Մեղադրանք է առաջադրվել Վովա Գասպարյանին, Լեւոն Երանոսյանին և ևս երկու անձի. գործն ուղարկվել է դատախազություն

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ իրենց մոտ քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում՝ Վլադիմիր Գասպարյանի և Լևոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս:

Գասպարյանին, Երանոսյանին եւ եւս երկու անձի մեղադրանք է առաջադրվել, եւ նրանց մասով նախաքննությունն ավարտվել է. գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ: 

ՀՔԾ հաղորդագրությունը՝ ստորեւ.

Քրեական գործով պարզվել է, որ 1997-2011 թվականներին ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանության /2007թ.-ից՝ ռազմական ոստիկանության/ վարչության պետի, ապա՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանը կատարել է առանձնապես խոշոր չափերի վատնում, այն է`ՀՀ ՊՆ զորամասի երեք զինծառայողի թույլ է տվել կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ: Վերջիններս զորամաս հաճախելու փոխարեն փաստացի աշխատել են որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրներ Լյովա և Ալեքսանդր Սարգսյանների վարորդ ու թիկնապահ, սակայն ՀՀ ՊՆ-ից որպես աշխատավարձ ստացել են ընդհանուր 54.790.433 ՀՀ դրամ, որից 21.691.481 ՀՀ դրամը՝ Վ. Գասպարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում: 

Բացի այդ, 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ ԿԱ ոստիկանության պետի պաշտոնը՝ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ և ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000 ու 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքերը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողների՝ ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ռ. Զաքարյանին և ՊՊԳ վարչության պետի առաջին տեղակալ Գ. Գասպարյանին:

Դրանից բացի, Վլադիմիր Գասպարյանը 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ այլ անշարժ գույք էլ սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնում աշխատած, սակայն բնակարան ստանալու իրավունք ձեռք բերելու համար ընդամենը 6 օրով ՀՀ ոստիկանության զորքերում գրանցված, երբևէ ծառայության վայր չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած, բայց փոխարենը Վ. Գասպարյանի դստեր համար պրոդյուսերական ծառայություններ մատուցած աշխատակցին:

Քրեական գործի  նախաքննության ընթացքում պարզվել և հիմնավորվել է նաև, որ Վլադիմիր Գասպարյանի դուստրը 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, սակայն առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական պարտականությունները չի կատարել: Տեղյակ լինելով այդ մասին՝ նշված ժամանակահատվածում ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Լևոն Երանոսյանը ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև վատնել է պետական միջոցները, այն է՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրաքանչյուր ամիս իր ստորագրությամբ հաստատել է ՀՀ ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը, որոնց հիման վրա Վ. Գասպարյանի դստերը 2015-2018 թվականների ընթացքում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 8.838.362 ՀՀ դրամ: Ավելին՝ Լևոն Երանոսյանի հանձնարարությամբ ամբողջությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով կազմակերպվել է Վ. Գասպարյանի դստերն ընդամենը 3 օրով բարձր պաշտոնի նշանակելու ձևական գործընթաց, որով ապահովվել է վերջինիս փոխգնդապետի զինվորական կոչում շնորհելը:

Քրեական գործով պարզվել է նաև, որ ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանը Լևոն Երանոսյանին դրդել է ՀՀ ոստիկանության զորքերում ծառայության ընդունած իր ծանոթին ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց: Լևոն Երանոսյանը, Վարդան Թունյանի խնդրանքը կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է իր անմիջական ենթակայության ներքո գտնվող ՀՀ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանին նշված անձին ազատել զորամասի դասակի հրամանատարի պարտականությունների կատարումից: Փոխարենը վերջինս որպես վարորդ սպասարկել է Վարդան Թունյանին՝ 2014-2018 թվականների համար ստանալով  զորամասի դասակի հրամանատարի դրույքաչափով՝ ընդհանուր 7.954.103 ՀՀ դրամ աշխատավարձ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:

Բացի այդ, Վարդան Թունյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ոստիկանության մեկ այլ աշխատակցի հանձնարարել է աշխատանքային բուն գործառույթները կատարելու փոխարեն պետական միջոցների հաշվին իրականացնել իր ընտանիքի անդամների փոխադրումը տարբեր վայրեր: Արդյունքում 2016-2018 թվականների ընթացքում հիշյալ աշխատակցին անհիմն վճարվել է 3.750.960 ՀՀ դրամ աշխատավարձ:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ Վարդան Թունյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014-2018թթ.-ի ընթացքում յուրացրել է 2.762.275 ՀՀ դրամ արժողությամբ 7445 լիտր բենզին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար՝

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/ և 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/:

Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական  օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հիշյալ մեղադրյալների հանցավոր արարքների հետևանքով պետությանը պատճառված շուրջ 114 մլն ՀՀ դրամ վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 64 մլն ՀՀ դրամը: Միևնույն ժամանակ պատճառված վնասի մնացած չափով արգելանք է դրվել մեղադրյալների գույքի վրա: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել նաև այն մասին, որ Վլադիմիր Գասպարյանի կողմից ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում վերջինիս կինը հրամանագրված է եղել ՀՀ ոստիկանության պետի ավագ ռեֆերենտի պաշտոնին, սակայն անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր աշխատանքային պարտականությունները և մի շարք դեպքերում տևական ժամանակով չի ներկայացել աշխատանքի, սակայն ստացել է ավելի քան 19 մլն ՀՀ դրամ աշխատավարձ: Նրան նաև շնորհվել է ոստիկանության փոխգնդապետի, ապա գնդապետի կոչում:

Վերը նշված, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունների այլ դրվագներով նախաքննությունը շարունակվում է:

Տպել
8556 դիտում

Հակոբ Արշակյանը մի քանի օր կկատարի ԱԺ նախագահի պարտականությունները

Քաղաքացին գերեզմանատան ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք է թողել (տեսանյութ)

Արարատի մարզի բոլոր համայնքներում սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

20 տարվա ազատազրկում. Թրամփի դեմ ենթադրյալ մահափորձի համար կասկածվողին մեղադրանք է առաջադրվել (լուսանկար)

Շարունակվում է Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջնությունների կիսաեզրափակիչ մրցաշարը. ովքեր են առաջատար

Բարձր գիտելիքներ ու կարողություններ ունեցողներն են կերտելու Հայաստանի ապագան. ԲՏԱ նախարարը՝ «Քվանտա»-ի շրջանավարտներին

Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Վրաստան ավարտվել է (տեսանյութ)

Պետք է ուսումնասիրել Ուկրաինայում խաղաղ գործընթաց սկսելու հնարավորությունները. Օլաֆ Շոլց

Հայաստանի ձեռքբերումները՝ Ադրբեջանում անհանգստության պատճառ. ինչու է Բաքուն վախենում

Վթարային ջրանջատում Շիրակի մարզում. որ գյուղերում ջուր չի լինի

Խաչմերուկում բախվել են «Տոյոտա»-ն և «Սետրա» ավտոբուսը, որում մոտ 45 երեխա է եղել. մեքենայի ուղևորը հիվանդանոցում է

Դուք դժվարին ժամանակներին եղել եք Հայաստանի կողքին և շարունակում եք լինել. նախագահը՝ Թաթոսյանին և Թալին Յակուբյանին

Պաշտոնյայի մոտ «Մարիխուանա» է հայտնաբերվել. տղամարդը թմրամիջոցը ձեռք է բերել «Տելեգրամ»-ի միջոցով

Միջազգային փորձագետի հետ քննարկվել են ՆԳՆ կրթահամալիրի ձևավորման և կրթության բովանդակային վերափոխմանն առնչվող հարցերը

«Իմ Քայլը» հիմնադրամի մագիստրոսական ծրագրի 1-ին շրջանավարտները ստացան դիպլոմները. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Այն մարդիկ, որոնք հանդիպում են Գալստանյանին, թող պահանջեն՝ հագուստը հանի, տեսնենք՝ КГБ-ի աստղերը երևո՞ւմ են. Սուքիասյան

ԿԳՄՍ նախարարն ընդունել է «Ավետարան ըստ Փարաջանովի» վավերագրական ֆիլմի հովանավորներին

Ուր կտեղափոխվի Իրանի մայրաքաղաքը. ինչ տարբերակներ են դիտարկվում

Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել. տվյալներն առցանց հասանելի են բոլորին (տեսանյութ)

Վերին Լարսի՝ Ռուսաստանի հետ սահմանի անցակետերը ժամանակավորապես կփակվեն

Զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի արձակած անզգույշ կրակոցից այլ զինծառայող է վիրավորվել. հանգամանքները պարզվում են

Մեքենան բախվել է գազատար խողովակներին, կոտրել դրանք և գլխիվայր շրջվել. վիրավորին հատուկ տեխնիկայով են դուրս բերել

ԱՄՆ-ն բոլոր ջանքերը կգործադրի Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար. Բլինքենը զանգահարել է Ալիևին

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Օր առաջ պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրն այն տեքստով, որը համաձայնեցված է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև. Միրզոյան

Հնարավորություն ունեցանք տեսակետներ փոխանակել այն գործընթացների մասին, որոնք տարածաշրջանում են ընթանում. Իրակլի Կոբախիձե

ՀՀ կառավարությունը շարունակելու է ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղությունը հնարավոր դարձնելու ուղղությամբ. Փաշինյան

Նոր հնարավորություններ Ամիօ բանկի հաճախորդների համար

ՀՀ-ն և Վրաստանը փոխադարձաբար հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը. հայտարարություններ

Իրապես հավատում եմ, որ ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու պատմական հնարավորություն. Փաշինյան

Կանխվել է ապօրինի փայտանյութի քողարկված տեղափոխումը. վարչական վարույթ է հարուցվել  

Փոխադրամիջոցի տեխվիճակից մինչև վարորդների փաստաթղթերի և առողջության ստուգում. կանխարգելիչ միջոցառումներ կանցկացվեն

ՀՀ կառավարությունը շահագրգիռ է բարեկամ Վրաստանի հետ ռազմավարական համագործակցությամբ. Նիկոլ Փաշինյանը՝ Իրակլի Կոբախիձեին

Հուսանք՝ ամեն բան կգնա դրական զարգացման. Հովհաննիսյանը՝ մինչ COP29-ը խաղաղության պայմանագրի կնքման հավանականության մասին

«Տոյոտա»-ն բախվել է ծառերին, մի քանիսը կոտրել. վիրավորների թվում դերասան, նաև տիկտոկեր կա

Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման դրական ընթացքը. Կոբախիձե

Ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակում. Փաշինյան

Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր

Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Աստրախանում

Իրակլի Կոբախիձեի հետ առանձնազրույցից հետո քննարկումները շարունակեցինք ընդլայնված կազմով. Փաշինյան