Երևան
12 °C
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր տեսաուղերձով դիմել է ռուսներին:
Մասնավորապես, նա ներկայացրել է կորոնավիրուսի հետեւանքով առաջացած տնտեսական խնդիրների լուծման համար կառավարության եւ իշխանությունների կողմից մշակված մի շարք կետերի ու առաջարկների, աջակցության ծրագրերի մասին: Պուտինը նաեւ ամփոփել է կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի արդյունքները:
Գրեթե մեկ ժամ տեւած ուղերձից ТАСС-ն առանձնացրել է ուղերձի ամենակարեւոր հատվածները:
Այսպես.
Պուտինն առաջարկում է 2021 թվականի հունվարի 1-ից բարձրացնել ֆիզիկական անձանց եկամտահարկի դրույքաչափը ՝13-ից հասցնելով 15% -ի: Խոսքը տարեկան 5 միլիոն ռուբլին գերազանցող եկամուտ ունեցող քաղաքացիների մասին է: Այդ գումարն ամիսների բաշխմամբ ստացվում է՝ ամսական մոտ 416 հազար ռուբլի եկամուտ:
Եկամտահարկի դրույքաչափի ավելացված վճարներից մոտ 60 միլիարդ ռուբլի կուղղվի որոշակի հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը: Գործող օրենսդրության համաձայն, Ռուսաստանում եկամտահարկի վճարումներ են սկսում գանձվել այն անձանցից, որոնք ՌԴ-ում են անցկացնում տարեկան առնվազն 183 օր եւ աշխատանքային գործունեություն ծավալում այդ ընթացքում, ստանում եկամուտ:
ՌԴ ղեկավարը կառավարությանը հանձնարարել է մշակել առաջարկություններ՝ ենթակառուցվածքների զարգացման երկարաժամկետ ֆինանսավորման համար:
Նա հանձնարարել է նաեւ միջոցներ ձեռնարկել՝ մինչեւ 2021 թվականը աշխատաշուկայի հետ կապված խնդիրները լիարժեք վերականգնելու համար:
Պուտինը հայտնել է, որ մինչեւ 16 տարեկան երեխաներ ունեցող բոլոր ընտանիքները հուլիսին կստանան 10 հազարական ռուբլիների չափով միանվագ օգնություն:
Նախագահն առաջարկում է ընդլայնել արտոնյալ հիփոթեքային վարկի ծրագիրը 6.5% -ով եւ այն տրամադրել Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայի ու Լենինգրադի շրջանների նորակառույց շենքերում մինչեւ 12 միլիոն ռուբլի արժողությամբ բնակարաններ ձեռք բերելու համար, իսկ այլ շրջաններում՝ մինչեւ 6 միլիոն ռուբլու չափով:
Ռուսները, որոնք առանց աշխատանքի են մնացել կորոնավիրուսի համաճարակի պատճառով, կշարունակեն աջակցություն ստանալ նաեւ հուլիսին ու օգոստոսին:
Մարզերը 2020 թ.-ի հուլիսի 1-ից հնարավորություն կունենան իրենց տարածքներում ներկայացնել ինքնազբաղ անձանց համար հարկային ռեժիմ: Այս ծրագիրը արդեն իսկ գործում է 23 շրջանում՝ որպես փորձնական ծրագիր:
Պուտինն առաջարկել է համաճարակի ֆոնին նվազեցնել IT ընկերությունների համար ապահովագրավճարների չափը մինչեւ 7,6%: Նա առաջարկել է նաեւ մինչեւ սեպտեմբերի 15-ը հավելավճարներ տրամադրել այն սոցիալական աշխատողներին, որոնք մասնակցում են կորոնավիրուսի դեմ պայքարին:
Պուտինը հիշեցրել է, որ հուլիսի մեկին կկայանա Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների հարցով հանրաքվեն: «Մեր առաջարկած փոփոխություններն ուժի մեջ կմտնեն, եթե քաղաքացիները հավանություն տան դրանց: Հենց ժողովրդի կամքն է ամենակարեւորը՝ երկրի վստահ, դինամիկ, երկարաժամկետ զարգացման համար հուսալի պայմանների ապահովման գործում»,- նշել է ՌԴ ղեկավարը: Նա հայտնել է, որ վստահ է՝ եթե սահմանադրական փոփոխություններն ընդունվեն, ավելի բարձր պահանջներ կսահմանվեն կառավարության քաղաքականության արդյունավետության համար:
Խոսելով կորոնավիրուսի դեմ ծավալված պայքարի ընթացքի եւ հաջողությունների մասին, Պուտինը նշել է, որ ռուսաստանցիների կենսակերպը փոխվել է վերջին 3 ամիսների ընթացքում: Նա նշել է, որ Ռուսաստանը չի կիրառել կորոնավիրուսի դեմ պայքարի ստանդարտ փորձը: Իրենց տարբերակը, ըստ ՌԴ նախագահի, արդյունավետ է եղել եւ սկսել են կիրառել այլ երկրներ եւս:
Ըստ РИА-ի, Վլադիմիր Պուտինը ասել է, որ խիստ սահմանափակումների ընդունման պատճառով համաճարակի պիկը հաջողվել է հետ մղել 1,5-2 ամիսների ընթացքում, ինչը օգնել է փրկել տասնյակ հազարավոր կյանքեր: Նա շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին, որոնք բարձր ըմբռնումով են մոտեցել համաճարակի սպառնալիքին, ինչի արդյունքում, ըստ Պուտինի, քաղաքացիները խնայել են սեփական առողջությունն ու չեն վտանգել շատերի կյանքը:
ՌԴ նախագահը հավելել է, որ վտանգը դեռ ամբողջությամբ չի անցել եւ զգոնությունը կորցնել պետք չէ՝ քանի դեռ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը չի ստեղծվել: ՌԴ-ում միաժամանակ 14 դաշնային կենտրոններ են աշխատում այդ պատվաստանյութի ստեղծման վրա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տավրոս Սափեյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի ազգային կրթության նախարարը քննարկել են համագործակցության հեռանկարները
«Տեսլա»-ն Դիլիջանի ոլորաններից մի քանի պտույտ գլորվելով, բախվել է ծառերին և կողաշրջվել․ կան վիրավորներ
Բասկետբոլի Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում է
Ժաննա Անդրեասյանն այցելել է Փարիզի Hôtel Drouot աճուրդային կենտրոն․ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել
Ռուսաստանն այլևս չի հավատա, որ Արևմուտքը ցանկանում է Ուկրաինայի հարցի բանակցային լուծում․ Լավրով
Կարևորելով ֆրանսերենի ու ֆրանկոֆոն արժեքների տարածումը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Էլեոնոր Կարուայի հետ
Մանվել Վարդանյանը` շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Բունդեսթագը մերժել է Ուկրաինային անհապաղ աջակցություն տրամադրելու նախագիծը
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի սրտով չեն. ուզում են տնտեսությունը հասցնել ցնցումային վիճակի. տեսանյութ
Վաղարշակ Հակոբյանը չի վերցնի պատգամավորական մանդատը
Լքում են խորտակվող նավը. ռուսաստանցի օլիգարխը ցուցակում պահում է միայն ենթարկվող մարդկանց. տեսանյութ
Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է
Բասկետբոլի Մ16 տարեկանների կանանց ընտրանին ԵԱ կիսաեզրափակչում է
Մարդիկ՝ Ծառուկյանի առյուծների վանդակում. «ամենասպորտսմեն»-ը դարձավ իր իսկ պահարանի «դիակների» զոհը
ՀԾԿՀ պատվիրակությունը մասնակցում է WSIS Forum 2026-ին. Մեսրոպ Մեսրոպյանը ելույթով է հանդես եկել
Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքում
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքներին վերաբերող հարցերը
ՀՖՖ-ն սկսում է Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույնների քվեարկությունը
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են․ կիբեռոստիկանություն
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի մշակույթի նախարար Կատրին Պեգարի հետ
Արագածոտնի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ
Քննարկվել է ՔՀԿ-ների, ԶԼՄ-ների, կուսակցությունների հաշվետվողականության բարձրացման հնարավորությունը
Հայտնաբերվել է 10 կգ մարիխուանա և 1 կգ-ից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Ֆիզիկական անձինք օգտագործել են 12 հազար հատից 8802-ը. Պապոյանը՝ էլեկտրամոբիլների քվոտայի մասին
«Ռենջ Ռովեր»-ը «Բելաջիո» ռեստորանի հարևանությամբ հայտնվել է բաժանարար գոտու գազոնում. կա վիրավոր
Բեյրութի նավահանգստում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ Լիբանանին տրամադրված օգնության հանձնումը
Բացառիկ ներդրումային հնարավորություն. մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»-ին պատկանող գործարանի աճուրդը
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԽԽՎ նախագահին է ներկայացրել տարածաշրջանային զարգացումները, խաղաղության օրակարգը
Կապահովվի աշխարհի չեմպիոն դարձած հաշմանդամություն ունեցող մարզիկների ցմահ պատվովճար ստանալու իրավունքը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Առողջության համընդհանուր ապահովագրության ոլորտում կգործի բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կարգ
Վահագն Խաչատուրյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Շիկոյի հետ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ կարճատև անձրևներ կլինեն, մի քանի մարզում սպասվում է քամու ուժգնացում
Սևանա լճի՝ բացարձակ նիշից ցածր 68 հողամասերում ապամոնտաժվել է 201 շենք-շինություն
Ծառուկյանի առանձնատնից կոկորդիլոսների տեղափոխման ընթացքում փրկարար ծառայող չի տուժել, թեթև վնասվածք է ստացել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 9-ին
«Արարատցեմենտի» գործարանը հուլիսի 10-ից ամբողջական կսկսի աշխատել. էկոնոմիկայի փոխնախարար
Արտերկրում կրթություն ստացած կուրսանտները նշանակվել են սպայական պաշտոնների
Իրավապահները «Վերածնունդ» հուշահամալիրից գերեզմանոց տանող ճանապարհին ձերբակալել են թմրանյութ տեղադրողներին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT