մի մասը հակված է հավատալ, որ Covid-19-ը դիտավորյալ լաբորատորիայից դուրս թողնված վարակ է կամ 5G ցանցերի ճառագայթման արդյունք:
Չարլզի կորցրած հոտառությունն ու Մակրոնի այցը
Բրիտանական թագաժառանգ արքայազն Չարլզը, վերջերս մի խումբ բժիշկների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվելուց հետո կորցրել է հոտառության եւ համի զգացողությունը: Նա նաեւ կիսվել է վարակման պատմության սեփական փորձով: 71-ամյա արքայազնի մոտ կորոնավիրուս էր հաստատվել մարտին՝ Մեծ Բրիտանիայում վարակի տարածման սկզբում:
Հինգշաբթի օրը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Լոնդունում էր: Այլ հարցերի հետ, նա երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ քննարկել է երկիր մուտք գործող բոլոր անձանց համար երշաբաթյա պարտադիր կարանտինի մասին բրիտանական կանոնը: Քննարկվել է հատուկ միջանցքի ստեղծումն այն երկրների համար, որտեղ վարակի տարածման տեմպը փոքր է, ներառյալ Ֆրանսիան: Առայժմ Մեծ Բրիտանիայում պարտադիր կարանատինը չի գործում միայն բրիտանական կղզիներից եւ Իռլանդիայից ժամանողների համար:
Մեծ Բրիտանիան շարունակում է մնալ համաճարակից ամենից շատ տուժած երկրներից մեկը Եվրոպայում: Վարակակիրների թվով այն աշխարհում հինգերորդ տեղում է, մահերի թվով՝ երրորդն աշխարհում:
Իրավիճակը՝ Եվրոպայի այլ հատվածներում
Գերմանիայում հազարավոր մարդիկ են մեկուսացվել՝ երկրի հյուսիս-արեւմուտյան Գյուտերսլո քաղաքում զանգվածային միջոցառումից հետո: Հազարից ավելի մարդ է թեստավորել, վարակ է հաստատվել նրանցից 650-ի մոտ, եւս մի քանի հազար մարդ սպասում է թեստավորման:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ԵՄ իշխանություններին կոչ է արել հնարավորինս շուտ պայմանավորվել երկարաժամկետ բյուջեի շուրջ եւ սկսել ֆինանսական միջոցներ հատկացնել ՝ թույլ եվրոպական տնտեսությունները վերականգնելու համար: Ելույթ ունենալով Գերմանիայի խորհրդարանում, նա ասել է, որ Եվրոպային անհրաժեշտ է համերաշխություն `հաղթահարելու կորոնավիրուսային համաճարակի հետեւանքով առաջացած խորը տնտեսական ճգնաժամը: Ըստ նրա, համաճարակը հստակ ցույց տվեց, թե որքան փխրուն է Եվրամիություն կոչվող նախագիծը:
Հուլիսի 1-ից Գերմանիան կգլխավորի ԵՄ-ն ՝ 6 ամսով:
Ըստ Ռոսզդրավնադզորի, Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է աշխատավայրում վարակված 489 բժիշկ: Սա հսկայական թռիչք է մայիս ամսվա վիճակագրության համեմատ, այդ ժամանակ COVID-19-ից մահացել էր բժշկական անձնակազմի 101 աշխատակից: Ռուսաստանի Դաշնությունն աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում՝ կորոնավիրուսով վարակվածների թվով՝ ավելի քան 561 հազար մարդ:
Իսպանիայում իշխանությունները հայտարարել են, որ այս տարի աշխարհահռչակ գիշերային ակումբները Իբիցայում եւ Բալեարյան արշիպելագի մյուս կղզիներում չեն բացվի, եւ հնարավոր է ՝ չսկսեն աշխատել մինչև Covid-19- ի դեմ պատվաստանյութի ի հայտ գալը: Այս շրջանում տասնյակ հազարավոր երաժիշտներ, DJ- ներ եւ երաժշտասերներ գալիս էին Իսպանիայի կղզիներ: Շատ գիշերային ակումբներ բաց էին շուրջօրյա: Սա հսկայական արդյունաբերություն է, որն ապահովում է աշխատանքով ոչ միայն տեղի բնակչությանը, այլեւ սեզոնային եկամուտով ԵՄ շատ քաղաքացիների:
Միաժամանակ, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է երկրի զբոսաշրջային արդյունաբերությունը փրկելու համար 4,2 միլիարդ եվրո հատկացնելու մասին: Ի թիվս այլ բաների, գումարները կծախսվեն իսպանական հանգստավայրեր գովազդելու, սանիտարական չափորոշիչների տրամադրման, ավիաընկերությունների համար հարկերի իջեցման վրա: Զբոսաշրջությունը կազմում է Իսպանիայի տնտեսության 12% -ը:
Հուլիսի 1-ից երկիր ժամանողները ստիպված չեն լինի անցնել 14-օրյա կարանտին:
Լատինական Ամերիկան մնում է Covid-19-ի էպիկենտրոնը
Բրազիլիայի արեւելքում բնակվող Ամազոնյան Կայապո ցեղի առաջնորդը մահացել է կորոնավիրուսից: 65-ամյա Պաուլինյո Պայջանը հայտնի էր որպես Ամազոնյան ջունգլիների ամենաքաջ պաշտպաններից մեկը:
Covid-19-ի վարակվածության ցուցանիշներով Պերուն շրջանցել է Իտալիային: Պերուն Բրազիլիայից հետո կորոնավիրուսից տուժած երկրորդ երկիրն է Լատինական Ամերիկայում:
Ներկա պահին Լատինական Ամերիկայում կորոնավիրուսը տարածվում է մեծ մասշտաբներով, այն այժմ համարվում է վարակի տարածման առումով ամենամեծ էպիկենտրոնն աշխարհում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՆոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում
Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա Հռոմում
Արմավիրի մարզում «Հյունդայի Սոլարիս»-ը գազալցակայանից դուրս գալուց պшյթել է. կա 3 վիրшվnր
Հայաստանը պատկանում է Եվրոպային․ Անիտա Դիմիտրիու
Գասպարյանը պաշտոնապես հրաժարականի դիմում է ներկայացրել․ յոթ օրվա ընթացքում նրա լիազորությունները կդադարեցվեն
Դեսպան Լիլիթ Մակունցը սենատոր Սթիվ Դեյնսի հետ քննարկել է խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ հարցերը
Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության իրական վտանգը պահպանվում է. Ռուբիո
Երևանի մայրամուտը․ Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգտնվի կարճատև արձակուրդում․ հայտնի է՝ ով կփոխարինի նրան
Հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին հայ-թուրքական ֆիլմ կնկարահանվի
Ինչու Սերգեյ Լավրովը եկավ Հայաստան. ինչ են հասկացել ՌԴ-ում. տեսանյութ
Էստոնիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Ժաննա Անդրեասյանը այցելել է մի շարք կրթական հաստատություններ
Իրանում զինված անձինք հոգևորականի են պատանդ վերցրել․ տեսանյութ
Վարչապետն ընդունել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հավատարմագրված ԵՄ դեսպաններին
2-ամյա երեխայի որոնողափրկարարական աշխատանքները կշարունակվեն այնքան, մինչև նորություն լինի. ՆԳ նախարար
Սուպեր Սաքոյին Հայաստանի ԲԿ-ներից մեկում սրտի ստենտավորում են արել․ նրան այցելել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը
Ինչ է Քոչարյանը հասկացնում Սերժ Սարգսյանին. նա գավառական միամտությամբ խորամանկում է
Երբեք չեմ ասել. Սերժ Սարգսյանը հերքում է Ռոբերտ Քոչարյանի պնդումները
Ինչ-որ անհասկացվածության դեպքում, պետք է անկեղծ խոսակցություն լինի․ ՀՀ նախագահը ընդունել է Սերգեյ Լավրովին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը
ՀՀ վարչապետն ընդունել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին
Բա որ ՌԴ քաղաքացի ես, ինչ ես եկել այստեղ ոտնատակ ընկնում․ Հակոբյան
Սերժ Սարգսյանը Քոչարյանին մեղադրել է 2008թ.-ից իրեն թիրախավորելու համար
ՊՆ պաշտոնատար անձինք խոշոր չափերով կաշառք են ստացել ՍՊԸ տնօրեններից և չարաշահել պաշտոնեական լիազորությունները
Զանգ եղել է, դրանից առաջ էլ է զանգ եղել․ Սարգսյանը հաստատել է 2018-ին Քոչարյանի կողմից զանգ ստանալու լուրը
Միջերկրական ծովում յախտա պետք է ունենայիր․ Մկրտչյանի արձագանքը՝ Սիփան Փաշինյանի ունեցվածքի մասին լուրերին
Մասրիկ գետի հատվածում հայտնաբերվել են ձկնորսական իրեր․ գետից դուրս է բերվել երկու քաղաքացու դի
Վարչապետը շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը․ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նասիրզադեին
Հարությունյանն ու Դելա Կասային քննարկել են հեծանվային սպորտի զարգացմանն ուղղված քայլերը
IDBank-ը Կապանում է․ նոր մասնաճյուղի բացումը
Գրանցվեք, կխոսենք․ վարչապետը ցանկ է հրապարակել՝ ինչպես միանալ «Կրթվելը նորաձև է» շարժմանը
Սկսվել է Սերժ Սարգսյանի նոր մեղադրանքով գործի քննությունը․ մանրամասներ
ԱՄՆ-ում հանցախմբի 13 հայ անդամ է ձերբակալվել․ նրանց մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և այլնի համար
Վերականգնվել է Ավշար բնակավայրում հողամասի և պահեստների նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ
35-ամյա կինը ոչ սթափ վիճակում 27 համարի ավտոբուսում սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել ուղևորների հասցեին
Երբ երկիրդ պատերազմի մեջ է, իսկ դու՝ դասալիք, արդեն վատ է, միևնույն է ինտելեկտուալ ղզիկ ես․ Հակոբյան
Տարածում է ստացել համակարգային հափշտակության նոր դրսևորում. դատախազությունը զգուշացնում է
Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի բանկերից հափշտակել է 119 մլն դրամ, տվել կեղծ անձնագրեր, վարորդական վկայականներ
Իրանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զարգանալու միտում ունեն. Նասիրզադեն՝ Գրիգորյանին
Պապիկյանն ու Սինվեյին քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցության մասին հարցեր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT