Վաղը վերսկսվում է Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը. ինչ պետք է իմանալ մինչեւ այդ

Կորոնավիրուսից աշխարհում ամենաշատը տուժած երկրներից մեկի՝ Իտալիայի ֆուտբոլի առաջնության 2019-20 միցաշրջանը վերսկսվում է: Շուրջ 3 ամիս դադարից հետո Ա Սերիայի հանդիպումները կանցկացվեն վաղվանից՝ հունիսի 20-ից: Մինչեւ այդ՝ մի քանի օր առաջ Իտալիայում ավարտին հասցրին գավաթի ընթացիկ մրցաշրջանի խաղարկությունը: Հունիսի 12-ին ու 13-ին կայացան կիսաեզրափակիչները, իսկ 17-ին՝ եզրափաիչը, որի ընացքում 11-մետրանոց հարվածաշարում «Նապոլին» հաղթեց «Յուվենտուսին»: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված ֆուտբոլային թոփ 5 առաջնությունների շրջանում Իտալիան վերջինն է, որ վերադառնում է Գերմանիայից, Իսպանիայից ու Անգլիայից հետո, իսկ Ֆրանսիայի առաջնությունը, ինչպես հայտնի է, ժամանակից շուտ ավարտվել է:

Իտալական ֆուտբոլում պրոֆեսիոնալ խաղացողների շրջանում կորոնավիրուսի դեպք արձանագրվել է փետրվարի վերջին: Ըստ մամուլի՝ վարակվել էր C Սերիայի խաղոցողներից մեկը, որի անունը չէր նշվում: Ֆուտբոլային հանդիպումները, սակայն, դադարեցվեցին մարտի սկզբին, ինչպես գրեթե ողջ Եվրոպայում: Երկրում խիստ կարանտին էր, ու ընթացքում լրատվամիջոցներում անընդհատ տեղեկություններ էին հայտնում վարակված նոր ֆուտբոլիստների մասին: Վիրուսը տարածվեց նաեւ Ա Սերիայի ակումբներում՝«Ֆիորենտինայում», «Ատալանտայում»… Չեմպիոնների լիգայի «Ատալանտայի» հանդիպմանը որպես տեսուչ ներկա գտնվելուց հետո էր, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը կասկած էր հայտնել, թե վարակված է եղել: Շատ խոսվեց նաեւ «Յուվենտուսի» խաղացողների մասին: Այնտեղ առաջիններից մեկը վարակվել էր Պաուլո Դիբալան: Մինչեւ նրա ապաքինվելը թեստը 4 անգամ դրական արդյունք էր ցույց տվել:

Կարանտինի ընթացքում ֆուտբոլիստները մարզվում էին տնային պայմաններում: Ու այդպես շարունակվեց մինչեւ մայիսի սկիզբը, երբ ակումբները մարզումները վերսկսելու հնարավորություն ունեցան: Սկզբում պարապում էին փոքր խմբերով, այնուհետեւ ամբողջ թիմով:

Անկախ խոսակցություններից, թե առաջնությունը կարող է ժամանակից շուտ ավարտվել՝ այժմ արդեն ֆուտբոլիստները նաեւ կխաղան, սակայն ոչ այնքան ֆուտբոլային մթնոլորտում: Ինչպես մյուս թոփ առաջնություններում, այնտեղ էլ երկրպագուներ չեն լինելու՝ չնայած Իտալիայում այդ հարցում լավատեսորեն են տրամադրված: Երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիելե Գրավինան հույս ունի, որ այնուհանդերձ հնարավորություն կլինի, որ մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ օգոստոսի սկիզբը, բազմահազարանոց մարզադաշտերում գոնե որոշակի քանակությամբ ֆուտբոլասերներ կլինեն:

«Դա ցանկություն է, ես անկեղծորեն հույս ունեմ: Բարդ է պատկերացնել, որ անվտանգության բոլոր կանոնները պահպանելով՝ հնարավոր չէ, որ որոշակի տոկոսով երկրպագուներ լինեն 60 կամ 80 հազարանոց մարզադաշտերում»,- ասել է նա:

Ամեն դեպքում իտալացի տաքարյուն ֆուտբոլասերներին ոչինչ չի խանգարում ֆուտբոլով ապրել: Նրանց կանոններն ու վտանգը չեն խանգարում: Օրինակ օրեր առաջ «Նապոլիի» հետեւորդների համար մեծ տոն էր, եւ անտեսելով կորոնավիրուսի վտանգը ու չպահպանելով անվտանգության կանոնները թիմի երկրգուները, ըստ միջազգային լրատվամիջոցների, հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ տոնելու իրենց ակումբի պատմության 6-րդ հաղթանակը գավաթի խաղարկությունում:

«Նապոլիի» հազարավոր երկրպագուներ դուրս են եկել փողոց՝ տոնելու իրենց ակումբի պատմության 6-րդ հաղթանակը գավաթի խաղարկությունում:

Ա Սերիայի վերսկսելվուց առաջ առաջատարը «Յուվենտուսն» է 63 միավորով: 2-րդ տեղում ընթացող «Լացիոն» հետ է մնում 1 միավորով, իսկ եռյակը եզրափակում է «Ինտերը» (54 միավոր): «Ռոման» 5-րդն է 45 միավորով: Չեմպիոնների լիգայի 2020-21 մրցաշրջանի ուղեգիր տվող 4-րդ տեղից թիմին բաժանում է 3 միավոր: Այդ տեղում այս պահին «Ատալանտան» է, որը «գայլերից» 1 հանդիպում պակաս է անցկացրել:

Ա Սերիան բաղկացած է 38 տուրից: Առաջնության վերջին տուրն սօգոստոսի 2-ին է: Այս պահին որոշ թիմեր անցկացրել են 25, որոշ թիմեր՝ 26 հանդիպում: «Ռոմայի» 27-րդ տուրի խաղը հունիսի 24-ին էս: Դեռ հայտնի չէ՝ Մխիթարյանը կմասնակցի, թե ոչ: Ըստ իտալական մամուլի՝ նա մկանային գերհոգնածություն ունի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3847 դիտում

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ

Վարդավառը՝ Հանրապետության հրապարակում. համերգային հատվածն ապահովում են հայ աստղերն ու իտալացի DJ-ը

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել