Բարձր գիտելիքներ ու կարողություններ ունեցողներն են կերտելու Հայաստանի ապագան. ԲՏԱ նախարարը՝ «Քվանտա»-ի շրջանավարտներին

16/09/2024 schedule22:05

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը սեպտեմբերի 16-ին մասնակցել է «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկայի» մեկուկեսամյա մագիստրոսական կրթական ծրագրի առաջին շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը:

Այս մասին հայտնել են նախարարությունից:

Նախարար Մխիթար Հայրապետյանը շնորհավորելով շրջանավարտներին՝ խոսել է ծրագրի կարևորության մասին՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության կարևորագույն հիմնասյունն այն մարդն է, որն ապրում ու ստեղծագործում է Հայաստանում, ինչպես նաև համահայկական ողջ ներուժը, որը համախմբված կլինի Հայաստանի պետականության գաղափարի և նրա ուժեղացման շուրջ:

«Հավատալով այս փիլիսոփայությանն ու գաղափարախոսությանը՝ հիմնադրամը ժամանակին սկսել է միջոցներ կենտրոնացնել այդ կարևորագույն ռեսուրսն էլ ավելի հզորացնելու համար՝ կատարելու կարևորագույն ներդրումներ հանուն նոր գիտելիքի, նոր մասնագիտական կարողությունների, նոր հմտությունների»,- նշել է նախարարը՝ ընդգծելով, որ «Քվանտա» ծրագիրը կոչված է հենց այս նպատակի իրագործմանը, որը գալիս է առաջարկելու նոր հնարավորություններ ապագայի տեխնոլոգիաների ոլորտում:

Խոսելով քվանտային տեխնոլոգիաների կարևորության մասին՝ նախարարը հատկապես ընդգծել է մարդու նորարար միտքը, նշել, որ այս տարիների աշխատանքը մեծագույն ներդրում է այս մասնագիտության մեջ, որովհետև հենց մասնագիտական բարձր գիտելիքներ ու կարողություններ ունեցող մարդիկ են կերտելու Հայաստանի ապագան: Հայրապետյանն ընդգծել է, որ այս ծրագիրն ևս մեկ անգամ ապացուցում է, որ երբ կա գրագետ մոտեցում, երբ կա բովանդակություն և դրա շուրջ համախմբված են ճիշտ մարդիկ՝ ի դեմս գիտական թիմի, որակյալ կրթական ծրագիրը միշտ պահանջարկ ունի։

Նախարարը բարի երթ է մաղթել «Քվանտա» ծրագրին, ևս մեկ անգամ շնորհավորել շրջանավարնտերին, և վստահություն հայտնել, որ նրանց մեծ հաջողություններ են սպասվում քվանտային աշխարհում և որ ձեռք բերված գիտելիքները, փորձը նրանք օգտագործելու են հանուն մեր երկրի տնտեսության հզորացման:

Շրջանավարտների ավարտական դիպլոմները հանձնել են ՀՀ վարչապետի տիկին, «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը, ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը և ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ծրագիրը մշակվել և կյանքի է կոչվել Մխիթար Հայրապետյանի, Գևորգ Մելիքսեթյանի և Հայկ Սարգսյանի ջանքերով:

460037036_860743382831297_9101108877806939726_n.jpg (95 KB)

«ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամը «Քվանտային և մեզոսկոպիկ ֆիզիկա» մագիստրոսական ծրագիրն իրականացնելու համար ստեղծել է «Գերազանցության համահայկական կենտրոն» միջազգային գիտակրթական հիմնարկը:

Ծրագրի նպատակն է պատրաստել բարձրորակ մասնագետներ, որոնք կարող են զբաղվել ռազմարդյունաբերության ոլորտի հիմնախնդիրներով՝ ապահովելով պետության անվտանգությունը, ինչպես նաև իրենց գիտելիքները ներդնել մասնավոր ընկերություններում, իրականացնել գիտահետազոտական աշխատանք, հիմնել ստարտափներ, որոնք հետագայում հնարավոր կլինի վերածել հայրենական տեխնոլոգիական ընկերությունների:

2022-2024 ուսումնական տարվա ընթացքում՝ կենտրոնում դասավանդելու նպատակով, արտերկրից հրավիրվել են 10, իսկ ՀՀ բուհերից՝ 7 դասախոս: Այս պահին կենտրոնն ունի 10 շրջանավարտ և 11 ուսանող:

2025 ուսումնական տարվանից «ԻՄ ՔԱՅԼԸ» բարեգործական հիմնադրամը մագիստրոսական ծրագիրը կիրականացնի Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ինստիտուտի հետ համատեղ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7571 դիտում

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին

Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ

Արտաշատի խճուղում բեռնատար է կողաշրջվել

ՊՆ-ում հայրենական ռազմարդյունաբերության զարգացման վերաբերյալ խորհրդակցություն է կայացել. ովքեր են մասնակցել

«Տարեհաց». բացվել է Ամանորի ուտեստների տոնավաճառը. լուսանկարներ

Վրաստանի կառավարությունը խոստացել է փոխել «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը. ԵԽ գլխավոր քարտուղար