Երևան
12 °C
Եվրոպայի Խորհրդի Վենետիկի հանձնաժողովը երեկ հրապարակեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա խորհրդատվական կարծիքը. խոսքն այն հոդվածի մասին է, որով Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին:
Հիշեցնենք`դեռ նախորդ տարի՝ 2019 թվականի մայիս ամսին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, Քոչարյանին ազատ արձակելու որոշման հետ մեկտեղ որոշել էր նաեւ կասեցնել գործի վարույթը եւ դիմել ՍԴ`ստուգելու 300.1-րդ հոդվածի`Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Նման դիմումներ ՍԴ-ին ներկայացրել էր նաեւ Քոչարյանի պաշտպանական թիմը: Թեեւ դատարանի`գործի կասեցման եւ ՍԴ դիմելու որոշումը մեկ ամիս անց բեկանվել էր Վերաքննիչ դատարանի կողմից, սակայն դա չէր կասեցրել դիմումի քննությունը ՍԴ-ում: Միայն հուլիսին էր ՍԴ-ն սեփական նախաձեռնությամբ որոշել կասեցնել այն եւ դիմել միջազգային կառույցներին՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանին եւ Վենետիկի հանձնաժողովին` խորհրդատվական կարծիք ստանալու: Վերջերս` 2020 թվականի մայիսի 29-ին, ՄԻԵԴ-ը հրապարակեց իր կարծիքը, որը պաշտպանական կողմի գնահատմամբ`հօգուտ իրենց էր, մեղադրող կողմի գնահատմամբ`հակառակը:
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը սահմանում է, որ սահմանադրական կարգը տապալելը` Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որևէ նորմը փաստացի վերացնելը, որն արտահայտվում է իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցմամբ, պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով: Պաշտպանական կողմը գտնում է, որ այս հոդվածով Քոչարյանին մեղադրանք առաջադրվել չէր կարող, քանի որ այն 2008 թվականի մարտի 1-ին գործող Սահմանադրությամբ որպես առանձին հոդված նախատեսված չի եղել, այլ ներառված է եղել 300-րդ հոդվածում, եւ դրանց հանցակազմերը, իրենք գնահատմամբ, տարբեր են, իսկ օրենքը սահմանում է, որ ոչ ոք չի կարող դատապարտվել այնպիսի գործողությունների համար, որոնք կատարման պահին հանցագործություն չեն եղել: Դատախազությունը, սակայն, պնդում է, որ 300 և 300.1-րդ հոդվածի 1-ին մասի հանցակազմի վերլուծությունից ակնհայտ է, որ սահմանադրական կարգը տապալելու հանցավոր արարքը նախատեսված է եղել ինչպես 2008 թվականին, այնպես 2018 թվականի գործող օրենսդրությունով. «Սահմանադրական կարգը տապալելը չի ապաքրեականացվել, այլ պարզապես օրենսդրական փոփոխությունների արդյունքում Քրեական օրենսգրքի մի հոդվածից տեղափոխվել է մեկ այլ հոդված՝ որպես ինքնուրույն, առանձին, այլ ոչ թե նոր հանցագործություն»,- դատական նիստերից մեկի ժամանակ ասել է մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը։
Վենետիկի հանձնաժողովի հրապարակած կարծիքի մասին խոսելիս` Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանն այսօր կարեւորեց այն հանգամանքը, որ դրանով արձանագրվել է այն, ինչ իրենք ասել էին իրենց դիմումներում. «Մենք խոսում էինք 300.1-րդ հոդվածի մի քանի ծայրահեղ անհասկանալի դրույթների մասին, ինչպիսին է, օրինակ, «փաստացի վերացնել», «իրավական համակարգում» դադարեցնելը եւ այլն: Վենետիկի հանձնաժողովը, ծանոթանալով այդ դրույթներին, արձանագրել է, որ դրանք այն աստիճան անորոշ են, որ միգուցե թարգմանության խնդիր կա, եւ այդ հարցերը այնպես են ձեւակերպված, որ առհասարակ դրանց չի անդրադարձել»: Ըստ Վարդեւանյանի՝ իրենց գործի շրջանակում Սահմանադրության հոդվածի խախտումը հավասարեցվել է սահմանադրական կարգի տապալմանը, սակայն Վենետիկի հանձնաժողովն արձանագրել է, որ ինքնին այդ խախտումը չի կարող լինել սահմանադրական կարգի տապալում:
Արամ Վարդեւանյանի խոսքով`Վենետիկի հանձնաժողովը ուսումնասիրել է ոչ միայն զուտ եվրոպական փորձը, այլ նաեւ Կորեայում առկա փորձը, եւ եկել է այն եզրահանգման, որ առհասարակ, սահմանադրական կարգի տապալումը ունենում է բռնության կամ դրա սպառնալիքի տարր, ինչը, սակայն, մեր օրենսդրությամբ, առկա չէ. «Հանձնաժողովը արձանագրել է նաեւ, որ սահմանադրական կարգի տապալումը, այնպիսի ձեւակերպմամբ, ինչպիսին կա ՀՀ-ում, նմանը չունի միջազգային փորձում, այսինքն՝ երբ ոչ թե սահմանադրական սկզբունքներ են պաշտպանվում, այլ Սահմանադրության հոդվածներին են հղում տրվում, չկա միջազգային փորձում»:
Պաշտպանի խոսքով`եզրափակիչ հատվածում Հանձաժողովը գրել է, որ նման տեսակ լայն, ընդհանուր մեկնաբանման ենթակա հոդվածները պարունակում են անորոշության ռիսկեր, իսկ այդ դեպքում դրանք պետք է մեկնաբանվեն նեղ ձեւով, հօգուտ անձի իրավունքների. «Իմ մասնագիտական կարծիքով՝ 300.1-ի ձեւակերպումը այնպիսին է, որ այն նույնիսկ հնարավորություն չի տալիս նեղ ձեւով մեկնաբանելու, իսկ այդ պարագայում խախտվում է Վենետիկի հանձնաժողովի պահանջը, որը, ի դեպ, միջազգային կայուն ձեւավորված սկզբունք է»:
Անդրադառնալով Հանձնաժողովի ուսումնասիրած դատական պրակտիկային`Արամ Վարդեւանյանն ասաց, որ այդ պրակտիկան չի վերաբերում սահմանադրական կարգի տապալման հանցակազմերին, որովհետեւ դրա վերաբերյալ դատական պրակտիկա աշխարհում, ցավոք, չկա. «Բայց այն պրակտիկան, որ կա, եւ վերաբերում է սահմանադրական կարգի, տարածքային ամբողջականության սուվերենության նկատմամբ ոտնձգություններին, մշտապես իր մեջ պարունակել է բռնության եւ բռնության սպառնալիքի տարրեր»: Այս հանգամանքը, ըստ Վարդեւանյանի, արձանագրել էին նաեւ իրենք, քանի որ ուսումնասիրել էին շուրջ 50-ից ավելի երկրների միջազգային փորձ. «Բայց բնական է, որ մեր հանրության համար շատ ավելի մեծ կշիռ եւ ազդեցություն է ունենում ԵԽ բացառիկ մարմնի մասնագիտական դիրքորոշումը, չնայած կարող եմ հպարտությամբ ասել, որ մեր ներկայացրած դիրքորոշումները իրենց արտացոլանքը գտել են այդ կարծիքի մեջ»,- ասաց նա:
Վենետիկի հանձնաժողովի կարծիքի մասին այսօր դիրքորոշում է ներկայացրել նաեւ դատախազությունը, ըստ որի՝ Հանձնաժողովը հաստատել է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում դրված և այդ մեղադրանքի պաշտպանության շրջանակներում ներկայացվող իրավամեկնաբանությունների կենսունակությունն ու իրավացիությունը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄանրանկարչության մեջ ժամանակից մարդու համար գաղտնիքներ կան դեռ. Վարդևար Շամամյան
Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներ կան. նրանք ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևան
Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Ստորաքարշության շքերթ է. կա՛մ մենք կվերացնենք պարազիտներին, կա՛մ նրանք կվերացնեն պետությունը. Մեհրաբյան
Կրթվելը նորաձև է Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եմենի վարչապետը հրաժարական է տվել
Թուրքիան չի բացի երկինքը Նեթանյահուի ինքնաթիռի համար․ Էրդողանի գրասենյակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ախթալա, Քարկոփ և Բերդավան բնակավայրեր. լուսանկարներ, տեսանյութ
Սերբիայի նախագահը հոսպիտալացվել է. Վուչիչը վաղաժամկետ ավարտել է այցը ԱՄՆ
Հաղթանակի օրը Մոսկվայում սադրանքի դեպքում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Կիևում կգա մայիսի 10-ը. Մեդվեդև
«Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին, հետո մեկ այլ ավտոմեքենայի, կոտրել քարե պարիսպն ու կախվել
Մեդիան պետք է լինի չեզոք, փաստահեն՝ զերծ մնալով որևէ քաղաքական ուժի սպասարկելու գայթակղությունից. Բաղդասարյան
Համայն Ռուսիո պատրիարքն այցելել է Բաքու
ՊՆ և ԳՇ ստորաբաժանումների զինծառայողները «Եռաբլուր»-ում մասնակցել են համապետական շաբաթօրյակին
Պուտինը «կգնահատի» Վիտալի Բալասանյանի նամակը. Ռոբերտ Քոչարյանը Ալիևին մեսիջ է ուղարկել. Բլեյան. տեսանյութ
Պետք է ավելի հայտնի դարձնել, հրաշալի տեղ է. վարչապետն այցելել է Բերդավանի Ղալինջաքար ամրոց. տեսանյութ
Հութիները հայտարարել են իսրայելական ռազմական օբյեկտի հրթիռակոծման մասին
Ակտիվորեն տարածում են՝ իբր «Գույք պարտքի դիմաց»-ը ես եմ ստորագրել. տգիտության բացառիկ դրսևորում է. Սարգսյան
Ձագիկավան բնակավայրում բացվել է «Ապահով» Քաջարանի երեխաների զարգացման համալիր կենտրոնը
ՀՀ ԱԺ աշխատակազմը մասնակցել է համապետական շաբաթօրյակին
Քարկոփում տեղադրվել է ժամանակավոր ավտոմոբիլային նշանակության մետաղական կամուրջ. տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կնվազի. շրջանների զգալի մասում անձրև կտեղա
ՏԿԵՆ և Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի աշխատակազմերը մաքրեցին Հաղթանակ զբոսայգուն հարակից տարածքը. Խուդաթյան
ՀՀ-ում մամուլն ազատ է առավել, քան աշխարհի մեզ հայտնի որևէ կետում, առնվազն ազատ է իշխանությունից. Ալեքսանյան
Կառուցվել է Մ-6-ն Ախթալայի հետ կապող պողպատե կառուցվածքով ժամանակավոր 2-րդ կամուրջը. տեսանյութ
ՄԻՊ-ն այցելել է Սևանի հոգեկան առողջության կենտրոն. նախորդ այցի ընթացքում արձանագրված որոշ խնդիրներ լուծված են
Զելենսկին մերժել է Պուտինի՝ եռօրյա զինադադարի առաջարկը
«Կամազ»-ը հայտնվել է խոտանված ասֆալտապատ հատվածում ու կիսակողաշրջվել. խմելու ջուրն անխնա հոսում է
Մեր երեխաների և երևանցիների հետ մասնակցում ենք համաքաղաքային շաբաթօրյակին. Տիգրան Ավինյան. տեսանյութ
Հայաստանը վերահաստատում է ամուր նվիրվածությունը մամուլի ազատությանը. ԱԳՆ խոսնակ
Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 3-ին
Մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օրն է. համաշխարհային ինդեքսում Հայաստանը շատ բարձր՝ 34-րդ տեղում է
Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակում է գործել Նովոռոսիյսկի վրա. քաղաքում արտակարգ դրություն Է հայտարարվել
Թուրքիայում 547 ապօրինի ներգաղթյալ է ձերբակալվել
Ինչի հետևանքով է մահացել ՀՀ-ում ԵՄ դիտորդը
Ծանրամարտի պատանիների և երիտասարդների ԱԱ. մայիսի 3-ին և 4-ի գիշերը Հայաստանն ունի 2 մասնակից
Երևանյան շատրվաններն արդեն գործարկվել են. տեսանյութ
Լրագրողական մասնագիտական գործունեությունը պետք է իրականացվի բարձր էթիկական չափանիշներին համապատասխան. ՄԻՊ
«Ամբերդ» կայանից Քարի լիճ հատվածը շարունակում է փակ մնալ. ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում
Աշխատանքային օրվա մեկնարկը՝ Դեբեդի ափին․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT