Երևան
12 °C
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն իր խափանման միջոցի քննարկման ավարտից հետո հայտարարեց, որ պատմության մեջ չի եղել որեւէ դեպք, երբ իրեն մեղսագրվող հոդվածով անձի կալանավորեն.
«Ես չգիտեմ`այս հոդվածով տույժ-տուգանք վճարել են թե չէ, բայց որ կալանավորելու միջնորդություն ներկայացնեն Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահին, աշխարհով մեկ երկրորդ ընդդիմադիր քաղաքական ուժին… Ես մի հայտարարություն կանեմ միայն. եթե երկրի այս վիճակի, այս համաճարակի, աղքատության, տնտեսական, ասենք թե, անկման մեղավորը ես եմ, ես պատրաստ եմ ինքնակամ գնալու, ոնց ասեմ, այդ պատիժը կրելու, բայց ինձ համար շատ զարմանալի է ամեն ինչ, ժողովուրդ ջան»:
Լրագրողներից մեկի հարցին, թե ինչու չէր խոսում քաղաքական հետապնդման մասին այն ժամանակ, երբ մեղադրանքներ էին առաջադրվում իր հետ առնչվող մարդկանց, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ես կասկածում էի, բայց իրավունք չունեի դա արտահայտելու, ես, ասենք թե, միշտ մտածել եմ, որ քննությունը կկատարվի, բայց ինչ որ այսօր ասացի, դրանց տեր եմ»,- ասաց Ծառուկյանն ու հեռացավ:
Բողոքի քննության, մեղադրանքի եւ կալանավորման հիմքերի մասին լրագրողների հետ զրուցեցին նրա պաշտպանները. վերջիններիս գնահատմամբ՝ կալանավորման միջնորդությունն անօրինական եւ անհիմն է, ինչի վերբերյալ դատարանում կարծիք է հայտնել նաեւ ինքը՝ Ծառուկյանը. «Ինչպես ամեն անգամ, այնպես էլ դատարանում, նա խոսել է մեղադրանքի շինծու, անհիմն լինելու եւ իր նկատմամբ քաղաքական հետապնդում իրականացնելու մասին»,- ասաց պաշտպաններից Սամվել Դիլբանդյանը՝ նշելով, որ իրենց կողմից ներկայացվել են բոլոր առարկությունները, եւ իրենք կարծում են, որ դատարանը իր բարձրության վրա կգտնվի եւ միջնորդությունն անպայման կմերժի:
Հարցին, թե ԱԱԾ-ն ինչպես էր հիմնավորում, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անպայման պիտի կալանավորումը կիրառվի, պաշտպան Սամվել Դիլբանդյանը պատասխանեց. «Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ մենք չենք կարող որոշ բաներ ասել, բայց ներկայացված փաստական տվյալները անհիմն են, խնդիրներ կային թե քրեական գործը հարուցելու, թե մեղադրանքի հիմնավորվածության, թե դրանից ելնելով՝ հիմնավոր կասկածի շեմը հաղթահարելու հետ կապված»:
Պաշտպաններից Երեմ Սարգսյանն էլ տեղեկացրեց, որ գլխավոր դատախազի՝ ԱԺ-ում ներկայացրած միջնորդագրի մեջ նկարագրված արարքն իր ձեւակերպմամբ տարբերվում է դատարանին ներկայացրածից. «Երբ գլխավոր դատախազը միջնորդում է ԱԺ-ին, դրա իմաստն այն է, որ ամեն պատգամավորի իր միջնորդությամբ, հարցուպատասխանով հիմնավորի, որ այո, այս արարքի պարագայում առկա է անձին անձեռնմխելիությունից զրկելու անհրաժեշտություն, բայց ստացվում է՝ համաձայնություն ստանում են մի ձեւակերպման արարքի համար, դատարան են ներկայացնում այլ ձեւակերպմամբ միջնորդություն»: Ձեւակերպումների տարբերությունը, Սարգսյանի խոսքով, այն է, որ ԱԺ-ին ներկայացված միջնորդագրի մեջ գրված է, թե Գագիկ Ծառուկյանը խմբի կազմում անձամբ նաեւ կաշառք է տվել, իսկ դատարան ներկայացված միջնորդության մեջ գրված է՝ ղեկավարել է խումբ, որի շրջանակում տրվել է կաշառք:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ ըստ ԱԱԾ-ի՝ քրեական գործերից մեկը հարուցվել է դեռ փետրվար ամսին եւ չի կարող կապ ունենալ Գագիկ Ծառուկյանի՝ հունիսի 5-ի ելույթի հետ, պաշտպանն ասաց, որ դա հիմնավորող ապացույցներ դատարանին չներկայացվեցին. «Եթե չկար կաշառքով հարուցված քրեական գործ, ինչպե՞ս է ստացվում, որ վարչապետի մամուլի խոսնակը հայտարարում է, որ մի շարք քրեական գործեր են առկա՝ ընտրակաշառքի վերաբերյալ, որից հետո միանգամից որոշվեց, որ անձը, որին 4 ամիս առաջ հարցաքննել էին,եւ նա հրաժարվել էր, որոշեցին նորից հարցաքննել, բայց նորից տվյալ չստացան»:
Հարցին՝ քանի որ քրեական գործերը վերաբերում են առավելապես տնտեսական հանցագործություններին, առաջարկե՞լ են արդյոք վերականգնել վնասը, եւ դրանով դադարեցնել քրեական հետապնդումը, պաշտպանը պատասխանեց. «Այս պահին նյութական վնասի վերականգնման խնդիր չկա, նման մեղադրանք չկա, բայց որ հարցնում եք՝ ինչ ապացույցներ են ներկայացվել, վստահաբար ասեմ ձեզ՝ երբ նախաքննական տվյալները կհրապարկվեն, կտեսնենք, որ չի ներկայացվել որեւէ տվյալ, ըստ որի՝ Ծառուկյանն անձամբ կաշառք է տվել կամ որեւէ մեկին ասել է՝ գումար տվեք ընտրակաշառքի համար»: Ըստ պաշտպանի՝ վարույթն իրականացնող մարմինը ուզում է հիմնավորել, որ եթե Վարդենիսում ինչ-որ ընտրակաշառքի միջադեպ է տեղի ունեցել, ապա ԲՀԿ ղեկավար կազմը եւ անձամբ Գագիկ Ծառուկյանը չէին կարող այդ մասին չիմանալ»:
Լրագրողների դիտարկմանը, որ գլխավոր դատախազի միջնորդագրի մեջ շոշափվում էր եւ Աբրահամ Մանուկյանի, եւ Սեդրակ Առուստամյանի անունը, Երեմ Սարգսյանը պատասխանեց՝ ասելով. «Մեղադրանքի որոշման մեջ որեւէ նշում չկա, որ Գագիկ Ծառուկյանը որեւէ մեկին ասել է, որ տանեն, ընտրակաշառք տան, չկա ապացույց, որ անձամբ է որեւէ մեկին կաշառք տվել, եւ չկա նաեւ ապացույց, որ իմացել է, որ որեւէ մեկին կաշառք են տվել, մնացած ամեն ինչ ենթադրություն է»:
Պաշտպանը նշեց, որ դատարանին մանրամասն ցույց են տվել, թե քաղաքական իշխանության ներկայացուցիչները ինչ փաստաթղթեր էին հրապարակում սոցիալական էջերով, ինչ գրառումներ էին անում, եւ ինչպես էր դրանից հետո ԱԱԾ-ն խուզարկություն իրականացնում, ապա՝ հայտարարություններ եւ տեսանյութեր տարածում. «Ձեզ խորհուրդ եմ տալիս նայել այդ տեսանյութերը, որպեսզի տեսնեք, որ ի տարբերություն այլ դեպքերի, այս դեպքում խոշոր պլանով ցույց են տվել ապացույցները, որտեղ ենթադրյալ պատգամավորներ ինչ-որ գրություններ են արել, բայց նույն տեսանյութի մեկ այլ փաստաթուղթ շղարշով փակված էր, որպեսզի չերեւա, թե ինչ է գրված, հիմա եթե որեւէ մեկը կարծում է, որ այդ տեսանյութը ԱԱԾ-ն հատուկ չհրապարակեց ամսի 14-ին, որպեսզի ԱԺ-ում պատգամավորները չկարողանան դրա վերաբերյալ հարցադրումներ անել եւ ֆոն ստեղծել, ուրեմն՝ այդ անձը թող դրա հիմնավորումն իր մեջ գտնի»:
Պաշտպաններից Սմբատ Մինասյանն էլ նշեց մեկ այլ հակասության մասին. ըստ նրա՝ գլխավոր դատախազը կալանավորման 2 հիմք էր ներկայացրել ԱԺ-ում, իսկ քննիչը դատարանում ներկայացրեց եւս 2 հիմք: Թե որոնք են դրանք, պաշտպանը չմանրամասնեց, բայց պնդեց՝ այդ պայմաններում ստեղծվում է անձեռնմխելիությունը չհաղթահարված իրավիճակ. «Այսինքն՝ պարոն Ծառուկյանը, լինելով պատգամավոր, ունի պատգամավորական անձեռնմխելիություն, որից զրկվեց կոնկրետ քրեական գործով կոնկրետ հիմքերի պայմաններում, իսկ եթե կան այլ հիմքեր, ԱԺ-ն պետք է ունենար նաեւ այդ հիմքերը»:
Պաշտպանը նշեց նաեւ, որ պատգամավորական անձեռնմխելիությունը չի հաղթահարվել, քանի որ Գագիկ Ծառուկյանի բնակարանում խուզարկություն է արվել առանց ԱԺ-ի համաձայնության, դրանից բացի ԱԱԾ հաղորդագրություններում նա ներկայացվել է որպես առերեւույթ հանցագործություն կատարող. «Ստացվում է, որ հունիսի 15-ի դրությամբ պարոն Ծառուկյանն ունեցել է կասկածյալի կարգավիճակ, այսինքն՝ թեեւ հարցաքննվել է վկայի կարգավիճակով, բայց հարցաքննվել է կասկածանքի շուրջ, ինչը, «Էկլեն ընդդեմ Գերմանիայի» գործով, հավասարեցված է կասկածյալի կարգավիճակին, եւ այդ պարագայում նրա անձեռնմխելիությունը հաղթահարված չի եղել»: Հարցին, թե ինչ ընթացակարգով ԱԺ-ն պետք է կարողանար խուզարկության համաձայնություն տալ, պաշտպանն ասաց, որ դա իրենց խնդիրը չէ, եթե գոնե ԱԺ-ն տեղեկացված լիներ, որոշ չափով օրենքի պահանջը պահպանված կլիներ:
Այս հարցի վերաբերյալ պաշտպանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազությանը:
Հիշեցնենք՝ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, այսօր ավարտվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի քննությունը, եւ հեռացավ խորհրդակցական սենյակ:
Որոշումը կհրապարակվի հունիսի 21-ին՝ ժամը 15:00-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT