Երևան
12 °C
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի միանա «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ՍԴ դիմելու հարցով կազմակերպված ստորագրահավաքին. այսօր Ազգային ժողովում հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Լուսավոր Հայաստանը» սահմանադրական փոփոխությունների նախագծի առնչությամբ Սահմանադրական դատարան կդիմի, սակայն՝ այլ հիմքերով։
«Խորհրդարանը երկուշաբթի օրը մեկուկես ժամում սահմանադրական փոփոխություններ ընդունեց, հետո Սահմանադրությունը խախտեց եւ նախագիծը չուղարկեց ՍԴ եւ հետո շատ արագ ընդունեց երկրորդ ընթերցմամբ: Այնուհետեւ նաեւ ԱԺ կանոնակարգում փոփոխություն կատարեց՝ ՀՀ նախագահին զրկելով նախագիծը ստորագրելու իրավունքից»,- ասաց Մարուքյանը՝ ընդգծելով, որ Սահմանադրության վրա տեղի ունեցած ասպատակության վերաբերյալ իրավական գործընթացներ կսկսեն:
Ասուլիսին ներկա պատգամավոր Տարոն Սիմոնյանը խոսեց այն խախտումների մասին, որոնց վերաբերյալ նպատակ ունեն սկսել իրավական գործընթաց.
«Մինչեւ երկրորդ ընթերցումը պետք է ուղարկեին Սահմանադրական դատարան: Սա ակնառու խախտում էր եւ պետք է դառնա քննության առարկա: Խախտվել է Սահմանադրության 169-րդ հոդվածի երկրորդ մասը: Մյուս կարեւորագույն խախտումն այն է, որ ՀՀ նախագահին զրկել են սահմանադրական փոփոխությունները ստորագրելու եւ հրապարակելու իրավունքից: ԱԺ մեկ խմբակցությունն իր որոշմամբ մեկ այլ սահմանադրական մարմնի լիազորություն է ի չիք դարձրել, ինչը եւս Սահմանադրության խախտում է»,- նշեց իրավաբան պատգամավորը:
Խոսելով ԲՀԿ-ի նախաձեռնության մասին՝ Սիմոնյանը նկատեց, որ վերը նկարագրված խախտումների համար ԱԺ պատգամավորների 1/5-ը չի կարող դիմել ՍԴ, քանի որ Սահմանադրության հեղինակները ի սկզբանե որոշել են, որ Սահմանադրության փոփոխությունների սահմանադրականության հարցով ՍԴ պետք է դիմի Ազգային ժողովը:
«Արդյոք ԱԺ-ն իրավունք ունե՞ր չդիմել ՍԴ, թե՞ ոչ: Այստեղ է վեճի էությունը: Այս պահանջների վրա էլ մենք պետք է առաջ գնանք: Հանրությունը մեկ այլ հարց էր բարձրացնում, որ պետք է Սահմանադրության փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկել Սահմանադրական դատարանում, մինչդեռ պետք է նշեմ՝ այդ դրույթը չի կարող 1/5-ը վիճարկել ՍԴ-ում, որովհետեւ սահմանադիրը այն ժամանակ այդ դրույթը գրել է այն կանխավարկածով, որ ԱԺ-ն պարտավոր է դիմել ՍԴ՝ սահմանադրականության հարցը որոշելու: Սա տարրական գիտելիքների արդյունք պետք է լիներ, եւ չեմ կարծում, որ շատ խոր գիտելիքներ պետք է ունենալ այս բնագավառում՝ սա հասկանալու համար: Եթե մեր քաղաքական գործընկերներն այս ամենն անտեսում են, ապա ես հիմքեր ունեմ՝ կասկածելու, որ նրանք կա՛մ գիտակցված կեղծավորությամբ խեղաթյուրում են սահմանադրական պահանջները, կա՛մ հասարակությանը եւ իշխանության խոսքին հավատացող մարդկանց շրջանում ազնիվ տգիտության քարոզ են իրականացնում»,- շեշտեց բանախոսը:
Տարոն Սիմոնյանը նկատեց՝ եթե որեւէ ուժ իրավունքի գերակայությունը ոտնակոխ է անում, ապա դա բումերանգի էֆեկտով հետ է գալիս այն մարդկանց առջեւ, որոնք որ դա իրականացնում են, ինչին մենք ականատես եղանք նախկին իշխանությունների նկատմամբ:
Վերջինս վստահեցրեց՝ իրենք այդ օրենքը ՍԴ-ում կվիճարկեն հուլիսի 7-ից հետո, երբ ՍԴ-ն քննարկի Մարտի 1-ի գործով առանցքային ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանին առնչվող դիմումը:
«Էս հարցով զբաղվողները (նկատի ունի Սահմանադրության փոփոխություններով-խմբ.) պնդում են, թե իրենց քայլերը պայմանավորված են քաղաքական շահագրգռությամբ, եւ դա կապված է ՍԴ-ում քննվող մեկ գործի հետ՝ երկրորդ նախագահի գործի: Մենք մինչ այս պահը որեւէ ձևով չենք արձագանքել նման պնդմանը: Հենց այն օրը, որ օրը ԱԺ-ն քննարկում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստ է արել եւ որոշել երկրորդ նախագահին առնչվող գործի քննության օրը, եթե չեմ սխալվում, հուլիսի 7-ին են նշանակել: Մենք դիմումի վրա աշխատանքներն արդեն սկսել ենք: Դիմումի վրա կաշխատենք մինչեւ այն պահը, երբ այդ գործով նիստը տեղի կունենա եւ կավարտվի: ՍԴ կմուտքագրվի այս բոլոր խնդրների հետ կապված հակասահմանադրական ճանաչելու դիմում»,- նշեց Մարուքյանը:
Նա հավելեց, որ իրենց՝ ՍԴ դիմելու առնչությամբ խոսել են ԲՀԿ-ի հետ, եւ վերջիններս ասել են, որ միակամ են։ Մարուքյանը կարծում է՝ ԲՀԿ-ն կմիանա իրենց։
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը հունիսի 22-ին տեղի ունեցած արտահերթ նիստում ընդունեց «Իմ քայլը» խմբակցության հեղինակած Սահմանադրության փոփոխությունների նախագիծը: Դրա արդյունքում Սահմանադրական դատարանի նախագահը պաշտոնանկ է արվում ու շարունակում աշխատել՝ որպես ՍԴ անդամ, իսկ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ երեք անդամները ուղարկվում են թոշակի:
Նույն օրը խորհրդարանն ընդունեց նաեւ «ԱԺ կանոնակարգ» օրենքում առաջարկվող փոփոխությունը, որով սահմանադրական փոփոխությունները ՀՀ նախագահը չպիտի ստորագրի: ՀՀ նախագահը պետք է ստորագրեր միայն «ԱԺ կանոնակարգ»-ի փոփոխությունը, որից հետո ԱԺ նախագահի հրապարակմամբ այն ուժի մեջ կմտնի:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը այսօր ստորագրել է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT