Երևան
12 °C
Երեւանցիներն ամռանը օրական սպառում են միջինում 99,7 գրամ պաղպաղակ, բայց սիրելի պաղպաղակի օգտագործումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ, երբ այն պատրաստված է ոչ թե սերուցքից, այլ բուսայուղերից, որոնց մեջ կան տրանսճարպաթթուներ (արհեստական եղանակով առաջացող ճարպաթթու)։
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանի խոսքով՝ այստեղ շաբաթական բավականին հաճախ է սպառվում պաղպաղակը։ Ստացվում է՝ օգտագործում են ամեն օր փոքր չափի կամ օրը մեջ՝ ավելի մեծ քանակի։
Ընդհանրապես պաղպաղակի սպառումը մեր երկրում բարձր տոկոսներ ունի մայիսի կեսերից կամ հունիսի սկզբից մինչեւ հոկտեմբեր, մնացած ամիսներին այն ավելի ցածր է։ Տարեկան կտրվածքով միջինում սպառումն օրական կազմում է 16,6 գրամ։
Տվյալները ստացվել են կենտրոնի իրականացրած հետազոտության արդյունքում: Ուսումնասիրվել են մայրաքաղաքում սպառվող սննդամթերքի մեջ տրանսճարպաթթուների պարունակությունը, սպառման առանձնահատկություններն, նաեւ իրականացվել է ռիսկի գնահատում։ Առայժմ ավարտվել է հետազոտության առաջին փուլը, եւ պատրաստ են պաղպաղակի մասին արդյունքները։
Սննդագետի խոսքով՝ այսօր շուկայում պահանջված է ոչ թե սերուցքային, այլ կաթնայուղի փոխարինիչով պատրաստվածը, սա, իհարկե, կապված է նաեւ գնի հետ, քանի որ սերուցքայինն ավելի թանկ է։ Ի դեպ, հարցմանը մասնակցել է Երեւանում բնակվող 18-65 տարեկան 1272 քաղաքացի։
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այսօր խանութներում շատ դժվար է գտնել սերուցքով պաղպաղակ։ Մեծամասնությունը պատրաստված է բուսայուղով։
Իրականացված փորձաքննությունից արդեն պարզ է դարձել, որ այն մթերքները, որոնք կաթնայուղի փոխարինիչով կամ բուսայուղով են պատրաստված, պարունակում են տրանսճարփաթթուներ։
Նշենք, որ ուսումնասիրվել է շուկայում առկա արտադրատեսակների մեծ մասը (Պիպոյանը չի նշում արտադրողների անուններ՝ գովազդ կամ հակագովազդ չանելու համար)։
«Ավելի լավ է՝ շաբաթական 2 անգամ օգտագործեք սերուցքով պատրաստվող լավ պաղպաղակ, քան 7 օր կաթնայուղի փոխարինիչով եւ արհեստական ճարպերով արտադրանք»,- նշեց նա՝ խորհուրդ տալով թեկուզ դա պատրաստել տանը։
Պիպոյանի խոսքով՝ ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ տրանսճարպաթթուների քանակը վերոնշյալ մթերքներում չի գերազանցում թույլատրելիի շեմը, սակայն պետք է հաշվի առնել, որ տրանսճարպաթթուներ կան ոչ միայն պաղպաղակի, այլեւ տարատեսակ քաղցրավենիքների, կարկանդակների մեջ, որոնք կազմում են մարդկանց սննդակարգի մի մասը։ Տրանսճարպաթթուների մեծ քանակությունը կարող է վնաս հասցնել առողջությանը։ Պիպոյանի խոսքով՝ դրանք մեծացնում են սիրտանոթային համակարգի հիվանդությունների, անպտղության, ճարպակալումների, ալերգիաների առաջացման ռիսկը։ Նաեւ իրականցվում են ուսումնասիրություններ՝ պարզելու հավանականությունը քաղցկեղի որոշակի տեսակներ առաջացնելու հետ կապված։
Ընդհանուր պատկերը, թե որքան տրանսճարպաթթուներ են պարունակում առանձին մթերքներ, պարզ կդառնա ավելի ուշ։
Նշենք, որ 2018 թվականից Եվրասիական տնտեսական միության (Հայաստանն անդամ է) ճարպայուղային արտադրանքի տեխնիկական կանոնակարգում մտցվեց պահանջ, որ պետք է ճարպայուղային արտադրանքում տրանսճարպաթթուները լինեն 2%, սակայն տեխնիկական կանոնակարգն ընդունեց ճարպայուղային արտադրանքի մասով միայն, ոչ թե վերոնշյալ մթերքներում, այսինքն՝ եթե սուպերմարկետից գնենք մարգարին, դրանց քանակը կլինի մակնշված, սակայն ճարպերի յուղերի օգտագործմամբ պատրաստվող քաղցրավենիքներում, թխվածքներում չկա մակնշման այս պահանջը, գնորդը կարող է չիմանալ՝ որ պարունակության մեջ կան դրանք։
Սննդագետի խոսքով՝ խնդիրը պետք է դառնա նաեւ առողջապահական մարմինների քաղաքականության մաս։ Ցանկալի կլիներ, որ վերջնական արտադրանքում լիներ մակնշման պահանջ կամ գոնե տեղեկատվություն՝ պարունակում է, թե ոչ։ Սպառողներն ավելի զգոն պիտի լինեն, գնելիս նայեն՝ արդյոք մթերքը պատրաստված է կաթնայուղի փոխարինիչով։ Մինչդեռ իր ֆեյսբուքյան էջում արված գրառումներից հասկանում է, որ շատերը ոչ միայն չեն նայում մակնշումներին, այլեւ չգիտեն՝ կաթնայուղի փոխարինիչն ինչ է։
Պիպոյանը հիշեցրեց, որ ամբողջ աշխարհում տարիներ շարունակ զբաղվում են տրանսճարպաթթուների վերահսկողությամբ, ինչպես արտադրական պայմաններում, այնպես էլ խոհարարական (փողոցում վաճառվող) եւ դրանց կրճատման գործողությունների փաթեթ են ընդունել։
Առաջին երկիրը, որ մտցրեց փոփոխություններ, Դանիան էր. 2 գրամ ճարպաթթու 100 գրամ ճարպայուղային արտադրանքի մեջ, այնուհետեւ Կանադան եւ շատ այլ երկրներ կատարեցին փոփոխություններ։ Շուտով նաեւ Եվրոպական Միությունը, բացի քանակական սահմանափակումներից, դրեց մակնշման պահանջ, իրականացրեց իրազեկման աշխատանքներ, որպեսզի սպառողները կարդան եւ տարբերակեն։
Վերադառնալով պաղպաղակների թեմային ու այս ամիսներին դրա սպառմանը՝ սննադագետն այսպես ավարտեց խոսքը՝ լավ կլինի՝ քիչ, սակայն լավն ու որակովն ուտել։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT