Կոսմետոլոգիական ծառայություններ, բուժում՝ երաշխավորված արդյունքով, փոխնակ մայրություն. ով է վերահսկում այս առաջարկները

Հայտարարությունների համացանցային հարթակներում բժշկական ծառայությունների ամենատարբեր առաջարկներ կան՝ բուժում են հիվանդություններ, մատուցում կոսմետոլոգիական ծառայություններ, բուժական-վերականգնողական մերսումներ են անում՝ երաշխավորելով անվրեպ արդյունքներ, առաջարկում են դառնալ փոխնակ մայր՝ «մատչելի գներով»: Ինչպե՞ս է վերահսկվում նման բժշկական ծառայությունների՝ անհատ բժիշկ-կոսմետոլոգների աշխատանքի որակը, ո՞վ է հետեւում, որ քաղաքացիները ոչ միայն խաբեության զոհ չդառնան, այլեւ լրջորեն չվտանգեն իրենց առողջությունը ոչ մասնագիտական մոտեցումների արդյունքում:

«Հայկական ժամանակ»-ի հարցմանն ի պատասխան՝ առողջապահության նախարարությունից պատասխանեցին, որ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման, այդ թվում՝ առողջապահական բնագավառում լիցենզիայի պայմանների եւ պահանջների նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է առողջապահության բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինը:

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի Բժշկական սպասարկման վերահսկողության վարչության պետ Մարինե Սամսոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տեսչական մարմինը բժշկական օգնության եւ սպասարկման, բուժական մեթոդների եւ բուժտեխնիկայի գովազդի վերահսկողությունն է իրականացնում: Սամսոնյանի խոսքով՝ պիտի իրավաբանների հետ խորհրդակցեն՝ պարզելու համար՝ այսօրինակ հայտարարությունները գովազդ են, թե ոչ: «Ակներեւ է, որ բժշկական օգնություն ու սպասարկում է գովազդվում, սակայն դեռ պիտի իրավաբանների հետ քննարկենք»,- ասաց նա:

Նման հայտարարությունների մեջ գերիշխողը մաշկի անթերի մաքրում առաջարկող գրառումներն են՝ հաճախ հոլիվուդյան աստղերի լուսանկարների ուղեկցությամբ՝ կարծես ակնարկելով, որ այդպիսի շենշող արդյունքների կարելի է հասնել հենց իրենց առանձնահատուկ քսուկների կամ մեթոդների օգնությամբ: Հարցրինք՝ սա համարվո՞ւմ է բժշկական ծառայություն, գտնվո՞ւմ է տեսչական մարմնի տիրույթում: «Մաշկի մաքրումը կոսմետոլոգիական ծառայություն է, որ որոշակի մասով բժշկական օգնության տեսակ է: Այն մասով, ինչ մասով իրականացվում է բժշկական օգնություն, վերահսկում է մեր տեսչությունը»,- պատասխանեց Մարինա Սամսոնյանը:

Սամսոնյանն ընդգծեց, որ բուժական մեթոդի գովազդ թույլատրվում է, եթե դրա համար մարդն ունի լիցենզիա: Ճշտող հարցին՝ այսինքն նա պետք է ունենա ե՛ւ բժշկական գործունեություն ծավալելու լիցենզիա՞, ե՛ւ բուժական մեթոդի գովազդ իրականացնելու թույլտվությո՞ւն, պատասխանեց. «Այո՛, եւ գովազդի հայտարարության մեջ դա պիտի նշվի. եթե տեսնում եք առողջապահության նախարարության կողմից տրված գովազդի թույլտվության համարը եւ ամիս-ամսաթիվը, ուրեմն սերտիֆիկացված գործունեություն է: Գովազդի թույլտվության համարը պետք է անպայման լինի գովազդի վահանակի կամ այդ գրության վրա մի տեղ: Եթե դա տեսնում եք, ուրեմն խնդիր չկա՝ գործունեությունն օրինական է, եթե չեք տեսնում, դա արդեն պիտի կասկած առաջացնի, որ հնարավոր է՝ անօրինական է: Իսկ եթե, օրինակ, բուժկենտրոնն ունի իր կայք-էջը եւ բժշկական օգնությունը ներկայացնում է իր կայք-էջի միջոցով, դա չի համարվում գովազդ»:

Կայք-էջ ունեցողն ինչո՞ւ պիտի հայտարարությունների հարթակում իր ծառայությունը լատինատառ նկարագրի: Այստեղ, թերեւս, գործ ունենք կասկածելի որակի, գուցե նույնիսկ՝ վտանգավոր գործունեության հետ. անարժանահավատ, գայթակղիչ առաջարկները՝ հարյուր տոկոսանոց երաշխիքներով՝ դիտարկո՞ւմ եք. «Եթե որեւէ ծառայություն-գործունեություն չհաստատագրված է, ապա դրանով պիտի զբաղվի Պետական եկամուտների կոմիտեն: Եթե այն իրականացնում է գործունեություն, պիտի ունենա դրա համար՝ առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության կողմից տրված իրավունք: Լիցենզիայի բացակայությունն արդեն իսկ հիմք է, որ գործունեությունը դադարեցվի»:

Տեսչությունը հետեւո՞ւմ է, որ դադարեցվի, նման առաջարկներ չհրապարակվեն, մարդկանց չմոլորեցնեն. «Նման հայտարարություններին նախեւառաջ հետեւում է մեր իրազեկման եւ տեղեկատվության բաժինը: Նման հայտարարությունների մասին զեկուցագիր է գրվում, եւ նման հայտարարություններով սկսում ենք զբաղվել, իրավաբանների հետ ուսումնասիրում ենք, եթե գտնում ենք, որ կա օրենքի խախտում, ապա անմիջապես վարչական վարույթ է հարուցվում եւ զննում իրականացնելու շրջանակներում եթե տեսնում ենք, որ գործունեությունն իրականացվել է, բայց լիցենզիա չունի, անմիջապես տեղեկատվությունը հաղորդվում է լիցենզիա տրամադրող մարմնին՝ առողջապահության նախարարությանը»:

Հայտարարությունների մեջ երբեմն խոսվում է ինչ-որ առանձնահատուկ, աննման նյութերով աշխատելու մասին. այդ նյութերի որակի, դրանցով աշխատելու չափորոշիչների վերահսկողությունը ո՞վ է իրականացնում. «Մենք վերահսկում ենք բժշկական օգնությունն ու սպասարկումը դեղամիջոցներով, ոչ թե բնական միջոցներով: Մենք նման դեպքերում հարցում ենք անում դեղերը լիցենզավորող մարմնին՝ հասկանալու համար, ասենք, «այդ լոսյոնը» դեղանյութ է, թե բնական հումք՝ սննդային բաղադրիչներով կազմված նյութ: Ցանկացած կասկած ձգտում ենք իրավական գործընթացով ստուգել, հարցումներ անել գերատեսչություններին, անհրաժեշտության դեպքում հարուցվում է վարույթ, կատարվում են դրանից բխող գործողություններ»:

Հաճախադեպ են նաեւ փոխնակ մայրության առաջարկ-հայտարարությունները, սակայն, Սամսոնյանի խոսքով, Վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին օրենքով սահմանված կարգով տեսչությունը փոխնակ մոր հետ կապված որեւէ կետի վերահսկողություն չի իրականացնում:

Կինը, որոշակի համաձայնության գալով երեխա չունեցող զույգի հետ, կարո՞ղ է երեխա ունենալ նրանց համար, տալ նրանց, եւ այդ ամենը մնա ստվերում, հարցին ի պատասխան՝ նա նշեց. «Սա ուսումնասիրության ենթակա նյութ է: Եթե մնում է ստվերում, նշանակում է՝ թաքնված շահույթ կա, որով եւս պիտի զբաղվի Պետեկամուտների կոմիտեն»:

Իսկ առողջական հատույթի հարցերն ո՞վ է կարգավորում. Սամսոնյանի խոսքով՝ մատուցված ծառայությունների որակը վերահսկում է այն բուժհիմնարկը, որ մատուցում է այդ ծառայությունը: Նա միանշանակ բացառեց փոխնակ մայրության գործարքի իրականացումն առանց բուժհիմնարկի միջամտության. «Այս գործընթացի, վարման պրոցեսի ողջ փաստաթղթաշրջանառության հստակ վարումն արդեն վերահսկվում է մեր կողմից: Ցանկացած գործարք փոխնակ մոր եւ բուժկենտրոնի միջեւ շատ որոշակի պայմանագրով է կարգավորվում: Կինը կարող է առաջարկել իր ծառայությունը, սակայն ընտրությունը կատարում է բուժկենտրոնը՝ ելնելով կնոջ առողջական վիճակից, տարիքից եւ այլ բազմաթիվ չափանիշներից: Փոխնակ մայրության գործարքն առանց բուժկենտրոնի հնարավոր չէ՝ առանց համապատասխան մասնագետի, առանց տեխնոլոգիաների. տնային պայմաններում դա ուղղակի հնարավոր չէ»:

Ի՞նչ է լինում վարչական իրավախախտումների արձանագրումից հետո. «Որոշակի խախտումների դեպքում կիրառվում են որոշակի պատժամիջոցներ՝ կարգադրագիր գրելուց մինչեւ տուգանք. գործունեությունը կասեցնելու հնարավորություն մենք չունենք: Եթե տեսնում ենք, որ մասնագիտական մոտեցման խնդիր կա, ապա միջնորդություն ենք ներկայացնում լիցենզավորող մարմնին: Մեր գործառույթները կապված են վարչական իրավախախտումների, վարչարարության հիմունքների, օրենսդրական դաշտի հետ՝ շատ որոշակի սահմանված են, թե որ կարգի խախտումների պարագայում, ինչպիսի հետեւանքներ կարող են լինել: Եթե փաստաթղթաշրջանառության հետ կապված որոշակի խախտում ենք արձանագրում, եւ դա լինում է առաջին անգամ, սովորաբար տալիս ենք կարգադրագիր, իսկ խախտման կրկնվելու դեպքում կարող է նշանակվել տուգանք, բայց գործունեությունը թույլատրում է եւ դադարեցնում է առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալությունը»:

Ի՞նչ խորհուրդ կտաք այն քաղաքացիներին, որ հրապուրվել են նմանատիպ առաջարկ-հայտարարությամբ, բայց դա գուցե վտանգավոր լինի իրենց առողջության համար, գուցե լիցենզավորված գործունեություն չլինի, սակայն դեռ նկատված չլինի պետական մարմինների կողմից, բացի վերը նշված թույլտվության համարն ու ամիս-ամսաթիվն առաջարկի մեջ փնտրելուց. «Ցանկացած դեպքում առողջությունը որեւէ մեկին վստահելուց առաջ պետք է հետաքրքրվել, հասկանալ՝ տվյալ ծառայությունն առաջարկողն արդյոք օրինական գործունեություն է իրականացնում, տեղեկատվություն ստանալ դրա մասին, կարծիքներ ստանալ, նոր միայն որոշում կայացնել»:

Հավելենք, որ այս ոլորտում «մատչելի ու հարյուրտոկոսանոց» ծառայություններից այլոց տուժվելը բացառելու համար հարկ է, որ ուշադիր քաղաքացիները ողջամիտ կասկածների դեպքում նմանատիպ հայտարարությունների մասին իրազեկեն թե՛ առողջապահության նախարարությանը, թե՛ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին՝ կանխելու համար հավանական վտանգներն ու նույնիսկ ճակատագրական հետեւանքները: Վարույթները հաճախ հարուցվում են հենց բողոքների հիման վրա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4560 դիտում

Այսօր երկիր ենք, որին ԱՄՆ-ն վաճառում է միկրոչիպեր, որոնցից աշխարհի երկրների մեծ մասին չի վաճառի. Իոաննիսյան

Մարտուն Գրիգորյանի տունը խուզարկվել է. նրա որդին հետախուզվում է. մանրամասներ

Երկաթուղային ցանցը ռուսական է, ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, չեն կարող առանց Ռուսաստանի. Գալուզինը՝ TRIPP-ի մասին

Ուզում եմ տեսնել հերթական լացուկոծ արձագանքը, թե բա՝ Ծիծեռնակաբերդ չի գնալու, հանել են օրակարգից. Աբրահամյան

ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների թարգմանությունն իրականացրել է ամերիկյան կողմի թարգմանիչը. պարզաբանում

Այս ամենը չէր իրականանա առանց գիտակցման՝ մենք ուզում ենք տեսնել Հայաստան, որի ձեռքերն ու ոտքերը կապված չեն

Մենք հասել ենք կետի, երբ Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի տնտեսական զարգացման լուրջ հենասյուն. Սարգսյան

Ընդդիմադիր դաշտի ողբին հետևելով՝ կարելի է եզրակացնել՝ Վենսի այցի արդյունքները ակնկալվածից լավն են. Հոխիկյան

ԲԴԽ-ն Մերի Համբարձումյանին լիազորել է ներկայացնել ՀՀ դատական իշխանությունը Եվրոպական դատավորների խորհրդում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր. լուսանկարներ

«Հայաստան» խմբակցությունը ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունների դադարեցման նախագիծ է ներկայացրել

Միջերկրական ծովից Հայաստան ցիկլոն է ներթափանցել. սպասվում են ձյուն և ձնախառն անձրև, բուք, մառախուղ

«Կիա»-ն կիսակողաշրջվել է. վարորդը հանկարծամահ է եղել, թոռներից մեկը՝ հոսպիտալացվել

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 137 տրանսպորտային միջոց, օգնել 266 քաղաքացու

Դատախազությունը պահանջում է Իշխան Սաղաթելյանից բռնագանձել 5 անշարժ և 5 շարժական գույք, մոտ 700 հազար դոլար

Մոսկվան մտադիր է շարունակել հանդես գալ որպես Հայաստանի էներգետիկ անվտանգության երաշխավոր. Գալուզին

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են․ սաստիկ բուք է

Վենսի ինքնաթիռի վայրէջքի ժամանակ թեքահարթակի մոտ փռված հայկական գորգը ապշեցրել է The Guardian-ի լրագրողին

Երկար սպասված լուրը. Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան. Հայրապետյան

Ջերմ հրաժեշտ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսին և տիկին Ուշա Վենսին. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հայտարարում ենք ռազմական տեխնոլոգիաների խոշոր վաճառքի մասին հայերին և մեր լավ ընկեր պարոն վարչապետին․ Վենս

Կարող է անուղղակի ընդունո՞ւմ են, որ Ռուսաստանը այլևս հարց լուծող չէ, այդ դեպքում ժողովրդին ինչո՞ւ են ստում

Պատիվ է առաջին փոխնախագահը լինել, որը ժամանեց Հայաստան․ ՀՀ-ն կդառնա տարածաշրջանում տնտեսական զարգացման հենակետ

Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղը

Արդյունքում նաև սենց ժամանակակից դրոններ ենք ունենում․ Հարությունյան

Երևանի հեռուստաաշտարակը լուսավորվել է ԱՄՆ դրոշի գույներով

Ներկայացվել են Հայաստանի կողմից ԱՄՆ-ից ձեռք բերված «V-BAT» տեսակի անօդաչու թռչող սարքի հնարավորությունները

Ձեր այցը հիրավի պատմական է, Դուք ԱՄՆ առաջին ամենաբարձրաստիճան պաշտոնյան եք, որ երբևէ այցելում է ՀՀ․ վարչապետ

Նոր զենքեր են գնվում, որոշ դեպքերում՝ ամենալավերը. TRIPP-ի շուրջ Բաքվի վրա ճնշումները կավելացվեն

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ

TRIPP-ը կբերի արմատական տրանսֆորմացիա այս տարածաշրջան, մի նոր աշխարհ է բացվելու․ Ջեյ Դի Վենս

Այսօր Հայաստան-ԱՄՆ գործընկերության նոր սկիզբ է դրվում․ Վաշինգտոնը հպարտ է Երևանի հետ համագործակցությամբ․ Վենս

Փաշինյանն ու Վենսը ստորագրել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման վերաբերյալ հայտարարությունը

Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի հարաբերություններն առավել ամուր են, քան երբևէ․ վարչապետ

ՀՀ-ն ԱՄՆ-ից ձեռք է բերել ԱԹՍ-ներ, որոնց արդյունավետությունն ապացուցվել է կիրառման հարուստ փորձով․ վարչապետ

Սիրով ընդունել եմ նախագահ Թրամփի հրավերը՝ սեպտեմբերի 19-ին մասնակցելու Խաղաղության խորհրդի առաջին նիստին

Փաշինյան-Վենս առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվում են ընդլայնված կազմերով

ԿԸՀ-ն սահմանել է ԱԺ ընտրությունների գործողությունների ժամանակացույցը․ երբ կմեկնարկի նախընտրական քարոզչությունը

Հայտնի է՝ ում թեկնածությունը կառաջադրի «Քաղաքացիական պայմանագիր»-ը Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում